Indesit ITD 125 W [31/44] Սառնարանային բաժնի օգտագործում

Indesit ITD 125 W [31/44] Սառնարանային բաժնի օգտագործում
• 31
AM
Սառնարանային բաժնի օգտագործում
Սառնարանային բաժնում օդը շրջանառվում
է այնպես, որ ավելի ցածր ջերմաստիճանը
հաստատվում է ներքեվի մասում:
Նպատակ ունենալով ապահովել մթերքների
պահպանման լավագույն պայմանները հետևեք
ներքևում շարադրված ցուցումներին՝ սխալ
պահպանման դեպքում անգամ ամենաթարմ
մթերքները արագ կփչանան: Ի հեճուկս հայտնի
կարծիքի, հիշեք, որ պատրաստված մթերքները
կարելի է պահել ավելի քիչ ժամանակով, քան թարմ
մթերքները:
Սառնարանային բաժինը սարքավորված է
հարմարավետ դարակներով, որոնց բարձրությունը
կարող է կարգավորվել, շնորհիվ հատուկ
ուղղորդիչների, դա թույլ է տալիս տեղավորել խոշոր
փաթեթավորումները և բարձր շշերը:
Սառնարանում մի դրեք հեղուկներ՝ առանց
կափարիչի տարաներով՝ խուսափելու համար
խոնավության բարձրացումից՝ դա հանգեցնում է
ջերմաստիճանի բարձրացմանը սառնարանային
խցիկում:
Սառնարանային բաժնի ներսում
ջերմաստիճանը ավտոմատ կերպով կարգավորվում
է՝ ջերմակարգավորիչի բռնակի դիրքին
համապատասխան:
Մենք խորհուրդ ենք տալիս ջերմակարգավորիչը
հաստատել միջին դիրքով:
Գոլորշիչը գտնվում է սառնարանային բաժնի
հետին պատի հետևում` տարածքը մեծացնելու,
մթերքների դասավորվածությունը օպտիմիզացնելու
և բաժնի ներսում տեսանելիությունը լավացնելու
համար: Սառնարանի աշխատանքի ընթացքում
հետին պատը կարող է պատվել եղյամով կամ ջրի
կաթիլներով` կախված նրանից` աշխատում է տվյալ
պահին ճնշակը թե ոչ
: Մի անհանգստացեք, դա շատ
նորմալ է
Եթե ջերմակարգավորիչը հաստատված է
առավելագույն դիրքում, իսկ սառնարանը գերլցված
է մթերքներով կամ տարածքում ջերմաստիճանը
շատ բարձր է, ապա ճնշակը կարող է անդադար
աշխատել, ինչի հետևանքով գոլորշիչի հետին
պատին առաջանում է եղյամի շերտ: Դա հանգեցնում
է էլեկտրաէնեգիայի օգտագորման բարձրացման:
Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար
պարզապես ջերմակարգավորիչի բռնակը
հաստատեք ավելի ցածր դիրքում այնպես, որ
սառնարանային բաժինը ապասառցվի ավտոմատ
կերպով:
Մթերքներ Տեղակայումը սառնարանում
Թարմ ձուկ և միս Բանջարեղենի արկղերի վերևի դարակի վրա
Թարմ պանիր Բանջարեղենի արկղերի վերևի դարակի վրա
Պատրաստի մթերքներ Ցանկացած դարակի վրա
Երշիկ, հաց, շոկոլադ Ցանկացած դարակի վրա
Մրգեր և բանջարեղեն Բանջարեղենի արկղերում
Ձվեր Դռների դարակների վրա
Կարագ և մարգարին Դռների դարակների վրա
Մթերք շշերում, խմիչքներ, կաթ Դռների դարակների վրա
Չի կարելի սառնարանում պահել սոխ,
պրասասոխ և սխտոր, բանան (այն կարող է
սևանալ), ցիտրուսային մրգեր, կարտոֆիլ և
արմատապտուղներ (պահել մութ, չոր տեղում):

Содержание