Mitsubishi Electric FH50 VE [43/68] Եռացում

Mitsubishi Electric FH50 VE [43/68] Եռացում
Hy-2
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ
Կեղտոտ ֆիլտրերը կարող են հանգեցնել օդորակչի մեջ կոնդենսատի առաջացմանը, որն
իր հերթին կարող է նպաստել սնկերի, օրինակ՝ բորբոսի աճին: Այդ պատճառով, խորհուրդ
է տրվում մաքրել օդի ֆիլտրերը 2 շաբաթը մեկ անգամ:
Գործարկելուց առաջ համոզվեք, որ հորիզոնական թիակները փակ դիրքում են: Գործարկումը
հորիզոնական թիակները բաց դիրքով սկսելու դեպքում դրանք կարող են չվերադառնալ ճիշտ դիրք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ձեռք մի՛ տվեք ներսի/դրսի սարքի օդի ներթող անցքին կամ ալյումինե կողերին:
Դա կարող է հանգեցնել վնասվածքի:
Մի՛ օգտագործեք միջատասպան կամ դյուրավառ փչվող միջոցներ սարքի վրա:
Դա կարող է հանգեցնել սարքի բռնկման կամ դեֆորմացիայի:
Տնային կենդանիներին և սենյակային բույսերը մի՛ պահեք անմիջական օդային հոսքի տակ:
Դա կարող է հանգեցնել կենդանիների կամ բույսերի վնասվածքներին:
Ներսի/դրսի սարքի տակ մի տեղադրեք այլ էլեկտրական սարքեր կամ կահույք:
Սարքից կարող է ջուր կաթալ, ինչը կարող է բերել վնասման կամ անսարքության:
Սարքը տեղադրված մի՛ թողեք վնասված հենարանի վրա:
Սարքը կարող է ընկնել և հանգեցնել վնասվածքների:
Սարքը գործարկելու կամ մաքրելու համար մի՛ կանգնեք անկայուն նստարանի վրա:
Ընկնելու դեպքում կարող եք վնասվել:
Մի՛ քաշեք հոսանքի լարից:
Դա կարող է բերել հիմնական մետաղալարի կոտրմանը և
արդյունքում հանգեցնել տաքացման կամ հրդեհի:
Մի՛ լիցքավորեք կամ ապամոնտաժեք մարտկոցները և մի՛ նետեք դրանք կրակի մեջ:
Դա կարող է հանգեցնել մարտկոցների արտահոսքի, հրդեհի կամ պայթյունի:
Մի՛ շահագործեք սարքը 4 ժամից ավել բարձր խոնավության (80% RH
և ավելին) և/կամ բաց պատուհանների և դրսի դռան պայմաններում:
Դա կարող է հանգեցնել ջրի կոնդենսացմանը օդորակչում,
առաջացնել կաթոց և խոնավեցնել կամ վնասել կահույքը:
Օդորակչում ջրի կոնդենսացումը կարող է նպաստել սնկերի, օրինակ՝ բորբոսի աճին:
Մի՛ օգտագործեք սարքը հատուկ նպատակներով՝ սննդամթերքի
պահպանման, կենդանիների խնամքի, բույսերի աճեցման, ճշգրիտ
սարքերի կամ արվեստի գործերի պահպանման համար:
Դա կարող է հանգեցնել որակի վատթարացման կամ վնաս հասցնել
կենդանիներին և բույսերին:
Մի՛ ենթարկեք վառվող սարքերը անմիջական օդի հոսանքին:
Դա կարող է հանգեցնել թերի այրման:
Երբեք մի՛ դրեք մարտկոցները բերանի մեջ որևէ պատճառով՝
պատահաբար կուլ տալուց խուսափելու համար:
Մարտկոցների կուլ տալը կարող է հանգեցնել խեղդվելուն և/կամ թունավորվելուն:
Սարքի մաքրումից առաջ անջատեք այն կամ անջատեք միացման լարը
կամ անջատիչը փոխեք OFF:
Դա կարող է հանգեցնել վնասվածքի, քանի որ աշխատանքի ընթացքում
ներսում գտնվող օդափոխիչը պտտվում է բարձր արագությամբ:
Եթե սարքը չի օգտագործվելու երկար ժամանակ, անջատեք հոսանքի
լարը կամ անջատիչը փոխեք OFF:
Սարքը կարող է կեղտ կուտակել, ինչը կարող է հանգեցնել
գերտաքացման կամ հրդեհի:
Փոխարինեք հեռակառավարման վահանակի բոլոր մարտկոցները
նորերով՝ բոլորը նույն տեսակի:
Հին մարտկոցների օգտագործումը նորերի հետ մեկտեղ կարող է
հանգեցնել գերտաքացման, արտահոսքի կամ պայթյունի:
Եթե մարտկոցի հեղուկը հոսել է ձեր մաշկի կամ շորերի վրա,
մանրակրկիտ կերպով լվացեք դրանք մաքուր ջրով:
Եթե մարտկոցի հեղուկը քսվել է ձեր աչքերին, մանրակրկիտ կերպով
լվացեք մաքուր ջրով և անմիջապես դիմեք բժշկական օգնության:
Սարքը այլ այրման սարքերի հետ միաժամանակ օգտագործման դեպքում
համոզվեք, որ տարածքը լավ օդափոխություն ունի:
Ոչ պատշաճ օդափոխությունը կարող է հանգեցնել թթվածնային քաղցի:
ԱՆՋԱՏԵՔ սարքը, երբ ամպրոպի ձայն եք լսում, և կա կայծակի հավանականություն:
Կայծակի հարվածի դեպքում սարքը կարող է վնասվել:
Օդորակիչը մի քանի սեզոն օգտագործելուց հետո, սովորական մաքրման
հետ միաժամանակ՝ անց կացրեք ստուգում և սպասարկում:
Սարքի մեջ կուտակված կեղտը կամ փոշին կարող են տհաճ հոտի
աղբյուր հանդիսանալ, հանգեցնել սնկերի, օրինակ՝ բորբոսի աճին, կամ
խցանել ջրահեռացման հատվածը, և առաջացնել կաթոց ներքին բլոկից:
Զննման և սպասարկման համար խորհրդակցեք ձեր մատակարարի
հետ, քանի որ դա պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություններ:
Մի գործարկեք անջատիչները թաց ձեռքերով:
Դա կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման:
Մի՛ մաքրեք օդորակիչը ջրով և մի տեղադրեք դրա վրա ջուր պարունակող
իրեր, օրինակ՝ ծաղկաման:
Դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
Մի՛ կանգնեք դրսի սարքի վրա, և դրա վրա ոչ մի իր մի՛ տեղադրեք:
Դա կարող է հանգեցնել վնասվածքների, եթե դուք կամ իրը ընկնի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խորհրդակցեք ձեր մատակարարի հետ օդորակչի տեղադրման համար:
Այն չպետք է տեղադրվի օգտագործողի կողմից, քանի որ տեղադրման համար պահանջվում
են հատուկ գիտելիքներ և հմտություններ: Ոչ պատշաճ տեղադրված օդորակիչը կարող է
ջրի արտահոսքի, հրդեհի կամ էլեկտրական ցնցման պատճառ դառնալ:
Ապահովեք օդորակչի համար անհրաժեշտ էներգասնուցում:
Անհամապատասխան էներգասնուցումը կարող է հանգեցնել
գերտաքացման կամ հրդեհի:
Մի՛ տեղադրեք սարքը այնպիսի վայրում, որտեղ դյուրավառ գազի
արտահոսք կարող է տեղի ունենալ:
Եթե գազ արտահոսի և կուտակվի դրսի սարքի շուրջ, դա կարող է հանգեցնել պայթյունի:
Ճիշտ հողակցեք սարքը:
Մի՛ միացրեք հողակցման լարը գազի խողովակին, ջրի խողովակին,
շանթարկման ձողին կամ հեռախոսի հողակցման լարին: Ոչ պատշաճ
հողակցումը կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հողակցման անջատիչ տեղադրեք՝ կախված օդորակչի տեղադրման
վայրից (օրինակ՝ բարձր խոնավությամբ տարածքները):
Հողակցման աջատիչի չտեղադրումը կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման:
Համոզվեք, որ արտահոսող ջուրը ըստ պատշաճի հեռացվում է:
Եթե ջուրը չի հեռացվում պատշաճ կերպով, այն կարող է կաթել ներսի/
դրսի սարքից՝ թրջել և վնասել կահույքը:
Ոչ նորմալ պայմաններում
Ամնիջապես դադարեցրեք օդորակչի շահագործումը և խորհրդակցեք մատակարարի հետ:
Տեղադրման համար
Ձեր MITSUBISHI ELECTRIC ապրանքը նախագծվել և արտադրվել է
բարձրորակ նյութերից և բաղադրիչներից, որոնք կարող են վերամշակվել և/
կամ վերօգտագործվել:
Այս նշանը նշանակում է, որ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները,
մարտկոցները և կուտակիչները իրենց կյանքի վերջում պետք է ուտիլիզացվեն
ձեր կենցաղային աղբից առանձին:
Եթե քիմիական նշան կա այս նշանի տակ (Fig. 1), ապա այդ քիմիական նշանը
նշանակում է, որ մարտկոցը կամ կուտակիչը պարունակում են որոշակի
քանակությամբ ծանր մետաղներ: Դա նշված կլինի հետևյալ կերպ.
Hg: սնդիկ (0,0005%), Cd: կադմիում (0,002%), Pb: արճիճ (0,004%)
Եվրամիությունում կան առանձնացված հավաքման համակարգեր՝
նախատեսված էլեկտրական և էլեկտրոնային ապրանքների, մարտկոցների
և կուտակիչների համար:
Խնդրում ենք ճիշտ ազատվել այս սարքավորումից, մարտկոցներից և
կուտակիչներից՝ ձեր համայնքի աղբահանության/աղբավերամշակման
կանոններին համապատասխան:
Խնդրում ենք՝ օգնեք մեզ պահպանել բոլորիս շրջակա միջավայրը:
Նշում.
Այս նշանը միայն ԵՄ երկրների համար է:
Այս նշանը համապատասխանում է 2012/19/EU
Հոդված 14 Տեղեկություններ օգտագործողների համար
հոդվածին և Լրացում IX, և/կամ 2006/66/EC Հոդված
20 Տեղեկություններ վերջնական օգտագործողների
համար և Լրացում II հոդվածին:
Այս ապրանքը հեռացնելու համար խորհրդակցեք
մատակարարի հետ:
ՀԵՌԱՑՈՒՄ
Fig. 1
JG79Y842H01_04Hy.indd 2 2020/4/23 14:50:59

Содержание

Скачать