Centek CT-1559 Black [10/20] Սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար

Centek CT-1559 White [10/20] Սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
10
ՈՒՏԵՍՏԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Պատրաստման ընթացքում խորհուրդ է տրվում գոնե մեկ
անգամ շրջել այնպիսի սննդամթերք, ինչպիսիք են հավը,
համբուրգերը կամ սթեյքը:
Կախված սննդի տեսակից, խորհուրդ է տրվում մի քանի
անգամ խառնել այն եզրից դեպի կենտրոն:
ՊԱՏՐԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Պատրաստելն ավարտելուց հետո կերակուրը մի որոշ
ժամանակ թողեք միկրոալիքային վառարանում՝ որը թույլ
կտա պատրաստումն ավարտել և թույլ կտա, որ սնունդը մի
փոքր սառչի:
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ
Սննդամթերքի գույնն ու խտությունը/կարծրությունը կօգնեն
Ձեզ այս հարցում: Գոլորշին պետք է գա սննդի ամբողջ
մակերեսից, ոչ միայն եզրերից: Թռչնամսի ոսկորները պետք
է հեշտությամբ դուրս գան: Մսի վրա չպետք է արյուն լինի:
Ձկները պետք է լինեն անթափանց և հեշտությամբ կտրվեն
պատառաքաղով:
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔԸ
- Անջատեք էլեկտրական լարը ցանցից:
-
Միկրոալիքային վառարանը պարբերաբար լվացեք` սննդի
բոլոր մնացորդները, ճարպերը և այլ աղտոտիչները
մաքրելու համար:
-
Օգտագործեք միայն մեղմ ոչ քերող լվացող միջոցներ,
սպունգ կամ փափուկ կտոր դռան մակերևույթից,
պատյանից, դռան ապակուց և վառարանի ներսից
կեղտը մաքրելու համար: Մի օգտագործեք կոշտ
սպունգ և խոզանակ մետաղական ներդիրներով: Նրանք
կարող են քերծել սարքի մակերեսը: Այս պայմանին
չհամապատասխանելը կարող է հանգեցնել դրա
ծառայության ժամկետի կրճատմանը:
- Մի հեռացրեք ալիքատար փեղկը:
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
- Ծավալը՝ 20 L
- Լարում՝ 220-240 Վ ~50 Հց
- Մուտքային հզորություն՝ 1100 Վտ
- Վառարանի հզորությունը՝ 700 Վտ
- Միկրոալիքային ճառագայթման
հաճախականությունը ‘ 2450 ՄՀց
- 6 հզորության ռեժիմներ
- Ժամաչափ՝ 30 րոպե
Ուշադրություն! Զգուշացեք. օգտագործման ընթացքում
հասանելի մակերեսների ջերմաստիճանը կարող է բարձր
լինել:
7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՐՔԻ
ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի
է առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և
հանձնել էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ
վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և
գործող տեխնիկական չափանիշներին խիստ համապա-
տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա
շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու
համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում
է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝
արտադրության ամիս)։ Երաշխիքային և հետ-երաշխիքային
սպասարկումն իրականացնում է Կրասնոդարի «Լարինա-
Սերվիս» ՍՊԸ ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝
+7 (861) 991-05-42։ Հայաստանի Հանրապետությունում
գնորդներից հայցադիմումներ ընդունելու իրավասություն
ունեցող և ապրանքների վերանորոգումն ու սպասարկումը
կատարող կազմակերպության հասցեն և այլ տվյալները
նշված են https://centek.ru/servis կայքում:
Ապրանքն ունի
համապատասխանության սերտիֆիկատ:
№ ЕАЭС RU С-CN.ВЕ02.В.02215/20 ից 28.04.2020 թ.
9. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ներմուծող՝ ԱՁ Ասրումյան Կ.Շ.: Հասցե՝ Ռուսաստան, 350912,
ք. Կրասնոդար, Պաշկովսկի բնակավայր, Ատաման Լիսենկո
փողոց 23։ Հեռախոս՝ +7 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է`
սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ
երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է այս
սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
բնօրինակ երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի
անվանումը, սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը,
ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և վաճառող
ընկերության ներկայացուցչի ստորագրությունը
երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր
կտրվող կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային
սպասարկումը վերը նշված փաստաթղթերը չներկայացնելու
դեպքում, կամ եթե դրանցում նշված տեղեկությունը թերի,
անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
մեխանիկական վնասվածքներ,
սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն),
ինչպես նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ
պատճառներ,
կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,
վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և
կապված չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,

Содержание

Скачать