Centek CT-8575 Smart [22/56] 2 6 7 9

Centek CT-8575 Smart [22/56] 2 6 7 9
22
СТ-8575
4 35 8
1 26 7
9
10
1. LAN լոկալ (տեղային) ցանցի վարդակ LAN RJ-45։
Ցանցին միանալու համար օգտագործեք LAN մալուխ
RJ-45 խրոցակով (շտեկերով) (մատակարարման
հավաքածուում ներառված չէ)։
2. HDMI HDMI միացման համար, (ARC) HDMI: HDMI1
ARC գործառույթով CT-8558, CT-8565, HDMI2 մոդելների
համար ARC գործառույթով СТ-8575 մոդելի համար։
3. USB վարդակ USB 2.0 սարքերի միացման համար
(աշխատում է «Մեդիա նվագարկիչ» ռեժիմում)։
4. ANT1 – ալեհավաքի միացման համար (75 Оմ).
5. ANT2 (SATELLITE) արբանյակային ալեհավաքի
միացման համար։
6. DIGITAL AUDIO OUT - ձայնի կոաքսիալ թվային ելք:
7. AV հեռուստացույցի ելքային վարդակներ տարբեր
արտաքին աղբյուրների ձախ/աջ ձայնային ալիքներին
միանալու համար, երբ միացված է կոմպոզիտային
արտաքին ազդանշան:
8. COMMON INTERFACE – CAM- մոդուլը միացնելու բնիկ։
9.
- ականջակալերի միացման բնիկ։
10.
- հոսանքի միացման/անջատման կոճակ։
ՆՇՈՒՄ. ելքային/մուտքային միացումների ընտրանքները
կարող են փոփոխվել՝ կախված արտադրանքի կոնկրետ
մոդելից։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Հեռակառավարման վահանակի օգտագործումը
- Ուղղեք հեռակառավարման վահանակը հեռուստացույցի
վրա տեղակայված հեռակառավարման սենսորին։
Հեռակառավարման վահանակը կարող է չաշխատել, եթե
հեռակառավարման վահանակի և հեռակառավարման
սենսորի միջև ինչ-որ առարկա կա:
- Հեռուստացույցը վառ լուսավորված սենյակում
օգտագործելիս ինֆրակարմիր հեռակառավարման
սենսորը կարող է պատշաճ կերպով չաշխատել:
- Հեռակառավարման վահանակի օգտագործման
համար առաջարկվող առավելագույն արդյունավետ
հեռավորությունը մոտ 7 մետր է:
Մարտկոցների փոխարինում
Փոխեք մարտկոցները ժամանակին: Որպեսզի
հեռակառավարման վահանակն աշխատի, տեղադրեք
մարտկոցները՝ համաձայն հրահանգների:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Հնարավոր է տեղի ունենա
պայթյուն, եթե մարտկոցները սխալ տեղադրվեն:
Մարտկոցները պետք է փոխարինվեն միայն նույն կամ
համարժեք տեսակի մարտկոցներով:
Մարտկոցների տեղադրումը հեռակառավարման
վահանակում
1. Բացեք հեռակառավարման վահանակի հետևի կափ-
արիչը:
2. Տեղադրեք երկու AAA տեսակի մարտկոց: Համոզվեք,
որ մարտկոցների ծայրերի «+» և «-» համընկնում են
խցիկի ներսում գտնվող նշանների հետ:
3. Փակեք կափարիչը:
Հեռուստացույցի միացումն ու անջատումը
- Հեռուստացույցի միացումը
- Միացրեք հեռուստացույցը վարդակին: Եթե
հեռուստացույցն ունի հոսանքի անջատիչ, առաջին հերթին
միացրեք այն: Սպասման ռեժիմում հեռուստացույցը
միացնելու համար սեղմեք հեռակառավարման
վահանակի միացման կոճակը:
- Անջատեք հեռուստացույցը
- Սպասման ռեժիմը միացնելու համար սեղմեք
հեռակառավարման վահանակի միացման կոճակը:
- Հեռուստացույցը երկար ժամանակ մի թողեք սպասման
ռեժիմում: Խորհուրդ ենք տալիս անջատել հոսանքի լարը:
ՆՇՈՒՄ.
Եթե հոսանքը պատահաբար անջատվի, հեռուստացույցն
ավտոմատ կերպով կվերադառնա սպասման ռեժիմի, երբ
սնուցումը վերականգնվի: Հեռուստացույցի բնականոն
շահագործումն ապահովելու համար արգելվում է
հոսանքը հաճախակի անջատելը և միացնելը, ուստի, եթե
պատահաբար անջատեք հոսանքը, խորհուրդ է տրվում
հոսանքի լարը անջատել վարդակից:
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ (ՀՎ)
Հեռուստացույցի միացման/
անջատման կոճակ
Նավիգացիոն կոճակներ
Հետ դարձի կոճակ
Հեռուստաալիքների կոճակ
Ազդանշանի աղբյուրի
ընտրության կոճակ
Ձայնի բարձրացման և
իջեցման կոճակներ
Նվագարկել/դադար
կոճակ
Հիմնական էկրանին
անցման կոճակ
Կարգավորումների
կոճակ
Ձայնային մուտքագ-
րման կոճակ
OK կոճակ
Ձայնի միացման/
անջատման կոճակ
ՆՇՈՒՄ.
ՀՎ կոճակները կարող են տարբերվել օգտագործողի
ձեռնարկում պատկերվածներից։
Մեկնարկային կարգավորում
1. Հեռուստացույցը միացրեք հոսանքի վարդակից և սեղմեք
հեռուստացույցի պատյանի կամ հեռակառավարման
վահանակի միացման О կոճակը: Սպասեք, մինչև
հեռուստացույցը միանա և հայտնվի ողջույնի էկրանը:
Այնուհետև հեռակառավարման վահանակի վրա սեղմեք
OK:
2. Կարդացեք օգտատիրական համաձայնագիրը և սեղմեք
հեռակառավարման վահանակի OK կոճակը:
3. Ընտրեք, թե ինչպես է հեռուստացույցը միանալու
համացանցին՝ Wi-Fi կամ լոկալ ցանցի միջոցով: Եթե
դուք օգտագործում եք անլար ցանց, գտեք այն ցանկում,
սեղմեք OK հեռակառավարման վահանակի վրա և
մուտքագրեք ցանցի գաղտնաբառը: Լոկալ ցանցին
միանալու համար պարզապես միացրեք LAN մալուխը
և ընտրեք Локальная сеть: Եթե դուք չեք ցանկանում
միացնել հեռուստացույցը ինտերնետին, սեղմեք Про-
пустить - տեղի կունենա անցում հեռակառավարման
վահանակը միացնելու փուլին (տես կ. 7):
4. Ուշադրություն դարձրեք, որ առանց ինտերնետի
չեք կարող ցանցով աշխատող հեռուստաալիքներ
և տեսանյութեր դիտել, բացի այդ չի թարմացվի
հեռուստացույցի ծրագրաշարը։ Հեռուստացույցը կսկսի
որոնել ծրագրաշարի թարմացումները ինտերնետին
միանալուց հետո: Սպասեք մինչև գործողությունն
ավարտվի:
5. Մուտք գործեք Յանդեքսի ձեր աքաունթ։
Եթե ձեր սմարթֆոնն ունի Յանդեքս հավելվածը, և դուք
հեղինակազորված (ավտորիզացված) եք դրանում,
բացեք այն, սեղմեք որոնման տողում տեսախցիկի
պատկերակը և հեռուստացույցի էկրանից սկանավորեք
QR կոդը։

Содержание

Похожие устройства

Скачать