Centek CT-1960 Инструкция по эксплуатации онлайн [32/52] 810072

Centek CT-1960 Инструкция по эксплуатации онлайн [32/52] 810072
31
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Սիմվոլների տակ գտնվող տողերը ցույց
են տալիս գործվածքի տեսակը և առավելագույն թույլատրելի
մեխանիկական ծանրաբեռնվածությունը:
ԲԵՌՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱԳՈՒՍՏԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Լվացեք խոշոր և մանր իրերը միասին: Առաջին հերթին
տեղավորեք խոշոր իրերը:
Խոշոր իրերը չպետք է լինեն կեսից ավելի։ Մի լվացեք իրերը
մեկ առ մեկ: Հնարավոր է թմբուկի վրա անհավասարակշիռ
ծանրաբեռնվածություն: Ավելացրեք մեկ կամ երկու նմանատիպ
իրեր:
Ստուգեք բոլոր գրպանները և համոզվեք, որ դրանք դատարկ
են: Այնպիսի իրերը, ինչպիսիք են մեխերը, վարսակալները,
լուցկիները, գրիչները, մետաղադրամները և բանալիները,
կարող են վնասել ինչպես մեքենան, այնպես էլ հագուստը
(
նկար 3
)
:
Փակեք շղթաները, ամրացրեք կեռիկները, կապեք թելերը,
որպեսզի դրանք չկառչեն այլ հագուստներից
(
նկար 4
)
։
Հագուստի լաքաների վրա նախապես լցրեք փոքր
քանակությամբ ջրի մեջ լուծած լվացքի միջոց, որպեսզի դրանք
ավելի հեշտ լվացվեն:
Շղարշները (դեկորտիվ վարագույրները) անհրաժեշտ է
տեղավորել թմբուկի մեջ բացված, ուղղված վիճակում։
Լվանալուց առաջ հեռացրեք դրանց ամրակները:
Փակեք շղթաները, ամրացրեք թուլացած կոճակները,
կարկատեք (նորոգեք) անցքերը և կարեք պատռվածքները:
Մի լվացեք գունավոր և սպիտակ իրերը միասին։ Նոր գունավոր
հագուստը կարող է ուժեղ գունաթափվել (գույնը գցել):
Լվացեք այն առանձին:
Օգտագործեք միայն այնպիսի ներկող կամ գույնը վերականգնող
նյութեր և լվացող միջոցներ, որոնք նախատեսված են մեքենայի
լվացման համար։ Պարտադիր պահեք փաթեթավորման վրայի
ցուցումները։.
Տաբատները և նուրբ հագուստները լվանալուց առաջ շուռ
տվեք
(
նկար 6
)
:
Ալյուրով, կրաքարով, չոր կաթի փոշիով և այլնով ուժեղ
կեղտոտված հագուստը, նախքան մեքենայի մեջ գցելը
անհրաժեշտ է թափ տալ: Ժամանակի ընթացքում այս տեսակի
աղտոտումները կարող են կուտակվել մեքենայի ներքին
բաղադրիչների վրա և վերջինիս վնասման պատճառ դառնալ:
Ստուգեք դռան կնիքի ծալքերը և դուրս բերեք բոլոր մանր
առարկաները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Համոզվեք, որ հագուստը չի խցկվել
մեքենայի դռան և կնիքի միջև, հակառակ
դեպքում լվացքի ընթացքում դրանք կարող
են վնասվել:
Հագուստի և դռան կնիքի վնասումը
կանխելու համար դռան ռետինե կնիքի
վրայից հեռացրեք բոլոր օտար առարկաները:
ՀԱԳՈՒՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ
ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Փողկապներ, բաճկոնակներ (ժիլետներ) և այն կարող են նստել
(փոքրանալ) լվացքի մեքենայով լվանալու դեպքում։
Ծալքերով և դրոշմանկարներով հագուստներ, որոնք կարող են
դեֆորմանալ մեքենայով լվանալու դեպքում:
Ամբողջովին կամ մասամբ մորթուց պատրաստված հագուստ։
Զարդարանքներով հագուստ։
Խուսափեք մեքենայով լվանալ այն իրերը, որոնց վրա չեն
պահպանվել արտադրողի լվացման պայմաններիները։
Ոչ մի դեպքում մի լվացեք բենզինով, կերոսինով, դիզվառելիքով,
ներկով, լուծիչ նյութով կամ սպիրտով աղտոտված
հագուստները:
Չի կարելի լվացքի մեքենայով լվանալ անջրանցիկ կտորից
պատրաստված իրերը։ Հակառակ դեպքում, հնարավոր
է մեքենայի՝ ջրով գերլցում (գերհոսք) ջրի ցայտում
կամ չափից ավելի թրթռում ողողելու (պարզաջրելու) և
չորացնելու ընթացքում, ինչը կարող է փչացնել իրերը
(այնպիսիք, ինչպիսիք են՝ դահուկների կոստյումները,
թիկնոց-անձրևանոցները, հովանոցները, ավտոմեքենայի
ծածկոցները, վրանները, քնապարկերը և այլն): Ջրահեռացման
ժամանակ անջրանցիկ արտադրանքներում կուտակված
ջուրը չի կարող ամբողջությամբ հոսել և կուտակվում է մեկ
տեղում, ինչի պատճառով լվացքի մեքենան դառնում է խիստ
անհավասարակշիռ և թրթռում կամ տեղաշարժվում է։
ԻՐԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՄՎԵԼ
(
ԹԱՂՔԵԼ
)
Այն իրերը, որոնք հեշտությամբ կարող են լմվել (օրինակ՝
փետուրից), լվանալուց առաջ պետք է շրջել: Նման իրերն ավելի
լավ է առանձին լվանալ, քանի որ դրանք կարող են փչացնել այլ
իրերը և իրենք փչանալ։ Այդ նույն պատճառով նախընտրելի է սև
և գունավոր բամբակյա իրերը նույնպես լվանալ առանձին։
5.2. ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԱՐԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
MAX MAX
1. Բաժին - նախատեսված է լվացքի
փոշու համար։
2. Բաժին
- հեղուկ լվացող միջոցի
համար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` (մի օգտագործեք
լվացքի փոշին և հեղուկը միաժամանակ.
օգտագործեք կամ մեկը, կամ մյուսը):
3. Կոնդիցիոներ
- ողողիչի ավելացման
բաժին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Հեղուկ լվացքի միջոցը պետք է միշտ
ավելացվի նախքան օգտագործվող ծրագրի անմիջական
մեկնարկը: Եթե այն լցնել շատ ավելի վաղ, կամ եթե լվացքը
հետաձգվում է, այն կարող է կարծրանալ մեքենայի ներսում:
Հետևեք, որ հեղուկ լվացող միջոցն ունենա հոսունության
պատշաճ աստիճան: Անհրաժեշտության դեպքում այն նոսրացրեք
ջրով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն! Լվացող միջոցը չպետք է գերազանցի
«MAX» նշագիծը:
Լվացող միջոցն օգտագործվում է արտադրողի ցուցումների
համաձայն և ընտրվում է ըստ գործվածքի տեսակի, գույնի,
կեղտոտվածության աստիճանի և լվացման ջերմաստիճանի։
Օգտագործեք միայն այն լվացող միջոցները, որոնք նախատեսված
են լվացքի մեքենաներում օգտագործելու համար:
Եթե փրփուրը չափազանց շատ է, նվազեցրեք լվացող միջոցի
քանակը: Լվացող միջոցի առատ քանակությունը չափազանց
շատ փրփուր է առաջացնում, ինչը նվազեցնում է լվացման
արդյունավետությունը և ծանրաբեռնում շարժիչը:
Քանակը կարող է տարբեր լինել՝ կախված ջրի ջերմաստիճանից,
ջրի կարծրությունից, իրերի չափից և աղտոտվածության
մակարդակից:

Содержание

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Есть ли подсветка барабана
10 месяцев назад