Centek CT-5110 [11/28] Ծանոթություն շահագործման ընթացքում սարքի շուրջ ջրի

Centek CT-5110 [11/28] Ծանոթություն շահագործման ընթացքում սարքի շուրջ ջրի
11
3. Ջրի ռեզերվուար
4. Ֆիլտր
5. Բազա
6. «ВКЛ/ВЫКЛ» («ՄԻԱՑՆ/ԱՆՋ») կոճակ
7. LCD էկրան
8. «ТАЙМЕР/ПОДСВЕТКА» («ԺԱՄԱՆԱԿԱՉԱՓ») կոճակ
9. «ГИГРОСТАТ» («ՀԻԴՐՈՍՏԱՏ») կոճակ
10. «УВЛАЖНЕНИЕ» («ԽՈՆԱՎԱՑՈՒՄ») կոճակ
3. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ
- Օդի ուլտրաձայնային խոնավացուցիչ (ամբողջական) - 1 հատ
- Շահագործման ձեռնարկ - 1 հատ
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ։
Առաջին անգամ միացնելուց առաջ սարքը թողեք սենյակում մնա
30 րոպե, որպեսզի կանխեք շրջակա միջավայրի ջերմաստիճանի
կտրուկ փոփոխությունների պատճառով առաջացող հնարավոր
անսարքությունները.
1. Բացեք ռեզերվուարի կափարիչը:
2.
Լրացրեք ռեզերվուարը ջրով: Օգտագործեք միայն սառը մաքուր
ջուր:
3.
Փակեք ռեզերվուարի կափարիչը: Համոզվեք, որ ջուրը չի
արտահոսում:
4. Սարքը միացրեք էլեկտրական ցանցին:
5. Փոխեք գոլորշու ուղղությունը՝ պտտելով ծայրափողակը (1):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. շահագործման ընթացքում սարքի շուրջ ջրի
կուտակումը ցույց է տալիս, որ սենյակում խոնավությունը չափազանց
բարձր է: Կարգավորեք գոլորշու ծավալը համապատասխան կերպ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ։
Երբեք մի միացրեք սարքը, եթե ռեզերվուարում ջուր չկա:
Թույլ մի տվեք, որ ջուրը ներթափանցի գործիքի հիմք (բազա): Մի
տեղաշարժեք սարքը, եթե ջրի ռեզերվուարը առավելագույնս լիքն է:
ՍԱՐՔԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
«ВКЛ/ВЫКЛ» («ՄԻԱՑՆ/ԱՆՋ») կոճակ
Սարքը միացնելու համար սեղմեք «ВКЛ/ВЫКЛ» կոճակը: Կհնչի երկար
ձայնային ազդանշան, էկրանին կցուցադրվի «1» թվանշանը, սարքը
կսկսի աշխատել գոլորշու ելքի նվազագույն ռեժիմում: Աշխատանքի
ընթացքում էկրանը հերթափոխով ցույց կտա շրջակա միջավայրի
ջերմաստիճանի և խոնավության արժեքները համապատասխան
ցուցիչներով (
, , ,
): Սարքն անջատելու համար կրկին սեղմեք
«ВКЛ/ВЫКЛ» կոճակը:
«ГИГРОСТАТ» («ՀԻԴՐՈՍՏԱՏ») կոճակ
(խոնավության մակարդակի կարգավորում)
Սեղմեք «ГИГРОСТАТ» կոճակը սենյակում ցանկալի խոնավությունը
սահմանելու համար: Սահմանման միջակայքը 45-90 % է՝ 5 % աճով:
Խոնավության արժեքը ընտրելուց հետո թվային ցուցիչը կառկայծի
3 վայրկյան, այնուհետև սարքն ինքնաբերաբար կսկսի պահպանել
խոնավության սահմանված մակարդակը, էկրանին կցուցադրվի
սենյակում առկա խոնավության արժեքը: Խոնավության մակարդակի
կարգավորումները վերականգնելու համար սեղմեք «ГИГРОСТАТ»
կոճակը և ընտրեք 90 % արժեքը։
«УВЛАЖНЕНИЕ» («ԽՈՆԱՎԱՑՈՒՄ»)
(գոլորշու հոսքի ինտենսիվության կարգավորում)
Գոլորշի հոսքի ինտենսիվությունը փոխելու համար անհրաժեշտ է մի
քանի անգամ սեղմել «УВЛАЖНЕНИЕ» կոճակը. 1 - ցածր, 2 - միջին,
3 - գոլորշու ծավալի բարձր մակարդակ։ Համապատասխան թվային
արժեքը կլուսավորվի էկրանին:
«ТАЙМЕР/ПОДСВЕТКА» («ԺԱՄԱՆԱԿԱՉԱՓ») կոճակ
(ժամանակաչաափի սահմանում)
Ժամանակաչափը սահմանելու համար սեղմեք «ТАЙМЕР/ПОДСВЕТКА»
կոճակը, ցուցիչը կվառվի: Ընտրեք անհրաժեշտ արժեքը՝ 1, 2, 4,
8 ժամ: Յուրաքանչյուր արժեք համապատասխանում է էկրանի
ցուցիչին: Սահմանված ժամանակի ավարտից հետո սարքը կմտնի
սպասման ռեժիմ:
Լուսավորությունը միացնելու համար կոճակը պահեք 2-3 վայրկյան:
Ջրի բացակայության դեպքում ավտոմատ անջատման
գործառույթ
Այս սարքը հագեցած է ջրի մակարդակի տվիչով (4): Եթե
ռեզերվուարում բավականաչափ ջուր չկա, սարքը դադարում է
գոլորշու մատակարարումը, հնչում է ձայնային ազդանշան, և
էկրանի վրա սկսում է առկայծել
ցուցիչը: Անջատեք սարքը և
լցրեք ռեզերվուարը ջրով:
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔԸ
Միշտ անջատեք սարքը մաքրումից առաջ։ Կարծր ջուրը նստվածքներ
է առաջացնում հեղուկացիրի վրա և խցիկի մեջ։ Դա հանգեցնում է
խոնավացուցիչի աշխատանքի խաթարմանը և փչացնում է սարքի
արտաքին տեսքը։
Նստվածքի առաջացումը կանխելու համար՝
-
օգտագործեք եռացրած ջուր կամ զտված ջուր, ինչպես նաև թորած
ջուր,
- շաբաթը մեկ մաքրեք խցիկը,
- հաճախակի փոխեք տարայի ջուրը։
ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԽՆԱՄՔԸ
-
Խորհուրդ ենք տալիս ջրի տարան մաքրել շաբաթը մեկ անգամ։
Լվացրեք խցիկը հեղուկ լվացող միջոցներով։ Հետո մանրակրկիտ
պարզաջրեք այն։

Содержание

Похожие устройства

Скачать