Hotpoint-Ariston HS5V5CMX/RU [36/44] Օդափոխիչ վառարանի ռեժիմ ջեռուցման վերևի և ներքևի էլեմենտները կմիանան և օդափոխիչը կսկսի աշխատել քանի դեռ ջերմությունը կայուն է մնում վառարանի մեջ օդը հավասարաչափ պա...

Hotpoint-Ariston HS5V5CMX/RU [36/44] Օդափոխիչ վառարանի ռեժիմ ջեռուցման վերևի և ներքևի էլեմենտները կմիանան և օդափոխիչը կսկսի աշխատել քանի դեռ ջերմությունը կայուն է մնում վառարանի մեջ օդը հավասարաչափ պատրաստում և կարմրացնում է մթերքը առավելագույնը երկու դարակ է հնարավոր օգտագործել միաժամանակ
36
HY
Պատրաստման ռեժիմներ
! Ջերմաստիճանի միջակայքը կարող եք սահմանել պատրաստման
բոլոր ռեժիմների համար` 50°C-ից մինչև MAX, բացառությամբ
GRILL ծրագրի, որի համար խորհուրդ է տրվում միայն MAX
հզորության մակարդակը:
Ստատիկ գազօջախի ռեժիմ
Վերին և ստորին ջերմային էլէմենտները կմիանան: Այս
ավանդական պատրաստման ռեժիմն օգտագործելիս, խորհուրդ է
տրվում օգտագործել միայն մեկ ցանց: Մեկից ավել ցանց
օգտագործելու դեպքում, ջերմությունն անհավասար կերպով
կբաշխվի:
Գրիլի ռեժիմ
Վերին ջերմային էլեմենտը և ռոտացիայի ձողը կակտիվանան:
Գրիլի ռեժիմը խորհուրդ է տրվում նաև մակերեսի բարձր
ջերմաստիճան պահանջող ուտեստների դեպքում. տավարի սթեյք,
հորթի միս, հորթի սթեյք, ֆիլե, համբուրգերներ եւ այլն ...
! պատրաստման ռեժիմները պետք է իրականացնել, երբ գազօջախի
դուռը փակ վիճակում է
Ստորին խցիկ
Գազօջախի ստորին մասում կա խցիկ, որը կարող է օգտագործվել
գազօջախի պարագաները պահելու համար
! Խցիկի ներքին մակերեսները (որտեղ առկա է) կարող են
տաքանալ:
! Չի կարելի դյուրավառ նյութեր դնել ստորին խցիկում:
Գործնական խոհարարության խորհուրդներ
! Գրիլով պատրաստման ռեժիմում կաթիլային սկուտեղը դրեք 1-ին
դիրքում` մնացորդները հավաքելու համար (յուղ/կամ ձեթ):
GRILL (ԳՐԻԼ)
Դարակը դրեք 3-րդ կամ 4-րդ դիրքում: Մթերքը դրեք դարակի
մեջտեղում:
Խորհուրդ է տրվում հոսանքի մակարդակը սահմանել մինչև
առավելագույն: Վերին ջերմային էլեմենտը կարգավորվում է
ջերմաչափի միջոցով և միշտ չէ որ կարող է աշխատել:
ՊԻՑՑԱ
Օգտագործեք թեթև ալյումինե պիցցայի թավա: Դրեք դարակի
վրա:
Խրթխրթան խառնուրդի համար պետք չէ օգտագործել կաթիլային
սկուտեղ, քանի որ այն խանգարում է սուխարիկի ձևավորմանը`
երկարաձգելով ընդհանուր պատրաստման ժամանակը:
Եթե պիցցան ունի շատ շերտեր, խորհուրդ է տրվում պիցցայի
վրա ավելացնել մոցառելլա պանիր` պատրաստման գործընթացի
կես ճանապարհին:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Գազօջախն ունի կանգնեցման համակարգ, որը
կանխում է դարակների դուրս գալը
գազօջախից: (1)
Ինչպես ցուցադրված է գծագրում, դրանք
ամբողջությամբ հանելու համար
պարզապես բարձրացրեք դարակները`
պահելով առջևի մասից և քաշեք (2):
ՀԱԼԵՑՄԱՆ ռեժիմ
Վառարանի հատակին տեղադրված օդափոխիչը օդը պտտում է
մթերքի շուրջը սենյակային ջերմաստիճանում:
Սա խորհուրդ է տրվում բոլոր տեսակի մթերքների հալեցման
համար, բայց մասնավորապես նուրբ մթերքների համար, որոնք
ջերմության կարիք չունեն, ինչպես օրինակ՝ պաղպաղակ, կրեմ կամ
քաղցր աղանդեր, մրգային տորթեր: Օդափոխիչի օգտագործմամբ
հալեցման ժամանակը մոտավորապես կեսով կրճատվում է:
Մսի, ձկան և հացի դեպքում հնարավոր է արագացնել գործընթացը՝
օգտագործելով «բազմակի- պատրաստման ռեժիմը» և սահմանելով
ջերմաստիճանը 80° - 100°C:
ՕԴԱՓՈԽԻՉ ՎԱՌԱՐԱՆԻ ռեժիմ
Ջեռուցման վերևի և ներքևի էլեմենտները կմիանան և օդափոխիչը
կսկսի աշխատել: Քանի դեռ ջերմությունը կայուն է մնում
վառարանի մեջ, օդը հավասարաչափ պատրաստում և կարմրացնում
է մթերքը: Առավելագույնը երկու դարակ է հնարավոր օգտագործել
միաժամանակ:
ԳՐԱՏԻՆԻ ռեժիմ
Վերին ջեռուցման էլեմենտը և խորովելու պտտվող շամփուրը
(որտեղ առկա է) ակտիվացված են, և օդափոխիչը սկսում է
գործել: Հատկանիշների այս համադրությունը մեծացնում է
ջեռուցման էլեմենտներով մատակարարվող միակողմանի ջերմային
ռադիացիան՝ վառարանի մեջ օդի հարկադիր շրջանառության
միջոցով: Սա օգնում է կանխել մթերքի մակերեսը այրվելուց և թույլ
է տալիս ջերմությանը ներթափանցել ուղիղ մթերքի մեջ:
! ԽՈՐՈՎԵԼՈՒ և ԳՐԱՏԻՆԻ պատրաստման ռեժիմները պետք է
իրականացնել, երբ գազօջախի դուռը փակ վիճակում է
ECO ռեժիմ
Լցոնված տապականեր և կտրատված միս միևնույն դարակի վրա
պատրաստելու համար: Էկո ցիկլն օգտագործելու և հետևաբար
հոսանքի սպառումն օպտիմալացնելու համար, պետք է գազօջախի
դուռը չբացել մինչև մթերքն ամբողջությամբ պատրաստ լինի:
FAST PREHEAT ռեժիմը
Ջեռոցը արագ նախնական տաքացնելու համար:
Մինչ ջեռոցում ուտելիք դնելը, սպասեք մինչ այն
նախապես տաքանա, այնուհետև ընտրեք
նախընտրած պատրաստման ռեժիմը:

Содержание

Похожие устройства