Hotpoint-Ariston HS5V5CMX/RU [40/44] Խնամք և պահպանում խնամք և պահպանում

Hotpoint-Ariston HS5V5CMX/RU [40/44] Խնամք և պահպանում խնամք և պահպանում
40
Խնամք և պահպանումԽնամք և պահպանում
Հնարավորության դեպքում խուսափեք գազօջախը նախապես
տաքացնելուց և միշտ փորձեք այն լրացնել: Գազօջախի դուռը բացեք
հնարավորինս քիչ, քանի որ ամեն անգամ բացելուց տեղի է ունենում
ջերմային կորուստ: Էներգիայի զգալի քանակի պահպանման համար,
պարզապես 5 -10 րոպեով անջատեք գազօջախը` նախքան Ձեր
պլանավորած պատրաստման ժամանակի ավարտը և օգտագործեք
առկա ջերմությունը:
Ավտոմատ ծրագրերը հիմնված են ստանդարտ մթերքների վրա:
Խցուկները պահեք մաքուր` էներգիայի կորստից խուսափելու համար
Եթե դուք ունեք ժամկետային սակագնային էլեկտրաէներգիայի
պայմանագիր, ապա «delay cooking» տարբերակը կհեշտացնի
գումարի խնայումը` սարքավորման աշխատանքը տեղափոխելով
ավելի էժան ժամանակահատված:
Սարքավորման անջատում
Նախքան սարքավորման վրա որևէ աշխատանք իրականացնելը`
անջատեք հոսանքից:
Սարքի համար երբեք մի կիրառեք գոլորշով մաքրող սարքեր կամ
ճնշմամբ աշխատող մաքրիչներ:
Վառարանի մաքրում
Չժանգոտող պողպատից կամ էմալապատ արտաքին մասերը և
ռետինե մեկուսիչները կարող եք մաքրել գոլ ջրում ներծծված
և չեզոք օճառով սպունգով: Կոշտ բծերը հեռացնելու համար
օգտագործեք հատուկ միջոցներ: Մաքրելուց հետո ցողեք և
մանրակրկիտ չորացրեք: Չի կարելի հղկող փոշիներ և քայքայիչ
նյութեր օգտագործել:
Վառարանի ներսը պետք է իդեալական մաքուր լինի յուրաքանչյուր
օգտագործումից հետո, քանի դեռ այն գոլ է: Օգտագործեք տաք ջուր
և ախտահանիչ, ապա լավ ցողեք և չորացրեք փափուկ կտորով: Չի
կարելի օգտագործել հղկող նյութեր:
Մաքրեք վառարանի դռան ապակյա մասը՝ օօգտագործելով սպունգ
և չհղկող մաքրման միջոց, ապա մանրակրկիտ չորացրեք փափուկ
կտորով: Մի կիրառեք կոպիտ հղկող նյութ կամ սուր մետաղական
քերիչներ, քանի որ դրանք կարող են քերծել մակերեսը և ապակու
ճաքելու պատճառ դառնալ:
Պարագաները կարելի է ամենօրյա սպասքի պես լվանալ և նույնիսկ
ամաններ լվանալու մեքենայով:
Կեղտը և յուղը պետք է մաքրել վերահսկողության վահանակի
վրայից՝ կիրառելով չհղկող սպունք կամ փափուկ կտոր:
Գազօջախի խցուկների ստուգում
Պարբերաբար ստուգեք վառարանի դռան մեկուսիչները: Եթե
մեկուսիչները վնասված են, ապա կապ հաստատեք մոտակա
Սպասարկման կենտրոնի հետ: Խորհուրդ է տրվում գազօջախը
չօգտագործել մինչև խցուկները չփոխվեն:
Գազօջախի էլեկտրական լամպի փոխում
1. Վառարանը էլեկտրականությունից անջատելուց հետո հանեք ապակե
կափարիչը, որը ծածկում է լամպի վարդակը
(տե՛ս նկարը):
2. Հանեք լամպի լուսատուն և փոխեք դրա
համարժեքով. լարումը 230 Վ, վատտը 25 Վտ,
կափարիչ E 14.
3. Փոխեք կափարիչը և գազօջախը նորից
միացրեք էլեկտրամատակարարմանը:
! Չի կարելի գազօջախի լամպն օգտագործել շրջակա միջավայրի
լուսավորման համար:
Ապակյա կերամիկայից սալիկի մաքրում
Մի օգտագործեք հղկող կամ քայքայիչ ախտահանիչներ (օրինակ՝
խորովելու սարքը և վառարանները մաքրելու համար սպրեյանման
միջոցներ), բծերը հեռացնող, ժանգի դեմ ապրանքներ, փոշի
ախտահանիչներ կամ հղկող մակերեսներով սպունգեր: դրանք կարող են
անդառնալի քերծել մակերեսը:
Սովորաբար բավական է պարզապես լվանալ սալիկը՝
օգտագործելով խոնավ սպունգ և չորացնել այն խոհանոցային
ներծծող անձեռոցիկով:
Եթե սալիկը կողտոտ է, շփեք այն հատուկ ապակյա կերամիկայից
մաքրող միջոցով, ապա լավ ցողեք և մանրակրկիտ չորացրեք:
Ավելի կոշտ կեղտերի հեռացման համար օգտագործեք հարմար
քերիչ (այն սարքավորման հետ չի մատակարարվում): Որքան
հնարավոր է շուտ հեռացրեք թափված հեղուկը՝ չսպասելով,
որ սարքավորումը սառչի, որպեսզի խուսափեք մնացորդների
չորանալուց: Կարող եք կատարյալ արդյունք ստանալ՝ օգտագործելով
հատուկ ապակյա կերամիկայից մակերեսների համար նախատեսված
չժանգոտող պողպատե լարերով, օճառաջրում թրջված սպունգ :
Եթե պատահաբար պլաստիկ կամ շաքարային նյութերը հալվել
են սալիկի վրա, հեռացրեք այն անմիջապես քերիչով, քանի դեռ
մակերեսը դեռ տաք է:
Երբ մաքուր է, սալիկը կարող եք պատել հատուկ պաշտպանիչ
միջոցով: այս ապրանքի անտեսանելի ժապավենը պատրաստման
ընթացքում պաշտպանում է մակերեսը կաթիլներից: Այս
պահպանման միջոցառումը պետք է իրականցվի, երբ դեռ սարքը
գոլ է (ոչ տաք) կամ սառը:
Միշտ հիշեք լավ ցողել սարքավորումը մաքուր ջրով և
մանրակրկիտ չորացրեք այն. մնացորդները կարող են չորանալ
հաջորդ պատրաստման ընթացքում:
Ապակյա-կերամիկայից սալիկի
մաքրիչներ
Կարելի է ձեռք բերել
Ապակու քերիչ Սափրող սուր քերիչ DIY/Ինքդ արա խանութներ
Փոխելու սրիչներ DIY/Ինքդ արա խանութներ
սուպերմարկետներ,
քիմիկոսներ
COLLO luneta
ՓԱՅԼՈՒՆ ՍԱԼԻԿ
Մաքուր սալիկ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՂ
ՄԻՋՈՑ
Բուտիկներ, Կոպերատիվ խանութներ,
հանրախանութնոր,
էլեկտրականության ռեգիոնալ
ընկերության խանութներ,
սուպերմարկետներ,
Չժանգոտող պողպատի մաքրում
Չժանգոտող պողպատը առաջանում է ջրից , որը մակերեսին է մնում
երկար ժամանակ կամ ագրեսիվ ախտահանիչներից, որոնք ֆոսֆոր են
պարունակում: Խորհուրդ ենք տալիս, որ պողպատե մակերեսները լավ
ցողեք, ապա մանրակրկիտ չորացնեք:
Օգնություն
Խնդրում ենք ձեռքի տակ ունենալ հետևյալ տեղեկատվությունը՝
Սարքավորման մոդելը (Մոդել):
Սերիական համարը (Ս/Հ):
Այս տեղեկատվությունը կարող եք գտնել սարքավորման վրա
տեղադրված տվյալների վահանկից և/կամ փաթեթավորման վրայից:
HY

Содержание

Похожие устройства