Hotpoint-Ariston HS5V5CMX/RU Руководство по эксплуатации онлайн [9/44] 433160

Hotpoint-Ariston HS5V5CMX/RU Руководство по эксплуатации онлайн [9/44] 433160
դրսում:
Չի կարելի սարքավորման մեջ կամ դրա մոտ դնել
պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր (օր.` բենզինի
կամ աերոզոլի տարաներ). կա հրդեհի բռնկման
հավանականություն:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը
(առկայության դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի
վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում
կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության
հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը
(պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն)
պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն
երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն:
Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան
տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը
չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը
միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Չի կարելի սարքավորումը հանել իր փրփրապլաստե
հիմքից` մինչև տեղադրելը:
Սարքը չի կարելի տեղադրել դեկորատիվ դռան
հետևում - հրդեհի բռնկման վտանգ կա:
եթե սարքավորումը դրված է հիմնատակի վրա,
ապա անհրաժեշտ է հարթեցնել և ամրացնել
պատին` տրամադրված պահող շղթայով, որպեսզի
սարքավորումը չսահի հիմնատակից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Որպեսզի սարքավորումը
շուռ չգա, անհրաժեշտ է տեղադրել տրամադրված
պահող շղթան: Տես տեղադրման հրահանգները:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Տեխնիկական տվյալների սանդղակը գտնվում է
գազօջախի առջևի ծայրին (տեսանելի է, երբ դուռը բաց
է):
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի
աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ
անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի
վերին մասում` էլեկտրագծերի անցկացման կանոնների
համաձայն, ինչպես նաև սարքավորումը պետք
է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության
ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր,
բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել
սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ
եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա
մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի
աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման հաղորդալարը
վնասված է, ապա այն պետք է փոխարինել նմանատիպ
լարով`արտադրողի կամ որակավորված անձանց կողմից`
վտանգից խուսափելու համար - կա էլեկտրահարվելու
վտանգ:
Եթե անհրաժեշտ է հոսանքի մալուխը փոխել, ապա
կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի
հետ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Համոզվեք որ սարքավորումն
անջատված է նախքան լամպը փոխելը, որպեսզի խուսափեք
էլեկտրահարվելու հավանականությունից:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք
սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից,
նախքան սպասարկման որևէ գործողություն
իրականացնելը. Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող
սարքեր - կա էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ
կամ սուր ծայրով մետաղյա քերիչներ վառարանի դռան
ապակին մաքրելու համար, քանի որ դրանք կարող են
քերծել մակերեսը, որի հետևանքով ապակին կարող է
կոտրվել:
Չի կարելի օգտագործել հղկող կամ քայքայիչ նյութեր,
քլորի հիմքով մաքրիչներ կամ հղկող մանրաթելեր:
Համոզվեք որ սարքավորումը սառել է նախքան մաքրելը
և սպասարկման որևէ գործընթաց իրականացնելը: - Կա
այրվածք ստանալու հավանականություն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Անջատեք սարքավորումը`
նախքան լամպը փոխելը - կա էլեկտրահարվելու վտանգ:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով
. Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս
սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական
և Էլեկտրոնային Սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը
կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ
բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս
որ այն չպետք է հեռացվի որպես կենցաղային աղբ, այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Վառարանը նախօրոք տաքացրեք, միայն եթե նշված է պատրաստման աղյուսակում
կամ Ձեր բաղադրատոմսում: Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալապատ թխելու
սկուտեղներ, քանի որ դրանք ավելի լավ են կլանում ջերմությունը:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 66/2014
Էկոդիզայնի պահանջներին`համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-1:
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 66/2014
Էկոդիզայնի պահանջներին`համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-2:
9

Содержание

Похожие устройства