Centek CT-65F36 [23/40] Ձեռնարկում նշված օգտագործման կանոնները

Centek CT-65F36 [23/40] Ձեռնարկում նշված օգտագործման կանոնները
22
ՍԱՐՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Տարածքում (սենյակում) հարմարավետ
ջերմաստիճան պահպանելու համար:
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր
իրավիճակների առաջացումը, ինչպես նաև սարքի
վաղաժամ փչացումը կանխելու համար անհրաժեշտ
է խստորեն պահպանել ստորև նշված պայմանները՝
Օգտագործեք համապատասխան
էլեկտրաէներգիայի աղբյուրը տեխնիկական
անձնագրի մեջ նշված տեղեկության համաձայն,
հակառակ դեպքում լուրջ անսարքություն կարող
է առաջանալ կամ հրդեհ բռնկվել:
Ձեր էլեկտրամատակարարման ցանցը պետք է
անպայման հողանցում ունենա:
Թույլ մի տվեք, որ էլեկտրական խրոցը կեղտոտվի:
Միշտ ամուր տեղադրեք խրոցը էլեկտրական
վարդակի մեջ: Կեղտոտված կամ ոչ ամուր
միացված խրոցը կարող է հանգեցնել հրդեհի
բռնկման կամ էլեկտրական ցնցման:
Եթե չեք օգտագործում սարքը երկար ժամանակ,
ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝
անջատեք խրոցը վարդակից:
Սարքի աշխատանքի ժամանակ մի փորձեք
անջատել այն՝ օգտագործելով ավտոմատ
անջատիչը կամ դուրս քաշելով խրոցը վարդակից.
կայծը կարող է հրդեհ առաջացնել:
Անհրաժեշտ է ամուր տեղադրել էլեկտրական
խրոցը վարդակի մեջ: Հակառակ դեպքում դա
կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման,
գերտաքացման և նույնիսկ հրդեհի բռնկման:
Մի խճճեք, մի սեղմեք և մի քաշեք հոսանքի լարը,
որպեսզի չվնասեք այն: Վնասված հոսանքի լարը
կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման կամ
հրդեհի բռնկման:
Մի օգտագործեք երկարացման լարեր և մի
միացրեք սարքը վարդակին, որին միացված են
էլեկտրաէներգիայի այլ սպառողներ:
Խնդիրներ առաջանալու դեպքում նախ անջատեք
սարքը հեռակառավարման վահանակով. Հետո
անջատեք այն էլեկտրացանցից:
Մի դիպչեք պտտվող թիակներին.դրանք կարող են
սեղմել Ձեր մատը, և դա կարող է նաև հանգեցնել
սարքի մասերի վնասմանը:
Մի դիպչեք սարքի բլոկի ներքին կոճակներին թաց
ձեռքերով:
Սարքի աշխատանքի ընթացքում երբեք մի
տեղադրեք ձողիկներ և այլ կողմնակի առարկաներ
կորպուսի անցքերի մեջ: Դա կարող է վնասել և
փչացնել սարքը:
Մի տեղադրեք որևէ առարկաներ (հատկապես
ջրով կամ այլ հեղուկներով լցված անոթներ) սարքի
արտաքին կամ ներքին բլոկի վրա:
Մի լվացրեք սարքը ջրով. դա կարող է
էլեկտրական ցնցում առաջացնել:
Այս սարքի և բաց կրակով աշխատող սարքերի
(գազօջախ և այլն) միաժամանակյա աշխատանքի
դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխել
տարածքը: Անբավարար օդափոխությունը կարող
է հանգեցնել թթվածնի պակասի:
Թույլ մի տվեք, որ օդի հոսք ընկնի գազի այրիչների
և վառարանների վրա:
Երբեք մի թույլատրեք երեխաներին գործարկել
սարքը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Մի տեղադրեք սարքը արևի ուղիղ ճառագայթների
ներքո:
Մի արգելափակեք օդի մուտքի ու ելքի անցքերը.
դա կնվազեցնի սառեցման կամ ջեռուցման
հզորությունը և կարող է վնասել սարքը:
Սառը օդի երկարատև ազդեցությունը
կվատթարացնի Ձեր ֆիզիկական վիճակը և
առողջական խնդիրներ կառաջացնի:
Սարքն օգտագործելուց հետո օդափոխեք
տարածքը:
Սարքի աշխատանքի ժամանակ փակեք
պատուհաններն ու դռները, հակառակ դեպքում
սառեցման և ջեռուցման հզորությունները
կկրճատվեն:
Արգելվում է տեղադրել այս սարքը բարձր
խոնավություն ունեցող տարածքներում, ինչպես
նաև այն վայրերում, որտեղ ագրեսիվ քիմիական
նյութերի գոլորշիներ են արտանետվում:
Եթե էլեկտրական լարը կամ սարքի որևէ այլ
մաս վնասված է, անմիջապես անջատեք սարքը
էլեկտրական ցանցից և դիմեք արտադրողի
սպասարկման կենտրոն: Սարքի նկատմամբ
ոչ պրոֆեսիոնալ միջամտության կամ սույն
ձեռնարկում նշված օգտագործման կանոնները
չպահպանելու դեպքում երաշխիքը չեղարկվում է:
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական կամ
մտավոր սահմանափակ կարողություններ
ունեցող անձանց, երեխաների կամ նման սարքեր
օգտագործելու բավարար փորձ չունեցող անձանց
կողմից օգտագործման համար, եթե նրանք չեն
վերահսկվում կամ սարքի օգտագործ¬ման
ցուցումներ չեն ստացել այն անձից, ով
պատասխանատու է իրենց անվտանգության
համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս օդափոխության համակարգը կարելի է
օգտագործել միայն կենցաղային նպատակներով:
Սարքի օգտագործման ընթացքում առաջացած
արտակարգ իրավիճակների դեպքում
(վառելահոտ, կողմնակի աղմուկ և այլն)
անմիջապես անջատեք այն էլեկտրական ցանցից:
Էլեկտրական ցնցումների վտանգ: Երբեք մի
փորձեք ինքնուրույն վերանորոգել սարքը. դա
կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման:
2. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Օդափոխության «Սպլիտ» տեսակի համակարգ՝
Արտաքին բլոկ - 1 հատ
Ներքին բլոկ - 1 հատ
Ներքին բլոկի մոնտաժային վահանակ - 1 հատ
Հեռակառավարման վահանակ - 1 հատ
Հեռակառավարման վահանակի
մարտկոց* - 2 հատ

Содержание

Похожие устройства

Скачать