Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [21/56] 744283

Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [21/56] 744283
21
2. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ
- Հեռուստացույց - 1 հատ
- Հեռակառավարման վահանակ (ՀՎ) - 1 հատ
-
Մարտկոցներ հեռակառավարման վահանակի համար* - 2
հատ
- Շարժական ոտքեր - 2 հատ
- Պտուտակների հավաքածու տակդիրն ամրացնելու
համար - 1 հատ
- Ռետինե տափօղակների հավաքածու տակդիրների
համար* - 1 հատ
- Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
*մատակարարվում է ըստ ցանկության
3. ՏԵՂԱԿԱՅՈՒՄ (ՄՈՆՏԱԺ)
Ոտքերի տեղակայում
1. Բացեք վաճառքի տուփը և դուրս բերեք հեռուստացույցի
պատյանն ու տակդիրները:
2. Համոզվեք, որ հեռուստացույցն անջատված է:
3. Հեռուստացույցի պատյանի և տակդիրի մակերեսից
հեռացրեք պաշտպանիչ թաղանթը:
4. Հեռուստացույցը դրեք փափուկ մակերեսի վրա՝ էկրանը
դեպի ներքև, վերջինիս վնասումը կանխելու համար։
5. Տեղադրեք տակդիրի ոտքերը հեռուստացույցի ներքևի
հատվածի անցքերի մեջ:
6. Ամրացրեք տակդիրները՝ օգտագործելով հավաքածուում
ներառված բոլոր պտուտակները:
7. (ըստ ցանկության) Ոտքերը հեռուստացույցի պատյանին
ամրացնելուց հետո աքսեսուարների հավաքածուից
ամրացնող ռետինները տեղադրեք տակդիրների ներքևի
հատվածի համապատասխան անցքերի մեջ:
Հեռուստացույցի տեղակայումը պատին
1. Քերծվածքներից խուսափելու համար հեռուստացույցը
խնամքով դրեք փափուկ կտորով ծածկված սեղանին։
2. Պտուտակահանով հետ պտուտակեք տակդիրի ներքևի
ոտքի պտուտակները: Հեռացրեք տակդիրը: Տվյալ
քայլերը կատարեք խնամքով:
3. Կարգավորեք բարձակն (կրոնշտեյն) այնպես, որպեսզի
այն կարելի լինի ամրացնել պատին՝ համաձայն 3 և 4
նկարների:
4. Պատի վրա հորատեք 4 անցք (մասշտաբը տրված է
տեղեկության համար) և պտտեք այնտեղ 4 հեղույս:
5. Պտուտակահանով հեղույսներն ամրացրեք
հեռուստացույցի հետևի պատին, ինչպես ցույց է տրված
նկար 4-ում: Հեռուստացույցը դեղադրեք պատին:
ՆՇՈՒՄ.
1. Հեռուստացույցի տեղակայման ամրակը համապատ-
ասխանում է VESA 200x200 ստանդարտին:
2. Պատի վրայի բարձակի օգտագործումը պարտադիր չէ։
3. Հավաքման աշխատանքների կատարման ժամանակ
պատի մոտ և պատի դիմաց ոչ մի այլ առարկա չպետք
է լինի:
4. Տեղակայումը պետք է իրականացվի որակավորված
մասնագետի կողմից:
5. Տեղակայման ժամանակ հետևեք բարձակի
համար նախատեսված հավաքման հրահանգների
պահանջներին:
6. Նկարները տրամադրված են տեղեկությունների համար։
Բարձակ
պատ
պատ
անկերային հեղույս
Մոդել CT-8532 CT-8540 CT-8543 CT-8550
Չափ առանց տակդիրի
(մմ)
724х425 898х515 963х561 1117х648
Չափը տակդիրով (մմ) 724х471 898х562 963х611 1117х708
A (մմ) 724 898 963 1117
B (մմ) 471 562 611 708
C (մմ) 425 515 561 648
D (մմ) 84 83 82 89
E (մմ) 47 47 47 46
F (մմ) 181 183 226 274
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Հեռուստացույցի դիմային վահանակ
Տեղադրելուց և օգտագործելուց առաջ, խնդրում ենք,
ուշադիր կարդացեք «Կարևոր նախազգուշացումներ և
կանխազգուշացումներ» և «Անվտանգության տեխնիկայի
հրահանգներ» համապատասխան բաժինները:
Սնուցման հեռակա ինդիկատորի տվիչ
Հեռուստացույցի հետևի վահանակ

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Как трансляцию включить
10 месяцев назад