Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [22/56] 744283

Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [22/56] 744283
22
Հեռուստացույցի կողային վահանակ
HDMI2
ANT1
DIGITAL
AUDIO OUT
13/18 V 400 mA
ANT2
(SATELLITE)
AV
USB2.0
(5V 500mA)
HDMI1(ARC)
LAN
COMMON
INTERFACE
1. LAN լոկալ (տեղային) ցանցի վարդակ LAN RJ-45։
Ցանցին միանալու համար օգտագործեք LAN մալուխ
RJ-45 խրոցակով (շտեկերով) (մատակարարման
հավաքածուում ներառված չէ)։
2. HDMI HDMI միացման համար, (ARC) HDMI.
HDMI1 հետադարձ ձայնային ալիքով արտաքին
աուդիոհամակարգին միանալու հնարավորություն
ARC գործառույթով։
3. USB վարդակ USB 2.0 սարքերի միացման համար
(աշխատում է «Մեդիա նվագարկիչ» ռեժիմում)։
4. ANT1 – ալեհավաքի միացման համար (75 Оմ).
5. ANT2 (SATELLITE) արբանյակային ալեհավաքի
միացման համար։
6. DIGITAL AUDIO OUT - ձայնի կոաքսիալ թվային ելք:
7. AV հեռուստացույցի ելքային վարդակներ տարբեր
արտաքին աղբյուրների ձախ/աջ ձայնային ալիքներին
միանալու համար, երբ միացված է կոմպոզիտային
արտաքին ազդանշան, օգտագործված է miniAV
միակցիչ (պահանջվում է ադապտեր 3,5 մմ- 3хRCA).
8. COMMON INTERFACE – CAM- մոդուլը միացնելու բնիկ։
9.
- ականջակալերի միացման բնիկ։
10.
- հոսանքի միացման/անջատման կոճակ։
ՆՇՈՒՄ. ելքային/մուտքային միացումների ընտրանքները
կարող են փոփոխվել՝ կախված արտադրանքի կոնկրետ
մոդելից։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Հեռակառավարման վահանակի օգտագործումը
- Ուղղեք հեռակառավարման վահանակը հեռուստացույցի
վրա տեղակայված հեռակառավարման սենսորին։
Հեռակառավարման վահանակը կարող է չաշխատել, եթե
հեռակառավարման վահանակի և հեռակառավարման
սենսորի միջև ինչ-որ առարկա կա:
- Հեռուստացույցը վառ լուսավորված սենյակում
օգտագործելիս ինֆրակարմիր հեռակառավարման
սենսորը կարող է պատշաճ կերպով չաշխատել:
- Հեռակառավարման վահանակի օգտագործման
համար առաջարկվող առավելագույն արդյունավետ
հեռավորությունը մոտ 7 մետր է:
Մարտկոցների փոխարինում
Փոխեք մարտկոցները ժամանակին: Որպեսզի
հեռակառավարման վահանակն աշխատի, տեղադրեք
մարտկոցները՝ համաձայն հրահանգների:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Հնարավոր է տեղի ունենա
պայթյուն, եթե մարտկոցները սխալ տեղադրվեն:
Մարտկոցները պետք է փոխարինվեն միայն նույն կամ
համարժեք տեսակի մարտկոցներով:
Մարտկոցների տեղադրումը հեռակառավարման
վահանակում
1. Բացեք հեռակառավարման վահանակի հետևի կափ-
արիչը:
2. Տեղադրեք երկու AAA տեսակի մարտկոց: Համոզվեք,
որ մարտկոցների ծայրերի «+» և «-» համընկնում են
խցիկի ներսում գտնվող նշանների հետ:
3. Փակեք կափարիչը:
Հեռուստացույցի միացումն ու անջատումը
- Հեռուստացույցի միացումը
- Միացրեք հեռուստացույցը վարդակին: Եթե
հեռուստացույցն ունի հոսանքի անջատիչ, առաջին հերթին
միացրեք այն: Սպասման ռեժիմում հեռուստացույցը
միացնելու համար սեղմեք հեռակառավարման
վահանակի միացման կոճակը:
- Անջատեք հեռուստացույցը
- Սպասման ռեժիմը միացնելու համար սեղմեք
հեռակառավարման վահանակի միացման կոճակը:
- Հեռուստացույցը երկար ժամանակ մի թողեք սպասման
ռեժիմում: Խորհուրդ ենք տալիս անջատել հոսանքի լարը:
ՆՇՈՒՄ.
Եթե հոսանքը պատահաբար անջատվի, հեռուստացույցն
ավտոմատ կերպով կվերադառնա սպասման ռեժիմի, երբ
սնուցումը վերականգնվի: Հեռուստացույցի բնականոն
շահագործումն ապահովելու համար արգելվում է
հոսանքը հաճախակի անջատելը և միացնելը, ուստի, եթե
պատահաբար անջատեք հոսանքը, խորհուրդ է տրվում
հոսանքի լարը անջատել վարդակից:
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ (ՀՎ)
Հեռուստացույցի միացման/
անջատման կոճակ
Նավիգացիոն կոճակներ
Հետ դարձի կոճակ
Հեռուստաալիքների կոճակ
Ազդանշանի աղբյուրի
ընտրության կոճակ
Ձայնի բարձրացման և
իջեցման կոճակներ
Նվագարկել/դադար
կոճակ
Հիմնական էկրանին
անցման կոճակ
Կարգավորումների
կոճակ
Ձայնային մուտքագ-
րման կոճակ
OK կոճակ
Ձայնի միացման/
անջատման կոճակ
ՆՇՈՒՄ.
ՀՎ կոճակները կարող են տարբերվել օգտագործողի
ձեռնարկում պատկերվածներից։
Մեկնարկային կարգավորում
1. Հեռուստացույցը միացրեք հոսանքի վարդակից և սեղմեք
հեռուստացույցի պատյանի կամ հեռակառավարման
վահանակի միացման О կոճակը: Սպասեք, մինչև
հեռուստացույցը միանա և հայտնվի ողջույնի էկրանը:
Այնուհետև հեռակառավարման վահանակի վրա սեղմեք
OK:
2. Կարդացեք օգտատիրական համաձայնագիրը և սեղմեք
հեռակառավարման վահանակի OK կոճակը:
3. Ընտրեք, թե ինչպես է հեռուստացույցը միանալու
համացանցին՝ Wi-Fi կամ լոկալ ցանցի միջոցով: Եթե
դուք օգտագործում եք անլար ցանց, գտեք այն ցանկում,
սեղմեք OK հեռակառավարման վահանակի վրա և
մուտքագրեք ցանցի գաղտնաբառը: Լոկալ ցանցին
միանալու համար պարզապես միացրեք LAN մալուխը
և ընտրեք Локальная сеть: Եթե դուք չեք ցանկանում
միացնել հեռուստացույցը ինտերնետին, սեղմեք Про-
пустить - տեղի կունենա անցում հեռակառավարման
վահանակը միացնելու փուլին (տես կ. 7):
4. Ուշադրություն դարձրեք, որ առանց ինտերնետի
չեք կարող ցանցով աշխատող հեռուստաալիքներ
և տեսանյութեր դիտել, բացի այդ չի թարմացվի
հեռուստացույցի ծրագրաշարը։ Հեռուստացույցը կսկսի
որոնել ծրագրաշարի թարմացումները ինտերնետին
միանալուց հետո: Սպասեք մինչև գործողությունն
ավարտվի:
5. Մուտք գործեք Յանդեքսի ձեր աքաունթ։
Եթե ձեր սմարթֆոնն ունի Յանդեքս հավելվածը, և դուք
հեղինակազորված (ավտորիզացված) եք դրանում,
բացեք այն, սեղմեք որոնման տողում տեսախցիկի
պատկերակը և հեռուստացույցի էկրանից սկանավորեք
QR կոդը։
Եթե դուք չունեք Յանդեքս հավելվածը, համացամցին
միացված ցանկացած համակարգիչով, սմարթֆոնով
կամ պլանշետով բացեք դիտարկիչը (բրաուզերը) և
որոնման տողում հավաքեք yandex.ru/activate։ Եթե կայքը
ցուցադրում է թույլտվության հարցում, մուտք գործեք
ձեր աքաունթ: Այնուհետև հեռուստացույցի էկրանին
մուտքագրեք կոդը և սեղմեք Войти։
Եթե ձեր Յանդեքս աքաունթ մուտք գործելու համար դուք
օգտագործում եք երկգործոն նույնականացում, բացեք
Յանդեքս հավելվածը և հեռուստացույցի էկրանից
սկանավորեք QR կոդը։
6. Սպասեք հեղինակազորման ավարտին և սեղմեք OK
հեռակառավարման վահանակի վրա:
7. Էկրանի վրա կհայտնվի է հեռակառավարման վահանակը
հեռուստացույցին միացնելու հարցում հեռուստացույցին
Bluetooth-ի միջոցով: Միացումը սկսելու համար
հեռակառավարման վահանակի վրա միաժամանակ
սեղմեք ձայնի իջեցման և ձայնի բարձրացման կոճակները
և պահեք դրանք մինչև ցուցիչը թարթվի: Երբ միացումն
ավարտվի, հեռուստացույցի հիմնական էկրանը կբացվի:

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Как трансляцию включить
10 месяцев назад