Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [23/56] 744283

Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [23/56] 744283
23
ՀԻՄՆԱԿԱՆ ԷԿՐԱՆ
Поиск (Որոնում) - ընտրեք, որպեսզի դիտեք տեսանյութ
համացանցում։
Главная (Գլխավոր) - հեռուստաալիքներ և տեսանյութեր,
որոնք առաջարկվում են անձամբ ձեզ: Որքան շատ
տեսանյութեր և շոուներ դիտեք, այնքան ավելի ճշգրիտ
կլինեն առաջարկությունները: Նաև այս բաժնում կարող
եք միացնել «Իմ եթերը»-ը՝ մի ալիք, որի հաղորդումը
ձևավորվում է՝ հաշվի առնելով ձեր նախասիրությունները:
ТВ - հեռուստացույցով հասանելի եթերային անալոգային և
թվային, կաբելային, արբանյակային և ինտերնետ-ալիքներ:
Ֆիլմեր (Фильмы) - հազարավոր ֆիլմեր կինոյի լեգենդ-
ներից մինչև նորույթները և բացառիկները*։
Сериалы (Սերիալներ) - ռուսական և արտասահմանյան
լավագույն սերիալները*։
Блогеры (Բլոգերներ) - տեսանյութեր YouTube-ից։
Мультфильмы (Մուլտֆիլմներ) - մուլտսերիալներ. կարճա-
մետրաժ և լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր*։
- Հավելվածներ հեռուստացույցի վրա (Տես «Ինչպես
օգտագործել հավելվածները» բաժինը):
- հեռուստացույցի կարգավորումներ (տես
«Կարգավորումներ» բաժինը):
- Աքաունթների կառավարում (տես «Ավելացնել
աքաունթ» բաժինը):
*Դիտման համար ձեզ անհրաժեշտ է բաժանորդագրվել Ян-
декс.Плюс-ում կամ КиноПоиск-ում։ Գործող պրոմոշրջանը
կամ պրոմոկոդը նույնպես ակտուալ են։
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Միացրեք հեռակառավարման վահանակը կամ այլ
սարք Bluetooth-ի միջոցով
Եթե առաջին անգամ միացնելիս դուք չեք զուգակցել
հեռակառավարման վահանակն ու հեռուստացույցը
Bluetooth-ի միջոցով, դա արեք ավելի ուշ, այլապես չեք
կարողանա օգտագործել ձայնային մուտքագրումը: Բացի
այդ, դուք կարող եք նաև միացնել ստեղնաշար, մկնիկ,
ջոյսթիկ կամ կառավարման այլ սարք.
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև
անցեք Настройки устройства (Սարքի կարգավորումներ)
և Пульт и аксессуары (Հեռակառավարման վահանակ և
աքսեսուարներ) խմբում ընտրեք Добавить устройство
(Ավելացնել սարք)։
- Բերեք սարքը միացման ռեժիմի: Եթե դուք զուգակցում
եք հեռակառավարման վահանակը, ապա միաժամանակ
սեղմած պահեք դրա ձայնի իջեցման և ձայնի
բարձրացման կոճակները և սպասեք, մինչև ցուցիչը
թարթի։
- Սպասեք, մինչև հեռուստացույցը հայտնաբերի սարքը և
միանա դրան:
Փոխել ամսաթիվը և ժամանակը
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև
անցեք Настройки устройства (Սարքի կարգավորումներ)
բաժինը և ընտրեք Дата и время (Ամսաթիվ և ժամանակ)
- Փոխեք կարգավորումները:
Ինտերնետի միջոցով ամսաթիվը և ժամանակը
ինքնաբերաբար կարգավորելու համար սեղմեք Ав-
тонастройка даты и времени (Ամսաթվի և ժամանակի
ավտոմատ կարգավորումներ) և միացրեք Исполь-
зовать время сети (Օգտագործել ցանցի ժամանակը)
ընտրանքը: Եթե ժամանակը չի ցուցադրվում ձեր
ժամային գոտու համար, վերադարձեք ամսաթվի և
ժամանակի կարգավորումների ընտրացանկ, սեղմեք
Выбрать часовой пояс (Ընտրել ժամային գոտին) և գտեք
ձեր տարածաշրջանի գոտին:
Եթե ցանկանում եք ձեռքով սահմանել ամսաթվի կամ
ժամանակի կարգավորումները, սեղմեք Автонастрой-
ка даты и времени (Ամսաթվի և ժամանակի ավտոմատ
կարգավորում) և անջատեք Использовать время сети
(Օգտագործել ցանցի ժամանակը) ընտրանքը: Այնուհետև
անցեք ամսաթվի և ժամանակի կարգավորումների ցանկ
և սահմանեք ցանկալի արժեքները:
Փոխել էկրանի կարգավորումները
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք և ընտրեք
Изображение (պատկեր)
- Փոխեք կարգավորումները.
Подсветка (Լուսավորություն) (փոխում է էկրանի
պայծառությունը։
Режим изображения (պատկերի ռեժիմ)։ Պայծառ-
ություն, ցայտունություն, սահունություն և այլ
կարգավորումներ՝ հարմարեցված կոնկրետ տեսակի
տեսանյութին: Ընտրեք այն ռեժիմը, որը համընկնում է
այն ամենի հետ, ինչ դիտում եք ամենից հաճախ, օրինակ՝
սպորտային հաղորդումների և տեսանյութերի դիտման
համար հարմար է Спорт ռեժիմը։
Цветовая температура (Գունային ջերմաստիճան)։
Գույնի երանգը, որը կկիրառվի պատկերի վրա: Որպես
կանոն, պատկերն ամենից լավ դիտվում է ստանդարտ
կամ տաք գույնի ջերմաստիճանի դեպքում, սակայն
արժե փորձարկել և ընտրել այն ջերմաստիճանը, որը
հենց դուք եք հավանում։
Шумоподавление (Աղմուկի ճնշում) Եթե միացնեք այս
ընտրանքը, հեռուստացույցն ինքնաբերաբար կփորձի
բարելավել պատկերը՝ հեռացնել աղմուկը և պղտորումը:
Եթե դուք սովորաբար դիտում եք բարձրորակ
տեսանյութ, աղմուկի ճնշումը կարող եք թողնել միջինի,
կամ անջատել:
Формат изображения (Պատկերի ձևաչափ) Որոշում է
էկրանի կողմերի հարաբերակցությունը: Կանխադրված,
կողմերի հարաբերակցությունը սահմանված է 16:9, որը
հարմար է ալիքների և տեսանյութերի մեծ մասի համար:
Եթե դուք այլ ձևաչափով տեսանյութ եք դիտում կամ
ցանկանում եք մեծացնել պատկերը, ցանկից ընտրեք
համապատասխան կետը:
MEMC։ Պատկերը դարձնում է ավելի սահուն և պարզ
տեսանյութին կադրեր ավելացնելու հաշվին: Լավ որակի
տեսանյութի դիտման համար պարամետրը պարտադիր
չէ օգտագործել. կարելի է անջատել այն կամ դնել միջին
ռեժիմի:
Փոխել ձայնի կարագաորումը
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք և ընտրեք
Звук (Ձայն)։
- Փոխեք կարգավորումները.
Системные звуки (Համակարգային ձայներ)։
Անջատեք, եթե չեք ցանկանում, որ հեռուստացույցը
հնչյուններով ուղեկցի հեռակառավարման վահանակի
հրահանգները (մենյուի նավարկություն, տեքստի
մուտքագրում և այլն):
Уравнивание громкости (Բարձրության
հավասարակշռում)։ Միջինացնում է տարբեր
հեռուստաալիքների և տեսանյութերի ձայնի
բարձրությունը, որպեսզի մի ալիքից մյուսին անցնելիս
ձայնը չափազանց բարձր կամ ցածր չլինի:
Объемный звук (Ծավալուն ձայն)։ Մշակում է ձայնն
այնպես, որ այն ընդարձակ հնչի անգամ հեռուստացույցի
2 բարձրախոսներով։
Режим аудио (Աուդիո ռեժիմ)։ Ձայնի կարգավորումներ՝
հարմարեցված տեսանյութի որոշակի տեսակի համար:
Ընտրեք այն ռեժիմը, որը համապատասխանում է այն
ամենին, ինչ դիտում եք ամենից հաճախ, օրինակ՝ Музы-
ка ռեժիմը հարմար է երաժշտական տեսահոլովակներ
դիտելու համար:
Цифровой аудио вывод (Թվային աուդիո ելք): Որոշում
է, թվային կամ անալոգային ձայն փոխհաղորդել աուդիո
համակարգ: Ընտրեք PCM, որպեսզի ստիպողաբար
փոխանցել թվային ձայն Auto, որպեսզի հեռուստացույցն
ինքը հայտնաբերի փոխանցվող ձայնի տեսակը և Выкл.,
(Անջատել) եթե չեք ցանկանում թվային ձայն արտածել
արտաքին սարք: Որոշ աուդիո համակարգեր չեն կարող
թվային ձայն ստանալ: Այս դեպքում անջատեք թվային
աուդիո ելքը կամ միացրեք այն Auto ռեժիմում:
Կարգավորել ալիքները
Գտնել անալոգային ալիքներ
- Միացրեք ալեհավաքը և հեռուստացույցն այնպես,
ինչպես նկարագրված է «Ալեհավաքի միացում» բաժնում:

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Как трансляцию включить
10 месяцев назад