Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [24/56] 744283

Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [24/56] 744283
24
-
Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև
անցեք Настройка каналов (Ալիքների կարգավորում)
բաժինը և ընտրեք Аналоговое ТВ (Անալոգային
հեռուստացույց)։
- Եթե ցանկանում եք ավելացնել բոլոր հասանելի
ալիքները, սեղմեք Автоматическая настройка каналов
(Ալիքների ավտոմատ կարգավորում)։ Ձեռքով ալիք
ավելացնելու համար սեղմեք Ручная предустановка про-
грамм (Ծրագրերի ձեռքով կարգավորում) և մուտքագրեք
ցանկալի ալիքի պարամետրերը:
Գտնել թվային ալիքները (ալեհավաք)
- Միացրեք ալեհավաքը և հեռուստացույցն այնպես,
ինչպես նկարագրված է Ալեհավաքի միացում» բաժնում:
- Եթե հեռուստատեսության օպերատորը ապահովում է
ալիքի մուտքը ապակոդավորման քարտի օգնությամբ,
տեղադրեք այն հեռուստացույցի հետևի մասում գտնվող
COMMON INTERFACE բնիկում:
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք,
այնուհետև անցեք Настройка каналов (Ալիքների
կարգավորում) և ընտրեք Цифровое ТВ (антенна) (Թվային
հեռուստատեսություն (ալեհավաք):
- Գտեք ձեր երկիրը Страна (Երկիր) ցանկում:
- Ընտրեք ալիքների պահպանման հերթականությունը:
Միացրեք LCN ընտրանքը, որպեսզի ալիքները պահվեն
հեռուստատեսության օպերատորի կողմից նշված
հերթականությամբ, և անջատեք, եթե ցանկանում եք, որ
դրանք համակարգվեն ըստ հաճախականության: Այս
ընտրանքն աշխատում է միայն ալիքների ավտոմատ
կարգավորման ժամանակ:
- Եթե ցանկանում եք ավելացնել բոլոր հասանելի
ալիքները, սեղմեք Автоматическая настройка (Ավտոմատ
կարգավորում): Ձեռքով ալիք ավելացնելու համար սեղմեք
Ручная настройка (ձեռքով կարգավորում) և մուտքագրեք
ցանկալի ալիքի պարամետրերը:
Գտնել թվային ալիքներ (մալուխային
հեռուստատեսություն)
- Միացրեք ալեհավաքը և հեռուստացույցն այնպես,
ինչպես նկարագրված է «Ալեհավաքի միացում» բաժնում:
- Եթե հեռուստատեսության օպերատորը ապահովում է
ալիքի մուտքը ապակոդավորման քարտի օգնությամբ,
տեղադրեք այն հեռուստացույցի հետևի մասում գտնվող
COMMON INTERFACE բնիկում:
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք,
այնուհետև անցեք Настройка каналов (Ալիքների
կարգավորում) և ընտրեք Цифровое ТВ (кабель). (Թվային
հեռուստատեսություն (մալուխային):
- Страна ցուցակում գտեք ձեր երկիրը։
- Եթե ցանկանում եք ավելացնել բոլոր հասանելի
ալիքները, սեղմեք Автоматическая настройка (Ավտոմատ
կարգավորում): Ձեռքով ալիք ավելացնելու համար սեղմեք
Ручная настройка (ձեռքով կարգավորում) և մուտքագրեք
ցանկալի ալիքի պարամետրերը:
Գտնել արբայնակային ալիքներ
- Արբանյակային հեռուստատեսության օպերատորից
պարզեք արբանյակներին միանալու պարամետրերը.
Արբանյակների անվանումը, երկայնության ուղղությունը
և անկյունները, խումբը (դիապազոնը):
Արբանյակի վրա տրանսպոնդերների բնութագրերը՝
հաճախականություն, տվյալների արագություն,
բևեռականություն:
Ձեր արբանյակային ալեհավաքի, փոխարկիչների (LNB) և
անջատիչների բնութագրերը. փոխարկիչների տեսակը,
DiSEqC արձանագրության տարբերակը և անջատիչի
ազդանշանի ձայներանգը, ինչպես նաև արդյոք
անջատիչը ապահովում է Toneburst տեխնոլոգիան:
- Միացրեք արբանյակային ալեհավաքը և հեռուստացույցն
այնպես, ինչպես նկարագրված է «Ալեհավաքի միացում»
բաժնում:
- Եթե ձեր հեռուստատեսության օպերատորը ապահովում
է ալիքի մուտքը ապակոդավորման քարտով, տեղադրեք
այն հեռուստացույցի հետևի մասում գտնվող COMMON
INTERFACE բնիկում: Քարտի մասին ավելին կարող եք
կարդալ «CI+ պայմանական մուտքի քարտի միացում»
բաժնում:
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև
անցեք Настройка каналов (Ալիքների տեղադրում)
բաժինը և ընտրեք Спутниковое ТВ (Արբանյակային
հեռուստատեսություն)։
- Ստուգեք, արդյոք յուրաքանչյուր արբանյակի
պարամետրերը, որոնց վրա ուղղված է ալեհավաքը, ճիշտ
են. գտեք արբանյակը ցանկում, այնուհետև սեղմեք և
պահեք OK կոճակը հեռակառավարման վահանակի վրա.
բացվող ընտրացանկը կբացվի: Դրանում ընտրեք Редак-
тировать (Խմբագրել): Եթե ցանկալի արբանյակը ցանկում
չկա, ապա արբանյակների ցանկի վերևում սեղմեք և նշեք
արբանյակի պարամետրերը:
- Ընտրեք արբանյակը, անցեք Транспондер ցուցակին
և գտեք արբանյակային հաղորդիչները, որոնցից
ալեհավաքը ազդանշաններ կստանա: Ստուգեք, արդյոք
յուրաքանչյուր հաղորդիչի պարամետրերը ճիշտ են.
ընտրեք այն, այնուհետև սեղմեք և պահեք OK կոճակը
հեռակառավարման վահանակի վրա. բացվող մենյու
կբացվի: Դրանում ընտրեք Редактировать (Խմբագրել):
- Ընտրեք արբանյակ, անցեք Параметры сканирования
(Սկանավորման պարամետրեր) ցանկ և նշեք անջատիչի
և փոխարկիչի կարգավորումները:
- Սեղմեք Начать поиск (Սկսել որոնումը) և սահմանեք
որոնման պարամետրերը.
Որոնման տեսակը։ Ընտրեք Поиск сети (Ցանցի որոնում),
եթե ունեք ճիշտ հաղորդիչներ, հեռուստացույցը արագ
կհարցնի դրանք և կկազմի ալիքների ցանկը: Եթե
վստահ չեք հաղորդիչի պարամետրերի ճիշտության մեջ,
օգտագործեք Слепое сканирование (Կույր սկանավորում)
որոնումը. հեռուստացույցը կսկանավորի արբանյակների
ամբողջ հաճախականության տիրույթը և ինքնուրույն
կհայտնաբերի դրանց վրա գտնվող հաղորդիչները և
ալիքները:
Ալիքի տեսակը։ Եթե ցանկանում եք, որ հեռուստացույցը
պահի միայն անվճար ալիքներ, ընտրեք Свободные ка-
налы (Ազատ ալիքներ)։ Ինչպես վճարովի, այնպես էլ
անվճար ալիքները պահելու համար նշեք Все каналы
(Բոլոր ալիքները)։
Ծառայության տեսակը։ Նշեք, թե ինչ տեսակի ալիքներ
եք ուզում պահպանել՝ հեռուստատեսային (DTV), ռադիո
կամ բոլորը: Սեղմեք Начать поиск (Սկսել որոնումը) և
սպասել արբանյակային սկանավորման ավարտին: Դա
կարող է տևել մինչև կես ժամ։
Ավելացնել ալիքը ընտրվածներում
Ընտրված ալիքները ցուցադրվում են ալիքների ցանկի Из-
бранное (Ընտրված) խմբում, որտեղ դուք կարող եք արագ
գտնել դրանք:
Որպեսզի ալիք ավելացնել.
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք ТВ:
- Ընտրեք ալիքը, այնուհետև սեղմեք և պահեք OK կոճակը
հեռակառավարման վահանակի վրա, մինչև ալիքի
անվան կողքին հայտնվի O պատկերակը:
Միացնել մանկական ռեժիմը
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք կոճակը,
այնուհետև անցեք Настройки устройства (Սարքի
կարգավորումներ) բաժինը և ընտրեք Родительский кон-
троль (Ծնողական վերահսկում):
- Սահմանեք մուտքի կոդ. առանց դրա իմացության,
երեխաները չեն կարողանա ինքնուրույն փոխել
ծնողական վերահսկողության կարգավորումները:
- Որոնման մեջ ընտրեք զտման մակարդակը և տարիքային
վարկանիշի սահմանափակումները: Հաջորդ անգամ,
երբ փորձեք բացել Родительский контроль (Ծնողական
վերահսկողություն) ընտրացանկը, հեռուստացույցը
կհարցնի ընթացիկ PIN կոդը: Եթե մոռանաք այն և հինգ
անգամ սխալ մուտքագրեք, հեռուստացույցը կառաջարկի
վերակայել կոդը: Մուտքագրեք мастер-ПИН 0000,
այնուհետև նոր կոդ սահմանեք:
Կրկին միանալ ինտերնետին
Եթե հեռուստացույցը միացված է ինտերնետին մալուխի
միջոցով, անջատեք այն և նորից միացրեք, ինչպես
նկարագրված է «Արտաքին սարքերի միացում» բաժնում:
Հեռուստացույցը Wi-Fi-ին կրկին միացնելու համար՝
- Անջատեք մալուխը LAN վարդակից (բնիկից), եթե դրա
միջոցով եք միացված ինտերնետին:
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, ապա
ընտրեք Сеть (Ցանց):
- Եթե ցանկանում եք նորից միացնել հեռուստացույցը
ցանցին, որի գաղտնաբառը փոխվել է, ապա նախ և
առաջ ջնջեք այն: Դա անելու համար հասանելի ցանցերի
ցանկից ընտրեք ցանցը և սեղմեք Удалить эту сеть (Ջնջել
այս ցանցը):
- Հասանելի ցանցերի ցանկում գտեք անհրաժեշտը և
մուտքագրեք դրա գաղտնաբառը:

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Как трансляцию включить
10 месяцев назад