Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [25/56] 744283

Centek CT-8540 Инструкция по эксплуатации онлайн [25/56] 744283
25
Ավելացնել աքաունթ
Եթե դուք հեռուստացույցն օգտագործում եք ձեր ընտանիքի
անդամների հետ միասին, հեռուստացույցին ավելացրեք
ձեր մերձավորների աքաունթները: Դուք կարող եք անցնել
մի աքաունթից մյուսին. ձեր դիտման պատմությունը
չի խառնվի, ուստի ֆիլմերի, հեռուստաալիքների և
տեսանյութերի առաջարկությունները ընտանիքի
յուրաքանչյուր անդամի համար անհատական կլինեն:
Աքաունթ ավելացնելու համար սեղմեք հիմնական
էկրանին, ընտրեք Добавить пользователя (Ավելացնել
օգտատեր) և հետևեք հեռուստացույցի հրահանգներին:
Ավելացված աքաունթն ավտոմատ կերպով կակտիվանա.
առաջարկությունները կընտրվեն օգտատիրոջ
նախասիրությունների հիման վրա, կօգտագործվի նաև նրա
Плюс կամ КиноПоиск բաժանորդագրությունը:
Եթե հեռուստացույցում որևէ աքաունթ այլևս պետք չէ,
դուրս եկեք վերջինից։ Հեռուստացույցի հիմնական էկրանին
սեղմեք, ընտրեք աքաունթը, այնուհետև սեղմեք Выйти из
аккаунта (Դուրս գալ աքաունթից)։
Թարմացնել ծրագրաշարը
Հեռուստացույցը ավտոմատ կերպով ստուգում է
թարմացումների առկայությունը և տեղադրում դրանք: Եթե
ցանկանում եք դիտել ծրագրաշարի ընթացիկ տարբերակը
կամ պարտադրաբար թարմացնել այն.
- Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, ապա
անցեք Настройки устройства (Սարքի կարգավորումներ)
բաժինը։
- Ընտրեք Об устройстве (Սարքի մասին)։ Ծրագրաշարի
ընթացիկ տարբերակը ցուցադրվում է Сборка (Հավաքում)
կետում: Ծրագրաշարը թարմացնելու համար սեղմեք Об-
новление системы (Համակարգի թարմացում)։
Կարգավորումների վերակայում
Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև
անցեք Настройки устройства (Սարքի կարգավորումներ)
բաժինը և ընտրեք Хранилище и сброс (Պահպանում և
վերակայում): Սեղմեք Заводские настройки (Գործարանային
կարգավորումներ), հաստատեք գործողությունը և սպասեք
կարգավորումների վերակայման ավարտին: Այնուհետև
կրկին կարգավորեք հեռուստացույցը:
Այլ կարգավորումներ
Հեռուստացույցի այլ կարգավորումների
մասին կարդացեք yandex.ru/support/smart-tv
կայքում տեղադրված տեղեկությունները։
Դիտել հեռուստաալիքներ, ֆիլմեր, սերիալներ և
տեսանյութեր
Այս հեռուստացույցը պարտադիր չէ միացնել մալուխային,
արբանյակային կամ անալոգային հեռուստատեսությանը.
նրանում արդեն հասանելի են տասնյակ ինտերնետ-
հեռուստաալիքների հերառձակություն: Իսկ եթե ունեք
Яндекс.Плюс-ի, կամ КиноПоиск-ի բաժանորդագրություն,
ապա ընտրությունը չի սահմանափակվում միայն
հեռուստաալիքներով. դուք կարող եք ֆիլմ կամ սերիալ
ընտրել КиноПоиск-ի գրադարանից:
Հեռուստատեսային հաղորդում, ֆիլմ, սերիալ, բլոգերի
տեսանյութ կամ մուլտֆիլմ միացնելու համար էկրանի ձախ
կողմում ընտրեք ցանկի ցանկալի բաժինը: Եթե չգիտեք,
թե ինչ դիտել, անցեք Главное (Գլխավոր) բաժինը, այն
պարունակում է ձեզ առաջարկվող տեսանյութեր:
Փնտրել տեսանյութ КиноПоиск-ում կամ ցանցում
Համացանցում տեսանյութ կամ КиноПоиск-ի*
գրադարանում ֆիլմ որոնելու համար էկրանի ձախ մասի
ընտրացանկից ընտրեք Поиск (Որոնում) և մուտքագրեք
տեսանյութի անունը:
Բացի այդ, անվանումը կարելի է թելադրել։ Դա անելու
համար սեղմած պահեք հեռակառավարման վահանակի
կոճակը և արտաբերեք այն, ինչ պետք է գտնեք: Ձայնային
մուտքագրումն աշխատում է միայն այն դեպքում,
եթե հեռակառավարման վահանակը միացված է
հեռուստացույցին Bluetooth-ի միջոցով (տես «Միացնել
հեռակառավարման վահանակը կամ մեկ այլ սարք
Bluetooth-ի միջոցով» բաժինը):
Դիտել տեսանյութ արտաքին սարքի միջոցով
- Միացրեք հեռուստացույցը և սարքը, ինչպես
նկարագրված է «Արտաքին սարքերի միացում» բաժնում:
- Սեղմեք հեռակառավարման վահանակի կոճակը,
այնուհետև ազդանշանի աղբյուրների ցանկում գտեք այն
աղբյուրը, որին միացված է սարքը:
*Ֆիլմերն ու սերիալները պահանջում են Яндекс.Плюс կամ
КиноПоиск բաժանորդագրություն: Գործող պրոմոշրջանը
կամ պրոմոկոդը նույնպես հարմար է: Հեռուստատեսային
հաղորդումներն ու տեսանյութերը համացանցից կարելի է
անվճար դիտել։
Դիտել մեդիա ֆայլեր USB-կրիչից
Հեռուստացույցն ապահովում է USB-կրիչներ՝
մինչև 2 ՏԲ տարողությամբ NTFS ֆայլային համակարգով;
մինչև 128 ԳԲ տարողությամբ FAT32 ֆայլային
համակարգով
մինչև 2 ԳԲ տարողությամբ FAT16 ֆայլային համակարգով
Նշում։ Հեռուստացույցը կարող է համատեղելի չլինել որոշ
արտաքին USB սարքերի հետ: Բացի այդ, որոշ USB սարքեր
պահանջում են արտաքին, լրացուցիչ սնուցման աղբյուր:
Դուք կարող եք դիտել հետևյալ ձևաչափերի մեդիա ֆայլերը՝
Պատկեր - PNG, JPEG, BMP.
Երաժշտություն - AAC, MP3 (32–320 կբայթ/վ)։ Որպեսզի
հեռուստացույցը պատշաճ ցուցադրի թրեքի հեղինակին
և անվանումը, ինչպես նաև այլ տեղեկություն, MP3 ֆայլի
մետատվյալները պետք է լինեն ID3v2.4 ձևաչափով և UTF-8
կոդավորմամբ։
Տեսանյութ - AVI, TS, VOB, MPG (MPEG-2), MP4, MKV.
Ենթագրեր (Սուբտիտրեր) - SRT (Unicode)։ Որպեսզի
ենթագրերը ճիշտ ընթերցվեն, SRT ֆայլը պետք է պահվի
նույն գրացուցակում, ինչ որ տեսանյութը, իսկ երկու ֆայլերի
անունները պետք է համընկնեն: Բացի այդ, համոզվեք, որ
ենթագրերի տեքստը կոդավորված է Unicode ձևաչափով:
Այն մասին, թե ինչպես USB կրիչն անվտանգ միացնել,
տեղեկություններ կարդացեք «Արտաքին սարքերի
միացում» բաժում: Մեդիա ֆայլ դիտելու համար
հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք և գործարկեք
Медиаплеер հավելվածը: Դրանում գտեք և բացեք ցանկալի
ֆայլը՝ ֆիլմ, լուսանկար կամ երաժշտական թրեք:
Հեռարձակել ձայնը արտաքին աուդիո համակարգի կամ
ականջակալի միջոցով
Աուդիո համակարգի կամ ականջակալների մալուխը
միացրեք հեռուստացույցի հետևի վարդակին: Աուդիո
համակարգը միանում է DIGITAL AUDIO OUT բնիկին,
ականջակալերը՝ 3,5 միլիմետրանոց աուդիո վարդակին:
Ձայնն անմիջապես կսկսի հնչել միացված սարքից:
Ավելի մանրամասն կարդացեք «Արտաքին սարքերի
միացում» բաժնում։
Ինչպես օգտվել հավելվածներից
Հեռուստացույցի մեջ կարելի է գործարկել կողմնակի
հավելվածներ՝ բրաուզերներ, մեդիա նվագարկիչներ,
առցանց (օնլայն) կինոթատրոններ և այլն: Դրանցից մի
քանիսը նախապես տեղադրված են, մյուսները կարող են
տեղադրվել հեռուստացույցի հավելվածների խանութից:
Հավելվածը գործարկելու համար հեռուստացույցի
հիմնական էկրանին սեղմեք, այնուհետև ընտրեք ցանկալի
հավելվածը: Եթե այն արդեն տեղադրված է, սպասեք,
որ այն գործարկվի: Եթե հավելվածը դեռ տեղադրված չէ,
սեղմեք Установить (Տեղադրել):
Հեռարձակել պատկերը սմարթֆոնի կամ պլանշետի
միջոցով
Հեռուստացույցի հիմնական էկրանին սեղմեք և գործարկեք
Screen Mirroring հավելվածը: Այնուհետև միացրեք
հեռարձակման գործառույթը սմարթֆոնի կամ պլանշետի
վրա և ընտրեք հեռուստացույցը հասանելի սարքերի
ցանկից:
Էկրանի կրկնորդման մասին ավելի մանրամասն կարդացեք
ձեր սմարթֆոնի կամ պլանշետի փաստաթղթերում:
Վերագործարկել կամ անջատել հեռուստացույցը
Սեղմեք և պահեք միացման կոճակը հեռուստացույցի
պատյանի կամ հեռակառավարման վահանակի
վրա: Անջատման և վերագործարկման հրամանները
կցուցադրվեն էկրանին. ընտրեք անհրաժեշտը:
5. ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Անսարքությունների շտկում
Եթե հեռուստացույցի աշխատանքի ժամանակ խնդիրներ
են առաջանում, փորձեք այն անջատել և նորից միացնել:
Դուք կարող եք նաև օգտագործել ստորև բերված
աղյուսակը անսարքությունների շտկման համար: Եթե
անսարքությունը չի վերանում, դիմեք տեխնիկիկական
մասնագետի օգնությանը։

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Как трансляцию включить
10 месяцев назад