Centek CT-1960 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810072

Centek CT-1960 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810072
34
պտտվելու ընթացքում առջևի վահանակի վրա ներկայացված
տարբերակներից (եթե ծրագրով նախատեսված է), այդ թվում
նաև անջատել պտույտը ընթացիկ ցիկլի համար՝ սեղմելով
կոճակը մինչև որ ցուցիչներից ոչ մեկը չվառվի։
Հասանելի արժեքներ՝ 0 - 500 - 700 - 900 - 1200 - 1400 պտ./րոպ
Անջատեք պտտման ցիկլը նուրբ իրերի համար (ինչպիսիք են՝
բրդյա, նուրբ գործվածքներից արտադրանքները, սպորտային
շնչող ջերմազգեստները):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` «Отжим» («Քամում») առանձին ծրագրի
գործարկման ժամանակ պտույտների քանակի ընտրության
բացակայությոնը կբերի ջրահեռացման մեքենայից։
«
СУШКА
»
(
«
ՉՈՐԱՑՈՒՄ
»
)
Այս լվացքի մեքենան կարող է հագուստը չորացնել երկու
եղանակով.
ավտոմատ կերպով որոշելով պահանջվող ժամանակը (Auto);
Ձեր ընտրած ժամանակի ընթացքում:
«Сушка» («Չորացում») կոճակը հաջորդաբար սեղմելով՝ կարող եք
ընտրել առաջին մեթոդը (Auto) կամ ընտրել չորացման հետևյալ
ինտերվալներից որևէ մեկը՝ 30 - 60 - 90 - 120 - 150 - 180 - 210 -
240 րոպե:
Լվացքի ծրագրին չորացումը ավելացնելու համար ընտրեք
ծրագիրը (բացի «Չորացում» ծրագրից), այնուհետև հետևեք վերը
նշված ընթացակարգի քայլերին:
Եթե ցանկանում եք չորացումը որպես առանձին ծրագիր
օգտագործել, նախ պտտվող անջատիչի օգնությամբ ընտրեք
«Չորացում» ծրագիրը, այնուհետև որոշեք չորացման եղանակը,
ինչպես նկարագրված է վերևում:
Բնական կամ սինթետիկ ջերմացուցիչով արտադրանքը
անհրաժեշտ է չորացնել միայն ավտոմատ (Auto) և միայն
ավելացնելով «Չորացում» ֆունկցիան լվացքի ծրագրին և ոչ մի
դեպքում չօգտագործել չորացումը՝ որպես առանձին ծրագիր:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Ավտոմատ չորացման մեթոդի ժամանակ
մեքենան նախ հաշվարկում է ժամանակը` հիմնվելով
հագուստի քաշի վրա, այնուհետև կարգավորում է չորացման
ավարտի ժամանակը` ելնելով լվացքի ընթացիկ խոնավության
մակարդակից:
Զգույշ եղեք որոշ սինթետիկ, բուրդ, նուրբ, «շնչող» և այլ
սպեցիֆիկ գործվածքներ չորացնելիս, քանի որ բարձր
ջերմաստիճանի դեպքում այդ իրերը կարող են փոքրանալ,
դեֆորմանալ (ձևախեղվել) կամ այլ կերպ վնասվել: Ստուգեք
հագուստ արտադրողի առաջարկությունները:
Չորացման ժամանակն ընտրելիս համոզվեք, որ այն
համապատասխանում է մեքենայի մեջ բեռնված լվացքի ծավալին
և խոնավության մակարդակին, որպեսզի այն չայրեք: Ավելի լավ է
ավելի կարճ ժամանակ սահմանել, իսկ հետո, անհրաժեշտության
դեպքում, շարունակել չորացնել, քան ընդմիշտ փչացնել
արժեքավոր ու թանկարժեք իրերը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Չորացման ռեժիմում մեքենայի ջրամատակարարումը
անպայման պետք է բաց լինի, քանի որ ջուրն օգտագործվում է
չորացման տեխնոլոգիայի մեջ։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Նախքան «Չորացում» ծրագիրը լվացքից
առանձին օգտագործելը, խորհուրդ է տրվում թաց լվացքը քամել
«Отжим» ծրագրի միջոցով:
«
ОЧИСТКА БАРАБАНА
»
(
«
ԹՄԲՈՒԿԻ ՄԱՔՐՈՒՄ
»
)
Լվացքի մեքենայի թմբուկը կոնտակտի մեջ է մտնում կեղտոտ
լվացքի և լվացող միջոցների հետ: Ժամանակի ընթացքում դրա
վրա կարող են մնալ մանրէներ և լվացող միջոցների մնացորդներ։
Մեքենայի ներսում բարձր խոնավությունը, որը երկար ժամանակ
պահպանվում է լվացքի ավարտից հետո, նպաստում է
բորբոսների և փտման հոտի առաջացմանը:
Ձեր լվացքի մեքենայի ծառայության ժամկետը երկարացնելու և
թմբուկը մաքուր պահելու համար յուրաքանչյուր լվացումից հետո
սրբեք թմբուկը (ներառյալ ռետինե միջադիրի ծալքերը) չորացրեք
և պարբերաբար օգտագործեք «Թմբուկի մաքրում» գործառույթը:
1. Նախքան գործառույթի մեկնարկը, համոզվեք, որ թմբուկի մեջ
ոչինչ չկա:
2. Թմբուկը մաքրելու համար հատուկ լվացող միջոցը լցրեք
հիմնական լվացման դարակի լվացող միջոցի համար
նախատեսված բաժնում:
3. Ընտրեք «Թմբուկի մաքրում» ֆունկցիան և սեղմեք «Старт/Пау-
за» («Մեկնարկ/դադար») կոճակը: Մաքրումն իրականացվում է
85 °C ջերմաստիճանում։
4. Սպասեք մինչև ծրագրի ավարտը և փափուկ չոր կտորով
սրբելով չորացրեք թմբուկը:
ՊԱՐԶԱՋՐՄԱՆ ՔԱՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
«Պարզաջրում» («Полоскание») կոճակի օգնությամբ ընտրված
լվացքի ծրագրում ձեզ հասանելի է պարզաջրման ցիկլերի
կառավարումը։
«
БЛОКИРОВКА ОТ ДЕТЕЙ
»
(
«
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
»
)
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Այս գործառույթի շնորհիվ ձեր երեխաների և սարքի
անվտանգությունը կմնա հսկողության տակ։
Այս ֆունկցիան ակտիվացնելու համար լվացքի մեկնարկից
հետո սեղմեք և 3 վայրկյան պահեք «Скорость» («Արագություն»)
կոճակը։ Կլուսավորվի համապատասխան ցուցիչը։ Մեքենայի
բոլոր գործառույթներն ու ռեժիմները կդառնան ընտրության
համար անհասանելի: Այս գործառույթն անջատելու համար
կրկնեք նույն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այն միացնելու
համար (ցուցիչը կհանգչի):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Երեխաներից արգելափակման ժամանակ
առաջվա պես կարելի է անջատել մեքենան պտտվող անջատիչի
օգնությամբ։ Սարքի հաջորդ միացման ժամանակ մեքենան
աշխատանքը կսկսի այն պահից, որ պահից որ անջստվել էր։
«
БЕЗ ЗВУКА
»
(
«
ԱՆՁԱՅՆ
»
)
ՌԵԺԻՄ
Ձայնն անջատելու համար սեղմեք և 3 վայրկյան պահեք «Ско-
рость» և «SMART» կոճակները։ Դուք կանջատեք ձայնային
ազդանշաններն ու ազդարարները: Ձայնը միացնելը տեղի է
ունենում նույն կերպ:
SMART ՌԵԺԻՄ
Եթե դուք հոգնել եք, շտապում եք, կամ պարզապես չեք
ցանկանում գլուխ կոտրել՝ ընտրելով լվացքի պարամետրերը,
մեքենան կարող է դա անել ինքնուրույն:
SMART ռեժիմում լվացքի մեքենան գնահատում է բեռնված
լվացքի պարամետրերը և ինքնուրույն ընտրում տևողությունը,
ջերմաստիճանը (որպես կանոն՝ 20-ից 40 °C), պարզաջրման
ցիկլերի քանակը և այլն:
Այս ռեժիմը հեշտությամբ գործարկվում է ցանկացած հարմար
եղանակով.
1. Մեքենան անջատված վիճակում պահեք SMART կոճակը 3
վայրկյան:
2. Մեքենան միացված վիճակում կամ 1-ին կետում նկարագրված
մեթոդով, կամ մեկ անգամ սեղմելով SMART կոճակը, այնուհետև
սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза») կոճակը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` SMART ռեժիմը նախատեսված է բամբակից,
վուշից, սինթետիկ կամ խառը գործվածքներից հագուստները
լվանալու համար, որոնք ամենօրյա կրելուց հետո շատ
չեն կեղտոտվել: Ուժեղ կամ սպեցիֆիկ կեղտոտվելու կամ
հատուկ խնամք պահանջող լվացքի համար օգտագործեք
համապատասխան ռեժիմները:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Նույնիսկ եթե լվացքն արդեն մեկնարկել է, դուք դեռ կարող եք
փոփոխություններ կատարել դրա կարգավորումներում:
Դա անելու համար դադարեցրեք գործող ծրագիրը՝ սեղմելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը («Старт/пауза»): Փոխեք
կարգավորումները և/կամ ավելացրեք լրացուցիչ գործառույթներ:
Եթե լվացման գործընթացի ներկա փուլը թույլ է տալիս կատարել
ձեր փոփոխությունները, դրանք կընդունվեն։
Վերագործարկեք մեքենան՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար»:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Եթե դուք փոխել եք ծրագիրը, լվացող միջոց
մի ավելացրեք։
ՀԱԳՈՒՍՏԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Լվացքի ընթացքում հագուստ ավելացնելու համար դրեք այն
դադարի վրա՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза»)
կոճակը: Եթե ջրի մակարդակը թույլ է տալիս, և մեքենայի ներսը
շատ տաք չէ, դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը
կանջատվի):

Содержание

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Есть ли подсветка барабана
10 месяцев назад