Centek CT-1960 Инструкция по эксплуатации онлайн [36/52] 810072

Centek CT-1960 Инструкция по эксплуатации онлайн [36/52] 810072
35
Բացեք դուռը, ավելացրեք հագուստը (ընդհանուր թույլատրելի
բեռը չգերազանցող):
Փակեք դուռը և վերագործարկեք մեքենան՝ օգտագործելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը:
ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՏՈՒՄ
Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի վաղաժամ ընդհատել
մեքենայի աշխատանքը։ Եթե ջրի մակարդակը լվացքի բեռնման
խոռոչից ցածր է, պարզապես սեղմած պահեք միացման/
անջատման կոճակը: Եթե ներսի ջերմաստիճանը անվտանգ է,
դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը կանջատվի):
Եթե մեքենայի մեջ բավականաչափ ջուր կա, որպեսզի դուռը
բացելուն պես այն թափվի հատակին, այն պետք է թափել
(ցամաքեցնել) նախքան դադարեցնելը:
Դա անելու համար նաև անջատեք մեքենան՝ սեղմելով միացման/
անջատման կոճակը: Ընթացիկ ծրագիրը կչեղարկվի:
Այնուհետև միացրեք մեքենան և ընտրեք «Отжим» ծրագիրը՝
ընտրելով պտույտների բացակայությունը (պտույտների քանակի
ոչ մի ցուցիչ չպետք է վառվի)։ Ջուրը կթափվի մեքենայից, և
ծրագրի ավարտին դուռը կբացվի:
Մեքենան կարող եք անջատել։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆՑ
Մեքենան հագեցած է անհավասարակշռության հայտնաբերման
ավտոմատ համակարգով։ Եթե նախքան քամելը մեքենան
հայտնաբերում է, որ հագուտը հավասարաչափ չի բաշխված,
թմբուկը կպտտվի այնքան ժամանակ, մինչև դա չշտկվի:
Այնուամենայնիվ, եթե դա երկար ժամանակի ընթացքում
չհաջողվի, ուժեղ թրթռումներից խուսափելու համար պտտման
ցիկլը կանջատվի:
Եթե մեքենայի մեջ քիչ հագուստ կա (օրինակ՝ մեկ ջինսե
տաբատ կամ մեծ սրբիչ), ապա մեքենան կարող է հրաժարվել
քամելուց հստակ անհավասարակշռության հայտնաբերման
պատճառով: Հետևաբար, ցանկացած լվացքի ժամանակ
ավելացրեք անհրաժեշտ քանակությամբ մանր իրեր, որոնք
կապահովեն հագուստի հավասարաչափ բաշխումը պտտման
ցիկլի ընթացքում:
Միևնույն ժամանակ, դուք պետք է համոզվեք, որ հագուստները
ներսում չեն կառչում իրար և չեն կապվում միմյանց հետ, և
լվացքը ձեռքով վերաբաշխելուց հետո մեկնարկեք «Отжим»
ծրագիրը:
7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Սարքը մաքրելուց, խնամելուց, տեխնիկական սպասարկումից և
սույն պարբերությունում նկարագրված այլ գործողություններից
առաջ միշտ դուրս բերեք խրոցակը վարդակից և փակեք
ջրամատակարարման ծորակը:
Արգելվում է օգտագործել լուծող նյութեր լվացքի մեքենան
վնասելուց և թունավոր և/կամ պայթուցիկ գազերի
արտանետումից խուսափելու համար:
Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է ջուր
օգտագործել։
Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է օգտագործել
քլորքսիլենոլ (PCMX) հակասեպտիկ, էթիլային սպիրտ
կամ մրջնաթթու (մեթանաթթու) կամ դրա համարժեքները
պարունակող մաքրող միջոցներ, քանի որ այդ նյութերը կարող
են վնաս հասցնել մեքենային։
ՍԱՐՔԻ ՄԱՔՐՈՒՄ
Սարքի ժամանակին և մանրակրկիտ մաքրումը
երկարացնում է դրա ծառայության ժամկետը և
պահպանում հաճելի տեսք: Անհրաժեշտության
դեպքում մաքրեք մեքենայի մակերեսը թույլ, ոչ
հղկող մաքրող նյութով: Եթե մեքենայի վրա ջուր
թափվի, անմիջապես հավաքեք այն սրբիչով:
Մաքրման համար մի օգտագործեք սուր
առարկաներ, որպեսզի չվնասեք կաղապարը և
չխախտեք սարքի կառուցվածքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Մեքենան մաքրելու համար ոչ մի դեպքում մի օգտագործեք ուժեղ
ազդեցության քիմիական նյութեր, հղկող մաքրող միջոցներ կամ
լուծիչներ։ Դրանք կարող են փչացնել մեքենայի արտաքին տեսքը:
ԹՄԲՈՒԿԻ ՆԵՐՍԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՄԱՔՐՈՒՄ
Ամեն անգամ լվացքից հետո չորացրեք թմբուկը, որպեսզի
թմբուկում չմնան ծորակի ջրում եղած խառնուրդի մնացորդներ,
լվացող միջոցների մնացորդներ, լվացքից մնացած կեղտ և
գործվածքների մասնիկներ, որպեսզի թմբուկում լրացուցիչ
խոնավություն չառաջանա, ինչն էլ նպաստում է բորբոսի
բազմացմանը:
Հագուստի մետաղական մասերը (կոճակներ, սևեռակներ,
շղթաներ) կարող են ժանգի հետքեր թողնել թմբուկի վրա.
հետևեք, որ այդ հետքերը ժամանակին հեռացվեն: Թմբուկը
մաքրելու համար ագրեսիվ մաքրող միջոցներ, ժանգը հեռացնող
միջոցներ կիրառել պետք չէ, ուստի ավելի լավ տարբերակ, քան
կանոնավոր կանխարգելումն է, չկա:
Ինչպես նաև, ձեզ տրված է օգնություն. այս մոդելը համալրված է
«Թմբուկի մաքրում» գործառույթով:
ԱՊԱԿՈՒ և ԴՌԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Սրբեք ապակին և կնիքները յուրաքանչյուր
լվացումից հետո, որպեսզի հեռացնեք
մազախավերն ու կեղտաբծերը:
Յուրաքանչյուր լվացքից հետո դռան կնիքի
ծալքերից հանեք մետաղադրամները,
կոճակները և այլ մանր իրերը:
Եթե լվացքից հետո ջուրը երկար ժամանակ մնում է կնիքի
ծալքերում, արդյունքում տհաճ հոտ է առաջանում։
ՊՈՄՊԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Ջրահեռացման պոմպի ֆիլտրը կարող է զտել գործվածքների
մնացորդները և մանր օտար առարկաները լվացվող իրերից:
Լվացքի մեքենայի բնականոն աշխատանքն ապահովելու համար
պարբերաբար մաքրեք ֆիլտրը:
Պոմպն անհրաժեշտ է ստուգել, եթե մեքենան չի կատարում
ջրահեռացման գործողությունը և/կամ չի քամում, ինչպես նաև,
եթե մեքենան ջրահեռացման ժամանակ արձակում է ոչ բնորշ
աղմուկ պոմպը արգելափակող օտար առարկաների պատճառով:
Սարքի շահագործման ընթացքում, կախված ընտրված
ծրագրից, պոմպի միջով կարող է տաք ջուր հոսել:
Ոչ մի դեպքում մի հանեք պոմպի կափարիչը պարզաջրման
ցիկլի ընթացքում: Սպասեք, մինչև սարքը կավարտի
աշխատանքը որոշակի ռեժիմում և կսկսի ջուրը թափել:
Ապահովեք անվտանգ և ապահով տեղավորում վահանակներ
տեղադրելիս:
1. Հանեք խցանիչ վահանակը:
2. Հետ պտտեք զտիչը՝ պտտելով այն ժամացույցի սլաքի
հակառակ ուղղությամբ:
3. Մաքրեք ֆիլտրը օտար առարկաներից:
4. Դարձյալ տեղադրեք ֆիլտրն իր տեղում և փակեք վահանակը:
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄ
1. Մաքրեք մուտքային խողովակի ֆիլտրը:
2. Անջատեք ջրի մատակարարման փողրակը լվացքի մեքենայից:
Դուրս բերեք ֆիլտրը երկար տափակաբերան աքցանով:
3. Մաքրեք լվացքի մեքենայի ֆիլտրը:
4. Տեղադրեք ֆիլտրը իր տեղում և նորից միացրեք
ջրամատակարարման փողրակը:
5. Մաքրեք ֆիլտրը 3 ամիսը մեկ՝ լվացքի մեքենայի բնականոն
աշխատանքն ապահովելու համար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Նախ լվացեք ծորակի ֆիլտրը, և ապա՝
լվացքի մեքենայի ֆիլտրը:
ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԱՐԱԿԻ և ԴՐԱ ԲԱԺԻՆՆԵՐԻ
(
ԽՑԻԿՆԵՐԻ
)

Содержание

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Есть ли подсветка барабана
10 месяцев назад