Centek CT-1959 Инструкция по эксплуатации онлайн [27/52] 810071

Centek CT-1959 Инструкция по эксплуатации онлайн [27/52] 810071
26
5. Արգելվում է սարքը տեղադրել, կողպվող դռներով,
լոգարիթմական դռներով կամ սարքի տեղադրման վայրին
հակառակ ուղղությամբ բացվող դռներով տարածքներում։
6. Արգելվում է սարքն օգտագործել 5 °C-ից ցածր
ջերմաստիճան ունեցող տարածքներում: Սա կարող է բերել
սարքի մասերի վնասման: Եթե հնարավոր չէ ապահովել
բավարար ջերմաստիճան, ամեն անգամ օգտագործելուց
հետո մանրակրկիտ թափեք ջուրը սարքի մեջից (տե՛ս
«Տեխսպասարկում՝ ջուր քաշող պոմպի ֆիլտրի մաքրում»)՝
սառույցի առաջացումը կանխելու համար:
7. Արգելվում է սարքի անմիջական հարևանությամբ օգտագործել
ցանկացած դյուրավառ աէրոզոլ կամ այլ նյութեր:
ՍԱՐՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
1. Նախքան սարքի շահագործումը հեռացրեք բոլոր
փաթեթավորման պարագաները և փոխադրման հեղյուսները
(պտուտակները): Այս հրահանգի չկատարումը կարող է լուրջ
վնասների բերել:
2. Սարքը հագեցած է մեկ մուտքային փականով և միացված է
միայն սառը ջրի մատակարարմանը:
3. Հոսանքի լարի խրոցակը պետք է տեղադրվի մատչելի վայրում:
4. Առաջին անգամ հագուստ լվանալուց առաջ կատարեք լվացքի
մեկ ամբողջական ցիկլ՝ առանց հագուստը մեքենայի մեջ դնելու:
5. Օգտագործելուց առաջ սարքը պետք է տրամաչափվի:
6. Լվացքի մեքենայի վրա մի դրեք ծանր առարկաներ, ինչպիսիք
են ջրի տարաները և ջեռուցիչները:
7. Օգտագործեք միայն մեքենայի հետ տրվող փողրակների
(ռետինե խողովակների) նոր հավաքածուն, հին փողրակները
խորհուրդ չի տրվում օգտագործել։
8. Ջրամատակարարման ցանցում ջրի ճնշումը չպետք է
գերազանցի 1 ՄՊա: Նվազագույն ճնշումը՝ 0,03 ՄՊա:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ
1. Թույլ մի տվեք, որ հոսանքի լարը հայտնվի լվացքի մեքենայի
տակ և սեղմվի, քանի որ դա կբերի վերջինիս վնասման։
2. Սարքը միացրեք հողանցումով և ապահովիչով պաշտպանված
վարդակին, որի անվանական արժեքը նշված է «Տեխնիկական
բնութագրեր» աղյուսակում։ Հողային շղթայի տեղադրումը
պետք է իրականացվի որակավորված էլեկտրիկի կողմից:
Համոզվեք, որ մեքենայի տեղադրումը համապատասխանում է
տեղական անվտանգության պահանջներին:
3. Ջրի և հոսանքի միացումը պետք է իրականացվի որակավորված
մասնագետի կողմից՝ համապատասխան Արտադրողի
հրահանգներին և տեղական անվտանգության պահանջներին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Արգելվում է օգտագործել էլեկտրական երկարացման լարեր և
եռաբաշխիկներ (տրայնիկներ):
Արգելվում է սարքը միացնել արտաքին հաղորդակից սարքերի
միջոցով, այնպիսիք, ինչպիսիք են՝ ժամանակաչափերը, ինչպես
նաև ժամանակ առ ժամանակ հոսանքազրկվող ցանցերին։
Արգելվում է հոսանքի լարը անջատել վարդակից այրվող
գազերի կուտակման դեպքում։
Արգելվում է թաց ձեռքերով դիպչել հոսանքի խրոցակին։
Խրոցակը վարդակից դուրս բերեք՝ հենց խրոցակից բռնելով, այլ
ոչ թե լարից։
Միշտ դուրս բերեք խրոցակը վարդակից, եթե սարքը չի
օգտագործվում:
ՄԻԱՑՈՒՄԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ/ԿՈՅՈՒՂՈՒՆ
1. Ստուգեք ջրամատակարարման փողրակների, սեղմման
կցամասի (փականի) և ջրահեռացման փողրակի միացումը
ջրի ճնշման տատանումներին դիմադրողականության համար:
Միացումների թուլացման կամ արտահոսքի դեպքում փակեք
սեղմման կցամասը (փականը) և վերանորոգեք միացումները:
Սարքն օգտագործեք միայն այն բանից հետո, երբ բոլոր
միացումները որակավորված մասնագետների կողմից
պատշաճ կերպով կատաված կլինեն:
2. Սարքի դռան ապակին կարող է շահագործման ընթացքում
ուժեղ տաքանալ: Երեխաներին և ընտանի կենդանիներին
հեռու պահեք սարքից, մինչ այն աշխատում է:
3. Մուտքի և ելքի փողրակները պետք է տեղադրվեն անվտանգ
վայրում՝ դրանց վնասվելը կանխելու համար: Հակառակ
դեպքում կարող է արտահոսք առաջանալ:
4. Մի հանեք ջրթափ պոմպի ֆիլտրը, եթե սարքում ջուր կա:
Հնարավոր է մեծ քանակությամբ հեղուկի արտահոսք, ինչպես
նաև տաք ջրից այրվածքների վտանգ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Արգելվում է օգտագործել դյուրավառ, պայթունավտանգ
կամ թունավոր լուծիչներ: Մաքրման համար արգելվում է
օգտագործել բենզին, սպիտ և այլն։ Օգտագործեք լվացքի
մեքենաների համար նախատեսված մաքրող միջոցներ:
2. Լվանալուց առաջ ստուգեք հագուստի գրպանները: Սուր
և կոշտ առարկաները, ինչպիսիք են մետաղադրամները,
բրոշները, մեխերը, պտուտակները, քարերը և այլն, կարող են
լուրջ վնաս հասցնել մեքենային:
3. Լվանալուց առաջ գրպաններից հեռացրեք ցանկացած իր,
ինչպիսիք են կրակայրիչները, լուցկիները և այլն:
4. Նախապես ձեռքով լվացված հագուստների տարրերը
մանրակրկիտ ողողեք։
5. Հագուստները, որոնք աղտոտվել են այնպիսի նյութերով,
ինչպիսիք են արևածաղկի ձեթը, ացետոնը, սպիրտը, բենզինը,
կերոսինը, լաքահանող միջոցները, տորպենտինը, մոմը կամ
մոմը մաքրող միջոցները պետք է քամելուց առաջ լվացվեն
բարձր ջերմաստիճանում ավելի մեծ քանակությամբ լվացող
միջոցով:
6. Խորհուրդ չի տրվում լվացքի մեքենայի մեջ քամել ռետին
կամ լատեքս պարունակող իրերը՝ ցնցուղի գլխարկները,
անջրանցիկ գործվածքները, ռետինապատ հագուստը կամ
ռետինե տարրեր պարունակող հագուստը:
7. Գործվածքների համար նախատեսված փափկեցնող
միջոցները և նմանատիպ նյութերը պետք է օգտագործվեն՝
համապատասխան արտադրողի ցուցմունքներին:
8. Արգելվում է հարկադրաբար բացել մեքենայի դռնակը։ Այն
կարգելաբացվի լվացման ցիկլի ավարտից որոշ ժամանակ
անց:
9. Դռնակը փակելիս ավելորդ ուժ մի գործադրեք։ Եթե դուռը
դժվար է փակվում, ստուգեք՝ արդյո՞ք մեքենայի մեջ հագուստը
ճիշտ է տեղադրված և բաշխված:
10. Յուրաքանչյուր օգտագործումից հետո և տեխնիկական
սպասարկումից առաջ պարտադիր սարքը հոսանքից
անջատեք և փակեք սեղմման կցամասը (փականը):
Սարքը մաքրելու համար ջրով մի շաղ մի տվեք: Էլեկտրական
ցնցումների վտանգ!
11. Արգելվում է սարքը մաքրելու նպատակով ջրով ցողել, կա
հոսանքահարման վտանգ։
12. Սարքի վերանորոգումը թույլատրվում է իրականացվել
միայն Արտադրողի, նրա սպասարկման ծառայության
կամ այլ որակավորված մասնագետի կողմից վտանգավոր
իրավիճակներից խուսափելու համար: Արտադրողը
պատասխանատվություն չի կրում չարտոնված
վերանորոգման հետևանքով առաջացած վնասի համար։
ՓՈԽԱԴՐՈՒՄ
1. Փոխադրումից առաջ.
Անհրաժեշտ է որակավորված անձի կողմից փոխադրման
պտուտակները տեղադրել իրենց տեղերում:
Ամբողջությամբ թափել ջուրը մեքենայի մեջից:
2. Սարքը զգալի զանգված ունի։ Զգույշ եղեք տեղափոխելիս. Մի
բարձրացրեք մեքենան՝ դուրս ցցված մասերից բռնելով: Մի
օգտագործեք մեքենայի դռնակը՝ որպես բռնակ տեղաշարժման
համար:
ՏԵՂԱԿԱՅՄԱՆ
(
ՄՈՆՏԱԺԻ
)
, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
(
ՓՈԽԱԴՐՄԱՆ
)
, ԻՐԱՑՄԱՆ և ՕԳՏԱՀԱՆՈՒԹՅԱՆ
(
ՈՒՏԻԼԻԶԱՑԻԱՅԻ
)
ԿԱՆՈՆՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Սարքը չի պահանջում որևէ մոնտաժ կամ մշտական
ֆիքսացիա:
2. Սարքը պետք է պահվի փաթեթի մեջ արտադրողի և սպառողի
կողմից ջեռուցվող տարածքներում 5 °C-ից 40 °C օդի
ջերմաստիճանի և 80% օդի հարաբերական խոնավության
պայմաններում: Տարածքը չպետք է պարունակի ագրեսիվ
խառնուրդներ (թթուների գոլորշիներ, ալկալիներ), որոնք
առաջացնում են կոռոզիա:
3. Սարքի պատշաճ փոխադրումն ապահովելու համար պետք է
պահպանվեն հետևյալ պահանջները.
սարքից հեռացրեք բոլոր ներքին պարագաները, եթե այդպիսիք
կան, և փաթեթավորեք դրանք առանձին.
համոզվեք, որ սարքը ճիշտ է փաթեթավորված՝ իր
գործունակությունն ու տեսքը պահպանելու համար (խոշոր չափի
սարքավորումները պետք է փաթաթված լինեն պոլիէթիլենային
կամ օդապղպջակներով թաղանթով կրիտիկական կետերում
ծալքավոր ստվարաթղթե երեսպատմամբ);
սարքը գոտիներով ապահով ամրացրեք, որպեսզի բացառեք
փոխադրամիջոցում վերջինիս տեղաշարժը;

Содержание

Скачать