Centek CT-1959 [38/52] Հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի

Centek CT-1959 [38/52] Հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
37
ՍԽԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Որոշ դեպքերում անսարքությունը հայտնաբերվում է լվացքի մեքենայի միկրոհամակարգչային համակարգի կողմից: Զգուշացումն
իրականացվում է ձայնային ազդանշանի օգնությամբ և անսարքության կոդերի ցուցադրմամբ։
Կոդ Պատճառը Հնարավոր պատճառը/լուծումը
Е02 Ջրամատակարարում չկա
Ստուգեք՝ արդյո՞ք ծորակը բաց է:
Ջրատար խողովակում ջրամատակարարում կա՞։
Արդյո՞ք ջրամատակարարման փողրակը արգելափակված չէ, և ֆիլտրը
խցանված:
Е0З Ջրահեռացման խնդիրներ
Մաքրեք պոմպի ֆիլտրը:
Համոզվեք, որ ջրահեռացման փողրակը ճկված, ոլորված կամ սեղմված չէ: Եթե
անսարքությունը չվերանա, դիմեք սպասարկման կենտրոն:
U4 Չկա դռան արգելափակում (կողպում)
Կրկին փակեք դուռը և սեղմեք «Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը
ծրագիրը վերագործարկելու համար: Եթե անսարքությունը չվերանա, դիմեք
սպասարկման կենտրոն:
Н Բարձր ջերմաստիճան
Սեղմեք «Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը լվացքը դադարեցնելու
համար: Սպասեք մի քանի րոպե: Երբ թմբուկի ջերմաստիճանը իջնում է անվտանգ
արժեքի, և էկրանի կոդը անհետանում է, սեղմեք «Старт/Пауза» («Մեկնարկ/
Դադար») կոճակը ծրագրի մնացած մասը շարունակելու համար:
FXXX
Թմբուկում բացասական իոնների քանակը
չափազանց մեծ է
Սեղմեք «Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») լվացքը դադարեցնելու համար և
սպասեք մի քանի րոպե, մինչև իոնների քանակը կնվազի և սխալը անհետանա:
ЕХ Այլ սխալներ
Անջատեք մեքենան: Անջատեք հոսանքի լարը և հնարավորինս կարճ
ժամկետներում դիմեք վերանորոգման սպասարկման կենտրոն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Անպայման ստուգեք անսարքության պատճառը և շտկեք այն մինչ կսեղմեք շարունակել լվացքը։
Կրկին սեղմեք «Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը:
Եթե անսարքության կոդը անհետանում է, լվացքի մեքենան
կշարունակի աշխատել, իսկ եթե անսարքության կոդը դեռ
ցուցադրվում է, խնդրում ենք անջատել հոսանքի լարը և որքան
հնարավոր է շուտ զանգահարել սպասարկման կենտրոն:
Եթե գրպանների պարունակությունը հայտնվի փողրակի մեջ, դա
կարող է բերել փողրակի խցանման կամ մեքենայի վնասման: Մի
լվացեք այն իրերը, որոնք լվացքի պիտակ չունեն կամ մեքենայով
լվացման ենթակա չեն:
9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Էլեկտրական անվտանգության դաս I
Գնահատված լարում 220-240 Վ ~50 Հց
Պահանջված հզորություն, Վտ 2000
Գնահատված հոսանքի ուժ, Ա 8,7
Լվացքի առավելագույն բեռնում (քաշ), կգ 8
Քամման (պտույտի) առավելագույն
արագություն, պտ/րոպ
1400
Էներգաարդյունավետության դաս А+++
Քամման արդյունավետության դաս А
Էլեկտրաէներգիայի սպառումը մեկ ցիկլի
համար, կՎտ*ժ
1,05
Էներգիայի սպառումը մեկ տարում, կՎտ*ժ 175
Ջրի սպառումը մեկ ցիկլի համար, լ 48
Ամենամյա ջրի ընդհանուր սպառումը, լ 10400
Թմբուկի ծավալը, լ 54
Լվացքի ժամանակ աղմուկի մակարդակը, դԲ 62
Աղմուկի մակարդակը քամման ժամանակ, դԲ 76
Անհրաժեշտ ճնշումը ջրատար խողովակում 0,03 - 1 ՄՊա
Անջրանցիկության դաս IPX4
Զտաքաշ զուտ/համախառն, կգ 60/65
Չափերը (ԼхԽхԲ), սմ 60х43х84,7
Չափերը՝ ներառյալ դուրս ցցված մասերը
(ԼхԽхԲ), սմ
60х52х84,7
10. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է
առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և հանձնել
էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ վերամշակելու
համար։
11. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 10 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և
գործող տեխնիկական չափանիշներին խիստ համապա-
տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա
շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու
համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի
համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության
ամիս)։ Սարքի սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման
կամ դրա անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի
լիազորված սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն
կարելի է գտնել https://centek.ru/servis կայքում։ Աջակցության
ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7
(988) 24-00-178, VK՝ vk.com/centek_krd: Գլխավոր սպասարկման
կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861)
991-05-42:
Ապրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ`
№ ЕАЭС RU С-CN.НВ62.В.00884/22 ից 27.12.2022 թ.:
12. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ներմուծող՝ ՕՕՕ Լարինա-Էլեկտրոնիքս: Հասցե՝ Ռուսաստան,
350080, գ. Կրասնոդար, ուլ. Դեմուսա, 14։ Հեռ. +7 (861)
2-600-900:
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 36 ամիս է`
սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ
երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է այս սարքի
սպասունակությունը և պարտավորվում է անվճար հիմունքով
վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի

Содержание

Скачать