Centek CT-1959 [37/52] Հնարավոր անսաքությունների վերացում

Centek CT-1959 [37/52] Հնարավոր անսաքությունների վերացում
36
8. ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
Խնդիրը Հնարավոր պատճառը / լուծումը
Լվացքի մեքենան չի միանում
Խրոցակը վարդակի մեջ ամբողջությամբ չի տեղադրված։
Վատ կոնտակտ։
Ցանցում լարում չկա, կամ աշխատել է ցանցի ապահովիչը։
Ծրագրի կատարումը չի սկսվում
Դուռը մինչև վերջ փակված չէ։
«ВКП/ВЫКЛ» (ՄԻԱՑՆ/ԱՆՋ) կոճակը սեղմված չէ։
«Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը սեղմված չէ։
Ջրատար խողովակը փակ է, ջուր չի հոսում դեպի մեքենա։ Միացված է հետաձգված մեկնարկ ռեժիմը։
Մեքենան ջրով չի լրացվում կամ
էկրանի վրա «E02» սխալի կոդն է
Ոլորված/սեղմված է ջրամատակարարման փողրակը:
Ջրամատակարարման փողրակը միացված չէ ջրատար խողովակին:
Ջրի ճնշումը չափազանց ցածր է:
Ջրատարի ծորակը բաց չէ։ Ջրամատակարարում չկա։
Մուտքի փականի զտիչը (ֆիլտրը) արգելափակված է:
«Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը սեղմված չէ:
Մեքենան անընդհատ լցվում է ջրով և
անընդհատ արտահոսում, կամ ջուրը
մնացել է թմբուկի մեջ, կամ լվացքի
գործընթացը կասեցվել է
Ջրահեռացման փողրակի վերին կետը չափազանց ցածր է տեղակայված: Պետք է տեղակայվի հատակից 65 -100
սմ բարձրության վրա:
Ջրահեռացման փողրակը պատշաճ կերպով միացված չէ լվացարանի սիֆոնին, ինչի հետևանքով ջուրը հետ է
հոսում է ԼՄ-ի մեջ: Ջրահեռացման փողրակը պետք է տեղադրված լինի լվացարանի հատակից բարձր, որպեսզի
ջուրը ջրահռացման փողրակի միջով հետ չհոսի
Ջրահեռացման փողրակի ծայրը չափազանց խորն է գնացել խողովակի մեջ։
Մեքենա չի հեռացնում ջուրը, կամ չի
քամում, կամ էկրանին «Е0З» սխալի
կոդն է
Մղիչի զտիչը (Պոմպի ֆիլտրը) արգելափակված է:
Ջրահեռացման փողրակը ոլորված է/սեղմված:
Տեղադրման ընթացքում փողրակների խցանները չեն հանվել։
Ջրահեռացման փողրակը կամ սիֆոնը խցանված են։
Չի քամում Քամման արագությունը դրված է «0»-ի վրա
Ծրագրի երկարաժամկետ կատարում
Ծրագրի կատարման ժամանակը կախված է ջրի ճնշումից, դրա ջերմաստիճանից, փրփրմակալումից, քամման
ժամանակ հավասարակշռությունից
Քամման ժամանակ ուժեղ թրթռում
Մեքենան ըստ մակարդակի հավասարեցված չէ:
Փոխադրման պտուտակները հանված չեն։
Մեքենան դիպչում է կահույքին և/կամ պատերին:
Բեռի անհավասարակշռություն։
SMART ռեժիմը չի միանում
Լվացքի մեքենան միացնելուց հետո ընտրվել է SMART-ից տարբերվող ռեժիմ: Անջատեք մեքենան և սեղմեք SMART
կոճակը:
Բեռի անհավասարակշռություն:
Աղմուկ աշխատանքի ընթացքում Որոշ աղմուկներ առաջանում են շարժիչի, պոմպի, ջրի հոսքի պատճառով
Չի քամում
Բեռի անհավասարակշռություն: Վնասվածքներից խուսափելու համար լվացքի մեքենան չի անցնում քամման
բարձր արագության:
Անհավասարակշռությունը կարող է առաջ գալ մեկ ծանր իր (օրինակ՝ բմբուլ, կտորտանքներից կազմված վերմակ և
այլն) լվանալով: Կրկին փորձեք ծրագիրը՝ օգտագործելով այլ բեռ:
Լվացող միջոցների դարակից
արտահոսք
Դարակների բաժնները խցանված են լվացող միջոցներով և պահանջում են մաքրում:
Ջրի ճնշումը չափազանց բարձր է:
Պահանջվում է ճնշման նվազեցում: Մեքենան թեքված է առաջ։
Այլ արտահոսքեր
Ջրամատակարարման փողրակի կցամասերը թուլացած են: Ստուգեք ամրացումները կաղապարի և ծորակի
ծայրերում։
Ջրամատակարարման փողրակը հերմետիկ է, բայց դեռևս արտահոսում է, այս դեպքում փոխեք կնիքները
փողրակի միացման տեղերում։
Ջրամատակարարման փողրակը սխալ է ամրացված:
Հոտ Գործարկեք «Очистка барабана» («Թմբուկի մաքրում») ծրագիրը
Դռնակը չի փակվում Դուռը չի բացվի, քանի դեռ ծրագրի ավարտից հետո կողպեքի ցուցիչի լույսը չի մարել
Լվացքի ժամանակ ջրի ցածր
մակարդակ
Ջրի մակարդակը նորմալ է, եթե այն դռնակի պատուհանի ներքևի մասում երևում է
Բարձր
փրփրակալում
Լվացող միջոցը չի լվացքի մեքենայի համար չէ (դրա վրա պետք է նշված լինի «Լվացքի մեքենայի համար» կամ
«Մեքենայով լվացք»)։
Օգտագործվել է չափազանց շատ լվացող միջոց։
Փափուկ ջրի համար ավելի քիչ լվացող միջոց է պահանջվում:
Ընդհանուր
Ձեր լվացքի մեքենան հագեցած է տվիչներով (սենսորներով), որոնք լվացքի ցիկլի ընթացքում հետևում են
գործընթացին (օրինակ՝ ջրի մակարդակին, ջերմաստիճանին, բեռի հավասարակշռությանը, ժամանակին / փուլերին)

Содержание

Скачать