Centek CT-1959 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810071

Centek CT-1959 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810071
34
«
ОЧИСТКА БАРАБАНА
»
(
«
ԹՄԲՈՒԿԻ ՄԱՔՐՈՒՄ
»
)
Լվացքի մեքենայի թմբուկը կոնտակտի մեջ է մտնում կեղտոտ
լվացքի և լվացող միջոցների հետ: Ժամանակի ընթացքում դրա
վրա կարող են մնալ մանրէներ և լվացող միջոցների մնացորդներ։
Մեքենայի ներսում բարձր խոնավությունը, որը երկար ժամանակ
պահպանվում է լվացքի ավարտից հետո, նպաստում է
բորբոսների և փտման հոտի առաջացմանը:
Ձեր լվացքի մեքենայի ծառայության ժամկետը երկարացնելու և
թմբուկը մաքուր պահելու համար յուրաքանչյուր լվացումից հետո
սրբեք թմբուկը (ներառյալ ռետինե միջադիրի ծալքերը) չորացրեք
և պարբերաբար օգտագործեք «Թմբուկի մաքրում» գործառույթը:
1. Նախքան գործառույթի մեկնարկը, համոզվեք, որ թմբուկի մեջ
ոչինչ չկա:
2. Թմբուկը մաքրելու համար հատուկ լվացող միջոցը լցրեք
հիմնական լվացման դարակի լվացող միջոցի համար
նախատեսված բաժնում:
3. Ընտրեք «Թմբուկի մաքրում» ֆունկցիան և սեղմեք «Старт/Пау-
за» («Մեկնարկ/դադար») կոճակը: Մաքրումն իրականացվում է
85 °C ջերմաստիճանում։
4. Սպասեք մինչև ծրագրի ավարտը և փափուկ չոր կտորով
սրբելով չորացրեք թմբուկը:
ՊԱՐԶԱՋՐՄԱՆ ՔԱՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
«Պարզաջրում» («Полоскание») կոճակի օգնությամբ ընտրված
լվացքի ծրագրում ձեզ հասանելի է պարզաջրման ցիկլերի
կառավարումը։
«
БЛОКИРОВКА ОТ ДЕТЕЙ
»
(
«
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
»
)
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Այս գործառույթի շնորհիվ ձեր երեխաների և սարքի
անվտանգությունը կմնա հսկողության տակ։
Այս ֆունկցիան ակտիվացնելու համար լվացքի մեկնարկից
հետո սեղմեք և 3 վայրկյան պահեք «Скорость» («Արագություն»)
կոճակը։ Կլուսավորվի համապատասխան ցուցիչը։ Մեքենայի
բոլոր գործառույթներն ու ռեժիմները կդառնան ընտրության
համար անհասանելի: Այս գործառույթն անջատելու համար
կրկնեք նույն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այն միացնելու
համար (ցուցիչը կհանգչի):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Երեխաներից արգելափակման ժամանակ
առաջվա պես կարելի է անջատել մեքենան պտտվող անջատիչի
օգնությամբ։ Սարքի հաջորդ միացման ժամանակ մեքենան
աշխատանքը կսկսի այն պահից, որ պահից որ անջստվել էր։
«
БЕЗ ЗВУКА
»
(
«
ԱՆՁԱՅՆ
»
)
ՌԵԺԻՄ
Ձայնն անջատելու համար սեղմեք և 3 վայրկյան պահեք «Ско-
рость» և «SMAR կոճակները։ Դուք կանջատեք ձայնային
ազդանշաններն ու ազդարարները: Ձայնը միացնելը տեղի է
ունենում նույն կերպ:
SMART ՌԵԺԻՄ
Եթե դուք հոգնել եք, շտապում եք, կամ պարզապես չեք
ցանկանում գլուխ կոտրել՝ ընտրելով լվացքի պարամետրերը,
մեքենան կարող է դա անել ինքնուրույն:
SMART ռեժիմում լվացքի մեքենան գնահատում է բեռնված
լվացքի պարամետրերը և ինքնուրույն ընտրում տևողությունը,
ջերմաստիճանը (որպես կանոն՝ 20-ից 40 °C), պարզաջրման
ցիկլերի քանակը և այլն:
Այս ռեժիմը հեշտությամբ գործարկվում է ցանկացած հարմար
եղանակով.
1. Մեքենան անջատված վիճակում պահեք SMART կոճակը 3
վայրկյան:
2. Մեքենան միացված վիճակում կամ 1-ին կետում նկարագրված
մեթոդով, կամ մեկ անգամ սեղմելով SMART կոճակը, այնուհետև
սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза») կոճակը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` SMART ռեժիմը նախատեսված է բամբակից,
վուշից, սինթետիկ կամ խառը գործվածքներից հագուստները
լվանալու համար, որոնք ամենօրյա կրելուց հետո շատ
չեն կեղտոտվել: Ուժեղ կամ սպեցիֆիկ կեղտոտվելու կամ
հատուկ խնամք պահանջող լվացքի համար օգտագործեք
համապատասխան ռեժիմները:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Նույնիսկ եթե լվացքն արդեն մեկնարկել է, դուք դեռ կարող եք
փոփոխություններ կատարել դրա կարգավորումներում:
Դա անելու համար դադարեցրեք գործող ծրագիրը՝ սեղմելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը («Старт/пауза»): Փոխեք
կարգավորումները և/կամ ավելացրեք լրացուցիչ գործառույթներ:
Եթե լվացման գործընթացի ներկա փուլը թույլ է տալիս կատարել
ձեր փոփոխությունները, դրանք կընդունվեն։
Վերագործարկեք մեքենան՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար»:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Եթե դուք փոխել եք ծրագիրը, լվացող միջոց
մի ավելացրեք։
ՀԱԳՈՒՍՏԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Լվացքի ընթացքում հագուստ ավելացնելու համար դրեք այն
դադարի վրա՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза»)
կոճակը: Եթե ջրի մակարդակը թույլ է տալիս, և մեքենայի ներսը
շատ տաք չէ, դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը
կանջատվի):
Բացեք դուռը, ավելացրեք հագուստը (ընդհանուր թույլատրելի
բեռը չգերազանցող):
Փակեք դուռը և վերագործարկեք մեքենան՝ օգտագործելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը:
ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՏՈՒՄ
Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի վաղաժամ ընդհատել
մեքենայի աշխատանքը։ Եթե ջրի մակարդակը լվացքի բեռնման
խոռոչից ցածր է, պարզապես սեղմած պահեք միացման/
անջատման կոճակը: Եթե ներսի ջերմաստիճանը անվտանգ է,
դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը կանջատվի):
Եթե մեքենայի մեջ բավականաչափ ջուր կա, որպեսզի դուռը
բացելուն պես այն թափվի հատակին, այն պետք է թափել
(ցամաքեցնել) նախքան դադարեցնելը:
Դա անելու համար նաև անջատեք մեքենան՝ սեղմելով միացման/
անջատման կոճակը: Ընթացիկ ծրագիրը կչեղարկվի:
Այնուհետև միացրեք մեքենան և ընտրեք «Отжим» ծրագիրը՝
ընտրելով պտույտների բացակայությունը (պտույտների քանակի
ոչ մի ցուցիչ չպետք է վառվի)։ Ջուրը կթափվի մեքենայից, և
ծրագրի ավարտին դուռը կբացվի:
Մեքենան կարող եք անջատել։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆՑ
Մեքենան հագեցած է անհավասարակշռության հայտնաբերման
ավտոմատ համակարգով։ Եթե նախքան քամելը մեքենան
հայտնաբերում է, որ հագուտը հավասարաչափ չի բաշխված,
թմբուկը կպտտվի այնքան ժամանակ, մինչև դա չշտկվի:
Այնուամենայնիվ, եթե դա երկար ժամանակի ընթացքում
չհաջողվի, ուժեղ թրթռումներից խուսափելու համար պտտման
ցիկլը կանջատվի:
Եթե մեքենայի մեջ քիչ հագուստ կա (օրինակ՝ մեկ ջինսե
տաբատ կամ մեծ սրբիչ), ապա մեքենան կարող է հրաժարվել
քամելուց հստակ անհավասարակշռության հայտնաբերման
պատճառով: Հետևաբար, ցանկացած լվացքի ժամանակ
ավելացրեք անհրաժեշտ քանակությամբ մանր իրեր, որոնք
կապահովեն հագուստի հավասարաչափ բաշխումը պտտման
ցիկլի ընթացքում:
Միևնույն ժամանակ, դուք պետք է համոզվեք, որ հագուստները
ներսում չեն կառչում իրար և չեն կապվում միմյանց հետ, և
լվացքը ձեռքով վերաբաշխելուց հետո մեկնարկեք «Отжим»
ծրագիրը:
7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Սարքը մաքրելուց, խնամելուց, տեխնիկական սպասարկումից և
սույն պարբերությունում նկարագրված այլ գործողություններից
առաջ միշտ դուրս բերեք խրոցակը վարդակից և փակեք
ջրամատակարարման ծորակը:
Արգելվում է օգտագործել լուծող նյութեր լվացքի մեքենան
վնասելուց և թունավոր և/կամ պայթուցիկ գազերի
արտանետումից խուսափելու համար:
Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է ջուր
օգտագործել։
Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է օգտագործել
քլորքսիլենոլ (PCMX) հակասեպտիկ, էթիլային սպիրտ
կամ մրջնաթթու (մեթանաթթու) կամ դրա համարժեքները
պարունակող մաքրող միջոցներ, քանի որ այդ նյութերը կարող
են վնաս հասցնել մեքենային։

Содержание

Скачать