Grundfos JP 3-42 PT-H (99463874) [56/81] Հայերեն am

Grundfos JP 3-42 PT-H (99463874) [56/81] Հայերեն am
56
Հայերեն (AM)
1.2 Արտադրատեսակի վրա նիշերի և
մակագրությունների
նշանակությունը
Անմիջապես սարքավորման վրա նշված
հրահանգները, օրինակ`
պտտման ուղղությունը ցույց տվող սլաք,
մղվող միջավայրի մատակարարման համար
ճնշամղման կարճախողովակի նշանը,
պետք է պարտադիր կերպով կատարվեն և
պահպանվեն այնպես, որ դրանք հնարավոր լինի
կարդալ ցանկացած ժամանակ:
1.3 Սպասարկող անձնակազմի
որակավորումը և ուսուցումը
Անձնակազմը, որն իրականացնում է
սարքավորման շահագործումը, տեխնիկական
սպասարկումը և ստուգողական զննումները,
ինչպես նաև սարքավորման տեղադրումը, պետք է
ունենա կատարվող աշխատանքին
համապատասխան որակավորում: Հարցերի
շրջանակը, որոնց համար պատասխանատու է
անձնակազմը և որոնք նա պարտավոր է
վերահսկել, ինչպես նաև նրա իրավասության
շրջանակները պետք է հստակ սահմանվեն
սպառողի կողմից։
1.4 Անվտանգության տեխնիկայի
վերաբերյալ ցուցումները
չկատարելու վտանգավոր
հետևանքները
Անվտանգության տեխնիկայի վերաբերյալ
հրահանգներին չհետևելը կարող է հանգեցնել
ինչպես մարդու կյանքի և առողջության համար
վտանգավոր հետևանքների, այնպես էլ վտանգ
առաջացնել շրջակա միջավայրի և
սարքավորումների համար։ Անվտանգության
տեխնիկայի վերաբերյալ հրահանգներին չհետևելը
կարող է նույնպես հանգեցնել վնասի
փոխհատուցման վերաբերյալ բոլոր երաշխիքային
պարտավորությունների չեղարկմանը։
Մասնավորապես, անվտանգության տեխնիկայի
հրահանգներին չհետևելը կարող է առաջացնել,
օրինակ`
սարքավորման կարևորագույն գործառույթների
խափանում,
տեխնիկական սպասարկման և վերանորոգման
համար սահմանված մեթոդների
անարդյունավետություն,
էլեկտրական կամ մեխանիկական գործոնների
ազդեցության հետևանքով անձնակազմի
առողջության և կյանքի համար վտանգավոր
իրավիճակ:
1.5 Աշխատանքի կատարում
անվտանգության տեխնիկային
հետևելով
Աշխատանքների կատարման ժամանակ պետք է
հետևել անվտանգության տեխնիկայի վերաբերյալ
սույն փաստաթղթում բերված հրահանգներին,
անվտանգության տեխնիկայի վերաբերյալ
համապատասխան ազգային կարգադրագրերին,
ինչպես նաև սպառողի մոտ գործող
աշխատանքների կատարման, սարքավորման
շահագործման և անվտանգության տեխնիկայի
վերաբերյալ ցանկացած ներքին
կարգադրագրերին:
1.6 Անվտանգության տեխնիկայի
վերաբերյալ ցուցումներ՝ սպառողի
կամ սպասարկող անձնակազմի
համար
Արգելվում է ապամոնտաժել շարժական
հանգույցների և մասերի առկա պաշտպանիչ
փակոցները սարքավորումը շահագործելու
ընթացքում:
Անհրաժեշտ է բացառել էլեկտրաէներգիայի հետ
կապված վտանգի առաջացման
հնարավորությունը (մանրամասների համար
տե՛ս, օրինակ` ԷՏԿ և տեղական
էներգամատակարարող ձեռնարկությունների
կարգադրագրերը):
1.7 Տեխնիկական սպասարկում,
ստուգազննումներ և տեղադրում
կատարելիս անվտանգության
տեխնիկայի վերաբերյալ
ցուցումներ
Սպառողը պետք է ապահովի տեխնիկական
սպասարկման, ստուգողական զննումների և
տեղադրման բոլոր աշխատանքների կատարումը
որակավորված մասնագետների կողմից, որոնց
թույլ է տրված կատարել նման աշխատանքներ, և
որոնք բավարար չափով տեղեկացվել են այդ
աշխատանքների մասին` տեղադրման և
շահագործման ձեռնարկը մանրամասն
ուսումնասիրելու ընթացքում:
Բոլոր աշխատանքները անպայման պետք է
իրականացվեն սարքավորումը անջատված
վիճակում: Անպայման պետք է պահպանվի
գործողությունների հերթականությունը
սարքավորման աշխատանքը կանգնեցնելիս,
ինչպես նկարագրված է տեղադրման և
շահագործման ձեռնարկում:
Աշխատանքների ավարտին անմիջապես պետք է
նորից տեղադրվեն կամ միացվեն բոլոր
ապամոնտաժված պաշտպանիչ և պահպանիչ
սարքերը:
1.8 Ինքնուրույն վերասարքավորում և
պահեստային հանգույցների և
մասերի պատրաստում
Սարքավորումների վերասարքավորումը և
փոփոխումը թույլ է տրվում կատարել միայն
արտադրողի հետ համաձայնեցնելու դեպքում:
Ֆիրմային պահեստային հանգույցները և
դետալները, ինչպես նաև օգտագործման համար
արտադրող ընկերության կողմից թույլատրված
լրակազմի բաղադրիչները, նախատեսված են
շահագործման հուսալիությունը ապահովելու
համար:

Содержание

Похожие устройства

Скачать