Grundfos JP 3-42 PT-H (99463874) [57/81] Հայերեն am

Grundfos JP 3-42 PT-H (99463874) [57/81] Հայերեն am
57
Հայերեն (AM)
Այլ արտադրողների կողմից պատրաստված
հանգույցների և դետալների կիրառումը կարող է
հանգեցնել նրան, որ արտադրողը կհրաժարվի
պատասխանատվություն կրել այդպիսի
կիրառման արդյունքում առաջացած
հետևանքների համար:
1.9 Շահագործման անթույլատրելի
ռեժիմներ
Մատակարարվող սարքավորման շահագործական
հուսալիությունը երաշխավորվում է միայն այն
դեպքում, երբ դա կիրառվում է գործառույթային
նշանակությանը համապատասխան` Կիրառման
ոլորտ6-րդբաժնի համաձայն: Առավելագույն
թույլատրելի արժեքները, որոնք նշված են
տեխնիկական տվյալներում, պետք է
անպայմանորեն պահպանվեն բոլոր դեպքերում:
2. Տեղափոխում և պահպանում
Սարքավորման տեղափոխումը հարկավոր է
իրականացնել փակ վագոններում, ծածկված
ավտոմեքենաներում, օդային, գետային կամ
ծովային փոխադրամիջոցներով:
Սարքավորման փոխադրման պայմանները,
մեխանիկական գործոնների ազդեցության մասով,
պետք է համապատասխանեն «С» խմբին՝ ըստ
ԳՕՍՏ 23216-ի:
Տեղափոխման ժամանակ փաթեթավորված
սարքավորումը պետք է հուսալի ամրացված լինի
փոխադրամիջոցների վրա` ինքնաբերաբար
տեղաշարժումները կանխելու նպատակով:
Սարքավորման պահպանման պայմանները պետք
է համապատասխանեն ԳՕՍՏ 15150-ի «С» խմբին:
Պահպանման նշանակված առավելագույն ժամկետը
կազմում է 2 տարի: Շրջակա միջավայրի
ջերմաստիճանը պահպանման ժամանակ պետք է
լինի -40 °C-ից մինչև +70 °C ընդգրկույթում, իսկ
առավելագույն հարաբերական խոնավությունը՝ 98
Պահպանման ժամկետի ամբողջ ընթացքում
կոնսերվացում չի պահանջվում:
Հրահանգ
Որոշակի ժամանակ, օրինակ՝ ձմռան
ընթացքում արտադրատեսակի
պահպանումը կազմակերպելու համար
անհրաժեշտ է դատարկել հեղուկը՝
հեղուկաթափ անցքի պարուրակավոր
խցանը պտտելով հանելուց հետո,
ցանցից անջատել էլեկտրասնուցումը
և տեղավորել արտադրատեսակը չոր
տեղում պահպանման համար։
3. Փաստաթղթում նիշերի և
մակագրությունների
նշանակությունը
Նախազգուշացում
Տվյալ հրահանգներին չհետևելը
կարող է հանգեցնել մարդկանց
առողջության համար վտանգավոր
հետևանքների:
Նախազգուշացում
Տվյալ հրահանգներին չհետևելը
կարող է հանդիսանալ էլեկտրական
հոսանքից վնասվելու պատճառ և
հանգեցնել մարդկանց կյանքի և
առողջության համար վտանգավոր
հետևանքների։
Ուշադրություն
Անվտանգության տեխնիկայի
վերաբերյալ հրահանգներ, որոնց
չկատարումը կարող է առաջացնել
սարքավորման խափանում, ինչպես
նաև դրա վնասում։
Հրահանգ
Խորհուրդներ կամ հրահանգներ,
որոնք հեշտացնում են աշխատանքը և
ապահովում են սարքավորման
անվտանգ շահագործումը:
4. Արտադրատեսակի մասին
ընդհանուր տեղեկություններ
Տվյալ փաստաթուղթը տարածվում է JP պոմպերի
բազայի վրա գործող JP PT համալիր
կայանքներին։
Կառուցվածք
Ճնշման բարձրացման Grundfos JP PT-V և
Grundfos JP PT-H կայանքը համալրված է
ճնշումային բաքով և ապահովում է ջրի մշտական
ճնշում ավտոմատ գործարկումով և
շարժականգով, որոնք կառավարվում են ճնշման
ռելեի կողմից։
Ճնշումային բաքը սահմանափակում է կայանքի
գործարկումների և շարժականգերի քանակը,
քանի որ ցածր բեռնվածքի կամ հոսակորստի
ժամանակ կարելի է օգտագործել բաքի մեջ
գտնվող ջուրը։
Միացման ճնշումը նշանակված է 2,2 բար։
JP PT-V և JP PT-H բաղկացած են Grundfos JP
պոմպից, ճնշման ռելեից, ճնշումային բաքից և
մանոմետրից։ Լրակազմում ներառվել են 18
լիտրանոց Grundfos GT-H ուղղաձիգ թաղանթավոր
բաքը (JP PT-V-ի համար), 20 լիտրանոց Grundfos
GT-H բաքը (JP PT-H-ի համար)։
Աղյուսակ 1 ներկայացված են JP պոմպի
կառուցվածքի հիմնական դետալները։
Աղյուսակ 2 և 3 ներկայացված են JP PT կայանքի
նյութերը։
Աղ յուսակ 1:
Բաղադրիչ Նյութ
Օղակաձև խցվածք NBR
Պոմպի հենամարմին
Չժանգոտվող պողպատ
EN 14301, AISI 304
Դիֆուզոր Կոմպոզիտ
Վենտուրիի խողովակ Կոմպոզիտ
Օղակաձև խցվածք NBR
Խցանցում) Կոմպոզիտ

Содержание

Похожие устройства

Скачать