Centek CT-1499 [7/24] Եզրով սարքը տեղադրեք միայն չոր և հարթ մակերեսի վրա սարքի հետ

Centek CT-1499 [7/24] Եզրով սարքը տեղադրեք միայն չոր և հարթ մակերեսի վրա սարքի հետ
7
կաթ, հատիկաընդեղեն (լոբազգի), բանջարեղեն, միս, աղանդեր, խաշում,
դանդաղ եփում, ֆրիտյուր, կարկանդակ, կաթնային շիլա, փլավ, տաքացում,
արագեփ, տաք պահել
- Ջերմաստիճանի պահպանում
- Թասի չկպչուն ծածկույթ
- Էլեկտրոնային կառավարում և LED էկրան
- Մեկնարկի հետաձգում 24 ժամով
- Ներկառուցված միկրոհամակարգիչը երաշխավորում է ցանկացած ռեժիմի
ինտուիտիվ կառավարում և կարգավորում և չի պահանջում օգտագործողի
կողմից հատուկ հմտություններ և գիտելիքներ
- 4 առարկայից բաղկացած աքսեսուարների հավաքածու
- Բաղադրատոմսերի գիրք
ՄՈՒԼՏԻԽՈՀԱՐԱՐ:
1. Կափարիչի բացման կոճակ
2. Արագեփի կափարիչ
3. Արագեփի կորպուս (կաղապար)
4. Կառավարման վահանակ
5. Գոլորշու փական
6. Կոնդենսատի հավաքման տարա
7. LED էկրան
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ:
8. Աշխատանքի ցուցիչ
9. «Չեղարկման» և «Տաքացման» կոճակ
10. Ծրագրերի վահանակ
11. Ժամանակի, ջերմաստիճանի և հետաձգման կարգավորման կոճակ
12. Էկրան
13. Ժամանակի, ջերմաստիճանի և հետաձգման ցուցիչներ
14. «Пуск» («Մեկնարկ») կոճակ
15. «Меню» («Ճաշացանկ») կոճակ
16. Ժամանակի, ջերմաստիճանի և հետաձգման փոփոխության կոճակներ
3. ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՆԵՐԱՌՈՒՄԷ
1. Արագեփ - 1 հատ
2. Չափիչ բաժակ - 1 հատ
3. Թաս - 1 հատ
4. Հոսանքի մալուխ - 1 հատ
5. Շոգեխաշ - 1 հատ
6. Բրինձի գդալ - 1 հատ
7. Ապուրի գդալ - 1 հատ
8. Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
9. Բաղադրատոմսերի գիրք - 1 հատ
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Մինչ սարքը հոսանքի ցանցին միացնելը, համոզվեք, որ ձեր ձեռքերը
կատարելապես չոր են: Նախքան վարդակին միացնելը, ստուգեք՝ արդյոք
ցանցի լարումը համապատասխանում է սարքի հոսանքի սնուցմանը: Դա
կարելի է գտնել տեխնիկական բնութագրերում կամ սարքի գարծարանային
ցուցանակում: Եթե դուք ցանկանում եք երկարացման լար օգտագործել,
համոզվեք, որ այն հաշվարկված է սարքի հզորության սպառման համար:
Էլեկտրական հոսանքի լարման տարբերությունը կարող է առաջացնել կարճ
միացում կամ լարի բոցավառում:
- Եթե դուք ցանկանում եք սարքն անջատել վարդակից, ապա հոսանքի
լարը դուրս բերեք՝ չոր ձեռքերով բռնելով անմիջականորեն խրոցակից, այլ
ոչ թե լարից, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել մալուխի կոտրման
կամ հոսանքահարման: Սարքն օգտագործելուց հետո և մաքրելիս կամ
տեղափոխելիս անջատեք այն վարդակից:
- Մի քաշեք հոսանքի լարը սուր անկյուններով ու եզրերով, ջերմության
աղբյուրների մոտ (գազօջախներ և էլեկտրական վառարաններ): Սա կարող
է խնդիրներ առաջացնել, որոնք չեն համապատասխանում երաշխիքի
պայմաններին։
- Հետևեք, որ հոսանքի լարը ոլորված կամ թեքված և ճկված չլինի սեղանի
եզրով: Սարքը տեղադրեք միայն չոր և հարթ մակերեսի վրա: Սարքի հետ
աշխատելիս պահպանեք նաև անվտանգության ընդհանուր ընդունված
կանոնները:
- Սարքը և փաթեթավորման նյութերը չի թույլատրվում օգտագործել
երեխաների համար որպես խաղեր։
- Երեխաներին մենակ մի թողեք աշխատող սարքի հետ: Սարքը պահեք
նրանց համար անհասանելի վայրում: Մի թողեք սարքը միացված առանց
հսկողության:
- Արգելվում է սարքն օգտագործել բացօդյա վայրում:
ՍԱՐՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
Տեղադրեք սարքը հարթ հորիզոնական մակերեսի վրա: Տեղադրելիս
համոզվեք, որ պատրաստելու ընթացքում տաք գոլորշին ուղղված չէ կահույքի,
կենցաղային տեխնիկայի, պատերի և այլն վրա։ Նախքան պատրաստելը,
համոզվեք, որ սարքի արտաքին և ներքին մասերը մաքուր են, թասի և
տաքացուցիչ տարրի միջև օտար առարկաներ չպետք է լինեն:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Միացրեք սարքը՝ միացնելով հոսանքի լարի խրոցակը վարդակին:
2. Պահեք «Меню» կոճակը՝ արագ անցնելու համար, մինչև ցանկալի ծրագիրը
լուսավորվի («Меню» («Ճաշացանկ») կոճակի յուրաքանչյուր սեղմումով
անցնում է հաջորդ ծրագրին, կարող եք նաև օգտագործել «-» կամ «+»
կոճակները էկրանին տեղաշարժվելու համար), էկրանին ցուցադրվում է
ժամանակի և ջերմաստիճանի աշխատանքի հիմնային սահմանումները։
3. Պահեք «Пуск» («Մեկնարկ») կոճակը 2 վայրկյան ընտրված ծրագիրը
հաստատելու և աշխատանքը սկսելու համար: Ակտիվացնելուց հետո էկրանին
կսկսվի պատրաստման ժամանակի հետհաշվարկը։
4. Աշխատանքի ավարտից հետո կհնչի ձայնային ազդանշան, և արագեփն
ավտոմատ կերպով կանցնի «Подогрев» («Տաք պահել») ռեժիմին
(բացառությամբ «Յոգուրտ» ծրագրի)՝ ուտելիքը պահելով տաք վիճակում,
էկրանին կցուցադրվի այս ռեժիմում անցկացրած ժամանակը: Այս ռեժիմն
անջատելու կամ ընտրված գործառույթը/ծրագիրը վերակայելու համար սեղմեք
և պահեք «Подогрев/отмена» («Տաք պահել/չեղարկել») կոճակը 2 վայրկյան:
«Подогрев» ռեժիմն ակտիվացնելու համար սեղմեք և պահեք «Подогрев/
отмена» կոճակը 2 վայրկյան:
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
1. Ընտրեք ցանկալի ծրագիրը: Էկրանի վրա կցուցադրվի ուտելիքի
պատրաստման կանխադրված ժամանակը:
2. Մեկ անգամ սեղմեք «Настройка/температура» («Կարգավորումներ/
Ջերմաստիճան») կոճակը յուրաքանչյուր ծրագրի պատրաստման ժամանակը
սահմանելու համար:
3. Սեղմեք «-» կամ «+» կոճակը պատրաստելու ժամանակը նվազեցնելու
կամ ավելացնելու համար:
4. Պահեք «Пуск» կոճակը 2 վայրկյան ընտրված ծրագիրը հաստատելու
և աշխատանքը սկսելու համար: Ակտիվացնելուց հետո էկրանը կսկսի
հետհաշվել պատրաստման ժամանակը:
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
1. Ընտրեք ցանկալի ծրագիրը: Էկրանի վրա կցուցադրվի ուտելիքի
պատրաստման կանխադրված ժամանակը:
2. Սեղմեք «Настройка/температура» («Կարգավորումներ/Ջերմաստիճան»)

Содержание

Скачать