Panasonic EW1511 [104/124] Վտանգ

Panasonic EW1511 [104/124] Վտանգ
Հայերեն
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Պատահարների կանխարգելումը
Տեղադրեք երեխաներից կամ նորածիններից հեռու։
Թույլ մի տվեք նրանց օգտագործել այն։
-
Հակառակ դեպքում կարող է տեղի ունենալ պատահար
կամ առաջանալ վնասվածք՝ շարժական մասերը
պատահաբար կուլ տալու հետևանքով:
Պատշաճ կերպով հեռացրեք սարքի փաթեթավորումը, և այն
հեռու պահեք երեխաներից կամ մանուկներից:
-
Հակառակ դեպքում, այն կարող է երեխաների կամ մանուկների
խեղդվելու պատճառ դառնալ կամ հանգեցնել այլ պատահարների:
Սնուցման
Թաց ձեռքերով մի միացրեք կամ անջատեք հարմարիչը կամ
սարքի խրոցը կենցաղային վարդակից:
-
Դա կարող է հանգեցնել բռնկման կամ հրդեհի՝ վնասվածք՝:
AC ադապտերը և լիցքավորման պատվանդանը մի ընկղմեք
ջրի մեջ և մի լվացեք այն ջրով:
-
Դա կարող է հանգեցնել էլեկտրահարման կամ հրդեհի՝
կարճ միացման պատճառով:
AC ադապտերը և լիցքավորման պատվանդանը մի
տեղադրեք ջրով լցված լվացարանի կամ լոգարանակոնքի
վերևում կամ մոտ:
Մի օգտագործեք սարքը, եթե AC ադապտերը վնասված է
կամ ամուր չի մտնում էլեկտրական վարդակի մեջ:
Չի թույլատրվում վնասել, ձևափոխել, ուժով ծալել, քաշել,
պտտել կամ փաթաթել սարքի լարը:
Բացի դրանից, ծանրություն մի՛ դրեք և մի՛ սեղմեք լարը։
-
Դա կարող է հանգեցնել հոսանքահարման կամ հրդեհի՝
կարճ միացման պատճառով։
Անվտանգության կանոններ
Վնասվածք ստանալու, կյանքից զրկվելու, էլեկտրահարվելու,
այրվելու և գույքը վնասելու հավանականությունը նվազեցնելու
համար միշտ հետևեք անվտնագության հետևյալ կանոններին։
Նշանների բացատրությունը
Հետևյալ նշաններն օգտագործվում են վտանգի, վնասվածքի և գույքի
վնասման չափի նկարագրման և դասակարգման համար, որոնք
առաջացել են նշանակության անտեսման և սխալ օգտագործման
հետևանքով։
ՎՏԱՆԳ
Նշանակում է պոտենցիալ
վտանգ, որը հանգեցնում է լուրջ
վնասվածքների կամ մահվան:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Նշանակում է պոտենցիալ
վտանգ, որը կարող է հանգեցնել
լուրջ վնասվածքների կամ
մահվան։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նշանակում է այնպիսի վտանգ,
որը կարող է հանգեցնել թեթև
աստիճանի վնասվածքի կամ
գույքի վնասի:
Հետևյալ նշաններն օգտագործվում են պարտադիր հրահանգների
տեսակի դասակարգման և նկարագրման համար։
Այս նշանը օգտագործվում է օգտագործողներին հատուկ
գործող ընթացակարգի մասին նախազգուշացնելու
համար, որը չպետք է կատարվի։
Այս նշանն օգտագործվում է օգտագործողներին այն
հատուկ աշխատանքային ընթացակարգի մասին
նախազգուշացնելու համար, որին պետք է հետևել սարքի
անվտանգ աշխատանքի համար։
104
EW1511_Rus_EN_AM_2.indb 104 6/6/2562 16:58:12

Содержание

Скачать