Panasonic EW1511 [108/124] Ուշադրություն

Panasonic EW1511 [108/124] Ուշադրություն
Հայերեն
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վերալիցքավորվող մարտկոցն անջատելուց հետո մի թողեք այն
երեխաների կամ նորածինների հասանելիության սահմաններում։
-
Պատահաբար կուլ տալու դեպքում մարտկոցը կվնասի ձեր
մարմինը։
Եթե դա տեղի ունենա, անմիջապես դիմեք բժշկի։
Եթե մարտկոցի հեղուկը դուրս է թափվել և շփվել աչքերի հետ, մի
տրորեք աչքերը, այլ լավ լվացեք մաքուր ջրով, օրինակ՝ ծորակի ջրով:
-
Այս պահանջը չկատարելու դեպքում աչքերը կարող են վնասվել:
Անմիջապես դիմեք բժշկի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե մարտկոցի հեղուկը դուրս է թափվել և շփվել մաշկի կամ
հագուստի հետ, լվացեք մաքուր ջրով, օրինակ՝ ծորակի ջրով:
-
Այս պահանջը չկատարելու դեպքում կարող է առաջանալ բորբոքում:
Նպատակային օգտագործումը
Երբ առաջին անգամ եք օգտագործում բերանի խոռոչի իրիգատորը, ձեզ
մոտ կարող է առաջանալ լնդերի թեթևակի արյունահոսություն, անգամ եթե
ձեր լնդերը առողջ են: Դրա պատճառն այն է, որ ձեր լնդերը առաջին անգամ
են խթանվում բերանի խոռոչի իրիգատորի միջոցով: Օգտագործումից
հետո մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում արյունահոսությունը
կվերանա: Եթե արյունահոսությունը պահպանվում է երկու շաբաթից
ավելի, դա նշանակում է, որ ձեր լնդերը խնդիր ունեն, օրինակ՝ դա կարող է
պարոդոնտիտի նախանշան լինել: Այդ դեպքում դադարեցրեք իրիգատորի
օգտագործումը և խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ:
Ջրի բաքի մեջ լցվող ջրի հետ մի խառնեք աղ, բերանը ողողելու հեղուկ կամ
այլ քիմիական նյութեր: Դրա հետևանքով սարքը կարող է փչանալ:
Մի չորացրեք հիմնական սարքը չորացնող սարքով կամ տաքացնող
հովհարով:
Դա կարող է հանգեցնել անսարքությունների կամ սարքի մասերի
դեֆորմացիայի:
Բերանի խոռոչի իրիգատորները պետք է օգտագործվեն միայն սառը
կամ գոլ ջրով, կամ հատուկ լուծույթներով, որոնք նշված են արտադրողի
հրահանգներում:
Թույլ մի տվեք, որ երեխաները խաղան սարքի հետ:
Սարքն օգտագործելուց հետո պահեք այն ցածր խոնավությամբ վայրում։
Սարքը լոգարանում թողնելու դեպքում կարող է առաջանալ անսարքության:
Հետևյալ նշանը ցույց է տալիս, որ սարքը էլեկտրական ցանցին միացնելու
համար պահանջվում է հատուկ տիպի հանվող սնուցման բլոկ: Սնուցման
բլոկի տեսակը նշվում է նշանի կողքը:
Ճիշտ լիցքավորեք սարքը՝ Շահագործման այս հրահանգների համաձայն:
(Տես էջ 109-ը՝ «Լիցքավորումը»):
Այս սարքը պարունակում է մարտկոց, որը կարող է փոխարինվել միայն
որակավորված մասնագետների կողմից:
Վերանորոգման մանրամասների համար դիմեք լիազորված սպասարկման
կենտրոն:
108
EW1511_Rus_EN_AM_2.indb 108 6/6/2562 16:58:13

Содержание

Скачать