Panasonic EW1511 [106/124] Ուշադրություն

Panasonic EW1511 [106/124] Ուշադրություն
Հայերեն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ատամների և լնդերի վնասվածքների կանխարգելում
Այն մարդիկ, որոնք ի վիճակի չեն կառավարել սարքը,
չպետք է այն օգտագործեն:
Այն մարդիկ, որոնք ունեն թույլ զարգացած բերանի խոռոչի
զգացողություններ, չպետք է օգտագործեն այս սարքը:
-
Դա կարող է հանգեցնել ատամների և լնդերի
վնասվածքների:
Այն մարդիկ, ովքեր ունեն պարոդոնտիտ հիվանդություն,
բուժման ընթացքում գտնվող ատամներ կամ զգում են
բերանի խոռոչի այլ հիվանդությունների ախտանիշներ,
սարքը օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն
ատամնաբույժի հետ:
-
Հակառակ դեպքում կարող են առաջանալ ատամների և
լնդերի վնասվածքներ:
Այս սարքը
Երբեք մի օգտագործեք սարքը բերանի խոռոչը մաքրելուց
բացի որևէ այլ նպատակով:
-
Հակառակ դեպքում ջրի շիթը կարող է ուղղվել դեպի
աչքերը, քիթը, ականջները, լեզուն կամ կոկորդը՝
հանգեցնելով պատահարի կամ վնասվածքի:
Ջրի բաքի մեջ լցվող ջուրը չպետք է լինի
40 °C-ից տաք:
-
Հակառակ դեպքում կարող են առաջանալ այրվածքներ:
Մի օգտագործեք նույն գլխիկը ընտանիքի անդամների կամ
այլ անձանց հետ համատեղ:
-
Դա կարող է դառնալ վարակի կամ բորբոքման պատճառ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Երբեք մի քանդեք սարքը, մինչև այն ժամանակը, երբ
ամբողջությամբ կտնօրինեք ապրանքին։
-
Դա կարող է հանգեցնել հրդեհի, էլեկտրահարման կամ
վնասվածքի։
Այս սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական
կամ մտավոր նվազ կարողություններ, փորձ կամ
գիտելիքներ ունեցող անձանց (ներառյալ երեխաների)
կողմից օգտագործվելու համար, եթե նրանք չեն գտնվում
վերահսկողության տակ կամ իրենց անվտանգության
համար պատասխանատու անձի կողմից հրահանգներ չեն
ստացել սարքի օգտագործման վերաբերյալ։
Երեխաները պետք է վերահսկվեն՝ երաշխավորելու, որ
նրանք չեն խաղում սարքի հետ:
-
Հակառակ դեպքում, դա կարող է հանգեցնել պատահարի
կամ վնասվածքի:
Մաքրում
AC ադապտերի և լիցքավորման պատվանդանի մաքրման
ժամանակ միշտ անջատեք ադապտերը էլեկտրական
վարդակից:
-
Այս պահանջը չկատարելը կարող է հանգեցնել
էլեկտրահարման կամ վնասվածքի:
Պարբերաբար մաքրեք հոսանքի վարդակը, սարքի խրոցը և
լիցքավորման կանգնակի կոնտակտային խրոցակը՝ փոշու
կուտակունը կանխելու համար։
-
Այս պահանջի չկատարումը կարող է հանգեցնել հրդեհի,
որն առաջանում է խոնավության պատճառով առաջացած
մեկուսացման խանգարման հետևանքով։
Անջատեք ադապտերը և այն սրբեք չոր կտորով։
106
EW1511_Rus_EN_AM_2.indb 106 6/6/2562 16:58:13

Содержание

Скачать