Panasonic EW1511 [107/124] Ուշադրություն

Panasonic EW1511 [107/124] Ուշադրություն
Հայերեն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լիցքավորման պատվանդանի վերևի մասում մի տեղադրեք
մետաղյա իրեր, օրինակ՝ մետաղադրամ կամ ամրակ:
-
Դա կարող է հանգեցնել այրվածքների՝ չափազանց շատ
տաքանալու հետևանքով:
Նշենք հետևյալ նախազգուշական միջոցները
Հետևեք, որ մետաղական մասնիկներ կամ աղբ չկուտակվի
լիցքավորման խրոցի, էլեկտրական հոսանքի խրոցի կամ
սարքի խրոցի վրա:
-
Դա կարող է հանգեցնել հոսանքահարման կամ հրդեհի՝
կարճ միացման պատճառով։
Սարքը վայր մի գցեք և մի հարվածեք սարքին:
-
Դա կարող է հանգեցնել վնասվածքների։
Պահեստավորելիս մի փաթաթեք լարը հարմարիչի կամ
լիցքավորման կանգնակի շուրջը:
-
Դա կարող է բեռնման պատճառով հանգեցնել լարի
վնասման և հրդեհ առաջացնել՝ կարճ միացման
պատճառով։
Անջատեք ադապտերը կենցաղային էլեկտրական
վարդակից, երբ սարքը չեք լիցքավորում:
-
Այս պահանջի չկատարումը կարող է հանգեցնել
էլեկտրահարման կամ հրդեհի էլեկտրական հոսանքի
կորուստի հետևանքով մեկուսացման վատթարացման
հետևանքով։
Ադապտերը կամ սարքի խրոցը վարդակից դուրս հանելիս
բռնեք և քաշեք դրանք, այլ ոչ թե էլեկտրական լարը:
-
Հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ
էլեկտրահարում կամ հրդեհ առաջանալ՝ կարճ միացման
պատճառով:
Օգտագործելուց հետո մաքրեք հիմնական սարքը և գլխիկը
և չորացրեք դրանք: (Տես էջ 114 եւ 115:)
-
Այս պահանջը չկատարելը կարող է վնաս հասցնել ձեր
առողջությանը՝ բորբոսի և բակտերիաների տարածման
պատճառով:
Վարվեցողության կանոնները մարտկոցի օգտահանման դեպքում
ՎՏԱՆԳ
Վերալիցքավորվող մարտկոցը նախատեսված է բացառապես այս
սարքի հետ օգտագործման համար։ Մի օգտագործեք մարտկոցը այլ
ապրանքների համար։
Մի լիցքավորեք մարտկոցը այն ապրանքից հանելուց հետո։
Մի նետեք կրակի մեջ և մի տաքացրեք։
Չի կարելի հարվածել, քանդել, փոփոխության ենթարկել կամ ծակել
այն:
Թույլ մի տվեք, որպեսզի մարտկոցի դրական և բացասական բևեռները
հպվեն միմյանց մետաղական առարկաների միջոցով։
Մարտկոցը մետաղական զարդերի հետ, ինչպիսիք են՝ վզնոցները և
մազակալները, մի տեղափոխեք կամ պահեք։
Մի օգտագործեք կամ մի թողեք մարտկոցը այնպիսի վայրում, որտեղ
այն կարող է բարձր ջերմաստիճանի ազդեցության ենթարկվել,
օրինակ՝ արևի ուղիղ ճառագայթների տակ կամ ջերմության այլ
աղբյուրների մոտ:
Երբեք մի հանեք խողովակը:
-
Դա կարող է հանգեցնել գերտաքացման, բռնկման կամ պայթյունի:
107
EW1511_Rus_EN_AM_2.indb 107 6/6/2562 16:58:13

Содержание

Скачать