Panasonic EW1511 [113/124] Օգտագործման խորհուրդներ

Panasonic EW1511 [113/124] Օգտագործման խորհուրդներ
Հայերեն
Օգտագործման խորհուրդներ
Ատամների արանքների մաքրում
Ջրի շիթը ուղղեք ուղիղ ատամների միջև
գտնվող հատվածի վրա:
Պահեք շիթը ատամների առջևի և հետևի
կողմերից:
Ջրի շիթը լավ մաքրում է ատամների
արանքի տարածությունը, որը ատամի
խոզանակով մանրակրկիտ չի մաքրվում,
և ամբողջությամբ հանում է պարոդոնտալ
գրպաններում կուտակված կեղտը:
Բացի այդ, սարքը ապահովում է լնդերի
արդյունավետ խնամք՝ հարմարավետ
պարբերական խթանման միջոցով:
Պարոդոնտալ գրպանների մաքրում
Ջրի շիթը ուղղեք ատամների և լնդերի միջև
գտնվող հատվածի վրա:
Դանդաղորեն տեղափոխեք ջրի շիթը լնդերի
երկայնքով:
Մաքրեք ատամների առջևի և
հետևի հատվածները, ինչպես նաև
սեղանատամների հետևի հատվածները:
Եթե ձեր լնդերը զգայուն են, մաքրեք դրանք
թույլ ճնշման ջրի շիթով:
Լնդերի խնամք
Խթանեք լնդերը ջրի շիթով:
Եթե ձեր լնդերը զգայուն են, խթանեք դրանք
թույլ ճնշման վրա կարգավորված ջրի շիթով:
Քանի որ ատամների մակերեսին կպչող
նստվածքը հնարավոր չէ հեռացնել
միայն ջրի շիթով, միշտ պետք է մաքրել
ատամները նաև խոզանակով:
Խորհուրդ է տրվում մաքրել բերանի խոռոչը
ջրի շիթով՝ ատամները խոզանակով
մաքրելուց հետո:
113
EW1511_Rus_EN_AM_2.indb 113 6/6/2562 16:58:16

Содержание

Скачать