Panasonic EW1511 [119/124] Մարտկոցի օգտագործման ժամկետ

Panasonic EW1511 [119/124] Մարտկոցի օգտագործման ժամկետ
Հայերեն
Ստորին
մաս
Վերևի
մաս
a
e
b
c
d
Ներկառուցված վերալիցքավորվող մարտկոցի
հեռացումը
Մարտկոցի օգտագործման ժամկետ
Մոտավորապես 3 տարի: Հնարավոր է մարտկոցի օգտագործման
ժամկետը սպառվել է,
եթե սարքի օգտագործման տևողությունը կտրուկ նվազել է,
նույնիսկ երբ այն լրիվ լիցքավորված է:
(Մարտկոցի օգտագործման ժամկետը կարող է տատանվել՝ կախված
օգտագործման կամ պահպանման պայմաններից)։
Մարտկոցը պետք է փոխարինել լիազորված սպասարկման
կենտրոնում:
Նախքան սարքը դեն նետելը անհրաժեշտ է հեռացնել ներկառուցված
վերալիցքավորվող մարտկոցը:
Մարտկոցը պետք է դեն նետվի անվտանգ կերպով:
Խնդրում ենք համոզվել, որ հեռացվելուց հետո մարտկոցը տարվել է
օգտահանման համար նախատեսված հատուկ վայր, եթե այդպիսին
կա ձեր տարածաշրջանում:
Այս գործողությունը պետք է կատարվի միայն այն դեպքում, երբ
սարքը այլևս չեք օգտագործում և դեն եք նետում, այլ ոչ թե սարքը
վերանորոգելու պարագայում: Եթե դուք ինքնուրույն ապամոնտաժեք
սարքը, ապա այն այլևս ջրակայուն չի լինի, ինչի հետևանքով կարող
է առաջանալ անսարքություն:
Հեռացրեք սարքը լիցքավորման պատվանդանից և ադապտերից,
սեղմեք հոսանքի անջատիչը և միացրեք սարքը: Միացրած պահեք
այնքան ժամանակ, մինչև մարտկոցի լիցքը լրիվ սպառվի:
Հեռացրեք ստորին կափարիչը:
Կատարեք
a
-
e
քայլերը, որպեսզի ապամոնտաժեք հիմնական
սարքը և հեռացնեք մարտկոցը պտուտակահանի օգնությամբ:
Մեկուսացրեք
և
էլեկտրալարերի հպակները՝ դրանց վրա
կպչուն ժապավեն կպցնելով: (Կանխելու համար էլեկտրալարերի
հպակների կարճ միացումը):
Շրջակա միջավայրի պահպանության և նյութերի վերամշակման
վերաբերյալ
Այս սարքը պարունակում է լիթիում-իոնային մարտկոց:
Խնդրում ենք համոզվել, որ հեռացվելուց հետո մարտկոցը
տարվել է օգտահանման համար հատկացված հատուկ վայր, եթե
այդպիսին կա ձեր երկրում:
119
EW1511_Rus_EN_AM_2.indb 119 6/6/2562 16:58:18

Содержание

Скачать