Philips FC6726/01 [35/42] Հայերեն

Philips FC6726/01 [35/42] Հայերեն
35
Հայերեն
Պահեստամասերի պատվիրում
Պահեստամասերը կամ պիտույքները գնելու համար այցելեք www.philips.com/parts-and-accessories էջը կամ Philips-ի ներկայացուցչական
սրահ։ Դուք նաև կարող եք կապվել ձեր երկրում Philips-ի հաճախորդների աջակցության կենտրոնի հետ (կոնտակտային տվյալները տես
միջազգային երաշխիքի թերթիկում)։
Երաշխիք և աջակցում
Տեղեկությունների կամ աջակցման համար այցելեք www.philips.com/support էջը կամ կարդացեք միջազգային երաշխիքի թերթիկը։
Վերամշակում
- Սա նշանակում է, որ էլեկտրական սարքավորումները և մարտկոցները չեն կարող թափոնացվել սովորական կենցաղային աղբի հետ
միասին (Նկ. 3):
- Հետևեք էլեկտրական սարքավորումների և մարտկոցների թափոնացման վերաբերյալ ձեր երկրում ընդունված կանոններին։
Ներկառուցված վերալիցքավորվող մարտկոցի հեռացումը
Ներկառուցված վերալիցքավորվող մարտկոցը պետք է հեռացվի միայն մասնագիտացված անձի կողմից, երբ սարքը թափվում է: Մարտկոցը
հանելուց առաջ համոզվեք, որ սարքն անջատված է պատի վարդակից և, որ մարտկոցն ամբողջովին լիցքաթափված է:
Սարքը բացելու գործիքների հետ աշխատելիս և վերալիցքավորվող մարտկոցը թափելիս նախաձեռնեք
անվտանգության բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները:
Մարտկոցների հետ գործ ունենալիս՝ համոզվեք, որ ձեր ձեռքերը, սարքավորումը և մարտկոցները չոր են:
Հեռացնելուց հետո մարտկոցների պատահական կարճ միացումից խուսափելու համար զերծ պահեք մարտկոցները
մետաղական առարկաների հետ շփումից (օրինակ՝ մետաղադրամներ, մազակալներ, մատանիներ): Մի փաթաթեք
մարտկոցները ալյումինե փայլաթիթեղի մեջ: Թափելուց առաջ փաթաթեք մարտկոցի տերմինալները կամ
մարտկոցները դրեք ցելոֆանի տոպրակի մեջ:
1 Անջատեք սարքը պատի վարդակից և թույլ տվեք այն աշխատի, քանի դեռ շարժիչը չի կանգնել։
2 Հեռացրեք փոշու տարան սարքից։
3 Քաշեք էկրանի պատյանը ձեռքի բռնակի վերևից (Նկ. 4)։
4 Հանեք բռնակի կափարիչի պտուտակը և քաշելով հեռացրեք բռնակի կափարիչը սարքից (Նկ. 5)։
5 Հեռացրեք ներքևի կափարիչի պտուտակը (1), ապա հեռացրեք կողային վահանակները։ (Նկ. 6)
6 Հեռացրեք ներքևի կափարիչի պտուտակները ձախ և աջ կողմերում (1): Այնուհետև հեռացրեք ներքևի կափարիչը (2) (Նկ. 7)։
7 Անջատեք մարտկոցի միակցիչը և էկրանի միակցիչը տպասալից (Նկ. 8)։
8 Հեռացրեք մարտկոցի շրջանակի պտուտակները (Նկ. 9)։
9 Հեռացրեք մարտկոցը սարքից և թափոնացրեք այն համաձայն կանոնների (Նկ. 10)։
Անսարքությունների շտկում
Այս բաժնում ներկայացված են սարքի հետ առավել հաճախ պատահող խնդիրները։ Եթե դուք չեք կարող ինքնուրույն լուծել խնդիրը, այցելեք
www.philips.com/support կայքէջի Հաճախ տրվող հարցերի բաժինը կամ կապվեք ձեր երկրում Հաճախորդների աջակցման կենտրոնի
հետ։
Խնդիր Հնարավոր պատճառ Լուծում
Սարքը չի աշխատում, երբ սեղմում
եմ կոճակը:
Երբ մարտկոցը լիցքաթափված է,
էկրանի ներքևի հատվածը կարմիր
գույնով է թարթում։
Մարտկոցը լիցքավորելու համար սարքը միացրեք
լիցքավորման կայանին կամ միացրեք լիցքավորման
կայանի մագնիսական լիցքավորման սկավառակը
անմիջապես ձեռքի փոշեկուլին:
Սարքը միացնելու համար պետք է առաջ
մղեք սահիչը:
Միացնելու համար առաջ մղեք սահիչը 1 դիրքի վրա:
Ավելացրեք ներծծման հզորությունը՝ սահիչը մղելով
դեպի կարգավորում 2՝ կեղտոտ մակերեսները մաքրելու
համար:
Սարքի ներծծման հզորությունը
սովորականից ցածր է:
Զտիչն ու ցիկլոնը աղտոտված են: Մաքրեք զտիչն ու ցիկլոնը: Համոզվեք, որ լվանում եք
սպունգային զտիչը առնվազն մեկ անգամ երկու
շաբաթը մեկ, եթե պարբերաբար օգտագործում եք
սարքավորումը:
Փոշու տարայի կափարիչը ճիշտ չեք
ամրացրել փոշու տարային։ Փոշու
տարան ճիշտ չեք ամրացրել
սարքավորմանը: Երկու դեպքում էլ
ներծծող ուժի կորուստ կլինի:
Համոզվեք, որ փոշու տարայի կափարիչը ճիշտ եք
ամրացրել փոշու տարային, իսկ փոշու տարան՝
սարքավորմանը:
Խողովակի ներսում կարող է առարկա
խրված լինել։
Հեռացրեք խողովակը և ստուգեք խցանումների
առկայությունը։
Փոշին դուրս է գալիս
սարքավորումից:
Զտիչն աղտոտված է: Մաքրեք զտիչը:
Զտիչ չկա սարքավորման մեջ: Համոզվեք, որ զտիչը տեղադրված է սարքավորման մեջ
և ճիշտ է մոնտաժված:
Ինչ-որ բան արգելափակում է ցիկլոնը: Ստուգեք՝ արդյոք ցիկլոնի մեջ չկան խրված
առարկաներ և հեռացրեք ցիկլոնը արգելափակող
առարկաները:

Содержание

Похожие устройства

Скачать