Philips FC6726/01 [36/42] Հայերեն

Philips FC6726/01 [36/42] Հայերեն
36
Հայերեն
Խնդիր Հնարավոր պատճառ Լուծում
Եթե փոշին դուրս է թափվում փոշու
տարայից, ապա հավանաբար փոշու
տարայի կափարիչը ճիշտ չէ ամրացված
փոշու տարայի վրա:
Դատարկեք փոշու տարան և ճիշտ ամրացրեք տարայի
կափարիչը:
Գորգը մաքրելիս սարքավորումը
սահուն չի անցնում հատակի վրայով:
Դուք չափազանց բարձր ներծծման
հզորություն եք ընտրել:
Նվազեցրեք ներծծման հզորությունը՝ սահիչը դնելով 1
դիրքի վրա:
FC6726, FC6723, FC6722. Խոզանակն
այլևս չի պտտվում:
Խոզանակը չափազանց մեծ
դիմադրության է հանդիպում:
Մաքրեք խոզանակը մկրատով կամ ձեռքով:
Խոզանակը կարող է այլևս չպտտվել, երբ
հանդիպում է չափազանց մեծ
դիմադրության խիտ թավով գորգերի
վրա:
Անջատեք սարքը, ապա նորից միացրեք:
Մաքրելուց հետո դուք ճիշտ չեք
տեղադրել գլանիկներով խոզանակը
փողակի մեջ:
Հետևեք օգտագործողի ձեռնարկի մաքրման գլխում
ներկայացված ցուցումներին, որպեսզի ճիշտ սահեցնեք
գլանիկներով խոզանակը փողակի մեջ և ամրացնեք
այն փողակի ներսում՝ կողպելով կողպման լծակը:
FC6726, FC6723. Փողակի միջի LED
լույսերը չեն վառվում:
Փողակը ճիշտ չեք ամրացրել
սարքավորմանը կամ ձեռքի սարքին:
Ճիշտ ամրացրեք փողակը սարքավորմանը կամ ձեռքի
սարքին:
Սարքը չի լիցքավորվում: Մագնիսական միակցիչը ճիշտ չէ
միացված լիցքավորման սկավառակին
կամ հարմարակցիչը ճիշտ չէ զետեղված
պատի վարդակի մեջ:
Համոզվեք, որ մագնիսական միակցիչը ճիշտ է
միացված լիցքավորման սկավառակին և, որ
հարմարակցիչը ճիշտ է զետեղված պատի վարդակի
մեջ:
Դուք ճիշտ հարմարակցիչ և լար չեք
միացրել:
Համոզվեք, որ ճիշտ հարմարակցիչ և լար եք
օգտագործում:
Եթե ստուգել եք վերոնշյալ կետերը և սարքը դեռ չի
լիցքավորվում, տարեք այն Philips-ի սպասարկման
կենտրոն կամ դիմեք Հաճախորդների աջակցման
կենտրոն՝ www.philips.com/support։
FC6726 Մինի տուրբո խոզանակը
լավ չի աշխատում:
Գլանիկներով խոզանակը խցանվել է: Մկրատով հեռացրեք մազերը խոզանակից (տես
օգտագործողի ձեռնարկը):
Գլանիկներով խոզանակը խցանվել է
գործվածքով կամ մակերևույթով
մաքրման ժամանակ:
Հավասարեցրեք մինի տուրբո խոզանակը
մակերևույթին և մի մղեք տուրբո խոզանակը փափուկ
մակերևույթների մեջ:
Մինի տուրբո խոզանակը
ամբողջությամբ չի փակվում:
Համոզվեք, որ մինի տուրբո խոզանակի վերին և ստորին
մասերը ճիշտ են միացված, և երկու մասերի միջև
բացակ չկա: Ստուգեք, արդյոք կողպող օղակը փակ
դիրքով է (տես օգտագործողի ձեռնարկը):
Փոշեկուլն օգտագործելիս ես երբեմն
ենթարկվում եմ ստատիկ
հոսանքահարման:
Փոշեկուլում կուտակվում է ստատիկ
էլեկտրականություն: Որքան ցածր է օդի
խոնավությունը, այնքան շատ ստատիկ
էլեկտրականություն է կուտակվում
սարքում:
Լիցքաթափեք սարքը՝ խողովակը պարբերաբար
սենյակում գտնվող այլ մետաղական առարկաների
դիմաց պահելու միջոցով (օրինակ՝ սեղանի կամ աթոռի
ոտիկներ և այլն): Կարող եք նաև բարձրացնել սենյակի
օդի խոնավության մակարդակը:
Դուք փոշեկուլով ավազ եք մաքրել,
կրաքար կամ նմանատիպ այլ նյութ: Սա
նույնպես ստատիկ էլեկտրականություն է
առաջացնում:
Դատարկեք փոշու տարան և մաքրեք զտիչը՝ ըստ
օգտագործողի ձեռնարկի ցուցումների:
Էկրանի ներքևի հատվածը կարմիր
գույնով է թարթում։
Մարտկոցն ամբողջությամբ
լիցքաթափված է:
Լիցքավորեք մարտկոցը՝ սարքը միացնելով
լիցքավորման կայանին։ Կարող եք նաև սարքը
լիցքավորել՝ տեղադրելով հարմարակցիչը պատի
վարդակի մեջ և կցելով մագնիսական լիցքավորման
սկավառակը սարքի ներքևի մասում:
Էկրանի բոլոր հատվածներն արագ
թարթում են։
Սխալ է առաջացել։ Ստուգեք խցանումների առկայությունը խողովակում
կամ փողակում։ Փորձեք վերալիցքավորել սարքը՝
դատարկելով փոշու տարան և մաքրելով զտիչը։ Եթե սա
չօգնի, տարեք սարքը Philips-ի սպասարկման կենտրոն
կամ դիմեք Հաճախորդների աջակցման կենտրոն՝
www.philips.com/support։

Содержание

Похожие устройства

Скачать