Indesit ETP 18 [31/48] Blank page

Indesit ETP 18 [31/48] Blank page
31
Ճիշտ տեղադրեք սառնարանը
Ջերմային աղբյուրներից տարածության վրա, լավ
օդափոխվող տարածքում՝ «Տեղակայում»
բաժնի ցուցումներին(«Օդափոխություն»)
համապատասխան:
Ճիշտ հաստատեք ջերմաստիճանը:
Դրեք ջերմակարգավորիչը միջին դիրքով Ավելորդ
ցածր ջերմաստիճանի հաստատումը կազդի միայն
էլեկտրաէներգիայի ծախսի բարձրացման վրա, բայց չի
լավացնի մթերքների պահպանվածությունը: Չափից
ավելի ցածր ջերմաստիճանը կարող է վնասել
բանջարեղենի, պատրաստի մսի և պանրի
պահպանությանը:
Մի գերլցրեք
Մթերքների պահպանման համար կարևոր է օդի
բավարար շրջանառությունը: Մթերքների գերլցնելը
խանգարում է օդի ազատ շրջանառությանը,
սառնարանի ճիշտ աշխատանքին և առաջացնում է
էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախս:
Դռները փակ պահեք
Դռները բացեք միայն անհրաժեշտության դեպքում,
հիշեք, որ դռան յուրաքանչյուր բացում մի քանի անգամ
բարձրացնում է ջերմաստիճանը սառնարանի ներսում
և նախկին ջերմաստիճանի վերականգնման համար
ծախսվում է էլեկտրաէներգիա:
Ամուր փակեք
Հետևեք այն բանին, որպեսզի սառնարանի դռների
խցարար ռետինը մաքուր լինի և փակելու ժամանակ
ամուր կպչի կորպուսին՝ դա թույլ կտա խուսափել սառը
օդի արտահոսքից:
Մի տեղադրեք տաք ուտելիքներ
Տաք մթերքները, որոնք դրված են սառնարանում,
անմիջապես բարձրացնում են ջերմաստիճանը մի քանի
աստիճանով: Մինչև սառնարանում տեղադրելը, թողեք
որպեսզի մթերքները և սպասքը սառչեն և հասնեն
սենյակային ջերմաստիճանի:
Սառնարանի անբավարար աշխատանքի դեպքում կամ
անսարքություններ առաջանալիս, մինչև մասնագետին
դիմելը կարդացեք այս բաժինը,: Շատ դեպքերում Դուք
ինքներդ կարող եք լուծել ծագած խնդիրները:
Սառնարանը չի աշխատում Ստուգեք, որ՝
տանը անջատված չէ էլեկտրաէներգիան
խրոցակը ապահով դրված է վարդակում
վարդակը սարքին է, ստուգելու համար միացրեք մի
սարք, որի աշխատելու վրա Դուք վստահ եք
Ջերմաստիճանը՝ սառնարանային բաժնում չափազանց
բարձր է
Ստուգեք, որ՝
բաժինների դռները ամուր են փակված, դռների վրայի
խցվածքները վնասված չեն:
ջերմակարգավորիչի բռնակը գտնվում է ճիշտ դիրքում
բաժինները գերլցված չեն մթերքներով
բաժնի դուռը հաճախ չի բացվել
Մթերքները սառնարանային բաժնում գերսառում են
Ստուգեք, որ՝
ջերմակարգավորիչի բռնակը գտնվում է ճիշտ դիրքում
Մշտապես աշխատում է ճնշակը Ստուգեք, որ՝
սառնարանի դռները ամուր փակվում են և բացվում են
ոչ այնքան հաճախ
տարածքում ջերմաստիճանը չափից ավելի բարձր չէ
ջերմակարգավորիչի բռնակը գտնվում է ճիշտ դիրքում:
Սառնարանը չափից ավելի է աղմկում աշխատանքի
ժամանակ
Ստուգեք, որ՝
սառնարանը հավասարեցված է
սառնարանը չի դիպչում այլ առարկաներին (օրինակ՝
շրջապատող կահույք)
Սառնազդակը, որը շրջանառվում է սառեցման
համակարգի ներսում, կարող է ցածրաձայն
բլթբլթալ, անգամ, եթե ճնշակը չի աշխատում: Մի
անհանգստացեք, դա շատ նորմալ է
Սառնարանային բաժնում ջուր է կուտակվում: Ստուգեք,
որ՝
ջրաքաշ անցքը աղտոտված չէ
Եթե ստուգումից հետո սառնարանը շարունակում է
աշխատել ոչ նորմալ ձևով, դիմեք սպասարկման
կետրոն, որը սպասարկում է Indesit ապրանքանիշի
արտադրանքը:
Էլեկտրաէներգիայի խնայողության ցուցումներ
Անսարքությունները և դրանց վերացման մեթոդները
AM

Содержание

Похожие устройства

Скачать