Indesit ETP 18 [32/48] Blank page

Indesit ETP 18 [32/48] Blank page
Սպասարկում և խնամք
32
AM
Լվանալուց և այլ գործողություններ կատարելուց առաջ
անջատեք սառնարանը էլեկտրական ցանցից:
Սառնարանային և սառցարանային բաժնի
ապասառեցում
Full No Frost սառեցման համակարգը կատարում է
հալեցման ռեժիմ ավտոմատ կերպով:
Ժամանակաչափը պարբերաբար միացնում է
տաքացուցիչ տարրը, կատարվում էձյունե մուշտակի
հալեցում՝ գոլորշիչից: Հալված ջուրը կապուղիով
հոսում է ճնշակի տակի տաշտակը, որտեղ էլ
գոլորշիանում է:
Սպասարկում և խնամք
Ձեր սառնարանը պատրաստված է հոտ չունեցող
հիգիենիկ նյութերից: Այս բնութագրերի պահպանման
համար սուր հոտ ունեցող մթերքները միշտ պահեք
ամուր փակված ամաններով՝ խուսափելու համար
հոտերից, որոնք հետո շատ բարդ կլինի վերացնել:
Սառնարանի ներքին և արտաքին մակերեսները
լվացեք սպունգով կամ փափուկ լաթով՝ թրջված
կերակրի սոդայի և գոլ ջրի լուծույթով (սոդան նաև լավ
ախտահանիչ է): Կերակրի սոդա չունենալու դեպքում
օգտագործեք որևէ չեզոք լվանալու միջոց:
Երբեք մի օգտագործեք օրգանական լուծիչներ,
հարթեցնող, քլոր, ամոնիակ պարունակող նյութեր:
Յուղային մասսա պարունակող մթերքների (մայոնեզ,
բուսական կամ կենդանական յուղեր և այլն)՝
սառնարանի խցիկի խտարարին կամ պլաստմասսային
դիպչելիս, հեռացրեք այն որևէ լվացող միջոցով:
Բոլոր հանովի մասերը կարելի է լվանալ օճառի կամ
լվացող միջոցի ջրային լուծույթով: Դրանք կարելի է
նաև լվանալ սպասք լվանալու մեքենայով: Հիշեք, որ
բոլոր հանվող մասերը անհրաժեշտ է մանրակրկիտ
չորացնել՝ դրանք սառնարան դնելուց առաջ: Փոշին
կարող է կուտակվել սառնարանի խտարարի վրա և
խոչընդոտել նրա նորմալ աշխատանքին: Զգուշորեն
փոշեկուլով մաքրեք սառնարանի հետևի պատը՝
օգտագործելով համապատասխան գլխադիրներ: Եթե
Դուք չեք պատրաստվում օգտագործել սառնարանը
երկար ժամանակ, ապասառեցրեք այն, լվացեք ներսի
մասը, չորացրեք և դռները փոքր-ինչ բաց թողեք՝
խուսափելու համար տհաճ հոտից և բորբոսից:
էլեկտրասարքավորման աշխատանքի ժամանակ
ջերմակարգավորիչի և ճնշակի միացման բնորոշ
ձայները նորմալ ձայներ են:
Լուսավորության լամպի փոխարինումը (չի
հանդիսանում երաշխիքային վերանորոգում)
Անջատեք սառնարանը վարդակից: Ներքին
լուսավորության լամպերը գտնվում են
լուսավորության լուսամփոփի կորպուսում:
Պտտացնելով հանեք լամպը և փոխարինեք այն
նմանատիպ լամպով (ոչ ավել քան
15 Վտ հզորությամբ )
1
2

Содержание

Похожие устройства

Скачать