Grundfos JP 5-48 PT-H (99463877) [60/81] Հայերեն am

Grundfos JP 5-48 PT-H (99463877) [60/81] Հայերեն am
60
Հայերեն (AM)
5. Փաթեթավորում և տեղափոխում
5.1 Փաթեթավորում
Սարքավորումը ստանալիս ստուգեք
փաթեթավորումը և հենց սարքավորումը`
վնասվածքների առկայության առումով, որոնք
կարող են առաջացած լինել տեղափոխման
ընթացքում: Փաթեթավորումը օգտահանելուց
առաջ մանրամասն ստուգեք նրա մեջ մնացած
փաստաթղթերի և մանր դետալների
առկայությունը: Եթե ստացված սարքավորումը չի
համապատասխանում ձեր պատվիրածին, ապա
դիմեք սարքավորման մատակարարին:
Եթե սարքավորումը վնասվել է փոխադրման
ժամանակ, անմիջապես կապվեք փոխադրող
կազմակերպության հետ և տեղեկացրեք
սարքավորման մատակարարին:
Մատակարարը իրեն իրավունք է վերապահում
մանրամասն ստուգելու հնարավոր վնասվածքը:
Փաթեթավորման օգտահանման վերաբերյալ
տեղեկատվությունը տես Փաթեթիօգտահանման
վերաբերյալտեղեկատվություն19-րդբաժնում:
5.2 Տեղափոխում
Նախազգուշացում
Հարկավոր է հետևել տեղական
նորմերի և կանոնների
սահմանափակումներին` ձեռքով
իրականացվող բարձրացման և
բեռնման ու բեռնաթափման
աշխատանքների նկատմամբ:
Ուշադրություն
Արգելվում է բարձրացնել
սարքավորումը բռնելով սնուցող
մալուխից:
6. Կիրառման ոլորտ
JP, входящие в состав установки JP PT
կայանքների կազմում ներառված JP պոմպերը
հանդիսանում են կենտրոնախույս պոմպեր և
նախատեսված են մաքուր, սակավամածուցիկ և
պայթանվտանգ հեղուկների վերամղման համար,
որոնք չեն պարունակում պինդ ներառուկներ կամ
թելք, որոնք կարող են մեխանիկական կամ
քիմիական ազդեցություն ունենալ պոմպի վրա։
JP PT կայանքները կարելի է կիրառել մասնավոր
օգտագործման համար ջրամատակարարման մի
շարք խնդիրների լուծման համար։
JP PT կայանքների կիրառման ոլորտը՝
Ջրամատակարարումը մասնավոր շենքերում՝
- հորերից ջրի մատուցում (ներմղման
խորությունը մինչև 8 մ),
- ջրամատակարարման առկա համակարգերում
ճնշման բարձրացում;
այգեդործություն;
ջրի վերամղում;
գյուղատնտեսություն։
Ջրի մեջ ավազի, կոպիճի կամ այլ ներառուկների
առկայության դեպքում գոյություն ունի պոմպի
խցանման և վնասման վտանգ։
Պոմպը պաշտպանելու համար ներծծման կողմում
հարկավոր է տեղադրել ֆիլտր։
Ուշադրություն
JP PT կայանքի շահագործումը
շրջակա միջավայրի բացասական
ջերմաստիճանների ժամանակ
արգելվում է։
Ուշադրություն
Պոմպի չի կարելի օգտագործել
դյուրաբոցավառ աշխատանքային
հեղուկների վերամղման համար
օրինակ՝ դիզելային վառելիքի,
բենզինի և այլն։
7. Գործելու սկզբունքը
JP РТ կայանքների աշխատանքի սկզբունքը
հիմնված է հեղուկի շարժման առաջացման, դրա
ներմղման և անհրաժեշտ ճնշամղման ստեղծման
վրա, որը առաջանում է կենտրոնախույս ուժի
հաշվին, որն իր հերթին առաջանում է պոմպի
գործող անիվի թիակների կողմից հեղուկի վրա՝
էլեկտրաշարժիչի լիսեռից ագույցի միջոցով
պոմպի լիսեռին մեխանիկական էներգիայի
փոխանցման եղանակով ազդելու ժամանակ։
Ներմղման խողովակաշարի միջոցով
ամբողջությամբ ջրով լցված պոմպի միացման
ժամանակ, գործող անիվում գտնվող հեղուկը
կենտրոնախույս ուժի ազդեցության ներքո
շպրտվում է անիվի կենտրոնից դեպի
ծայրամասերին, որը հանգեցնում է գործող անիվի
կենտրոնական մասում լիցքաթափման, իսկ
ծայրամասերում՝ բարձր ճնշման ստեղծմանը, որի
շնորհիվ հեղուկը պոմպից մատուցվում է
ճնշումային խողովակաշար։
Արտարկիչով համալրված կայանքների
աշխատանքը հիմնված է բարձր արագությամբ
հեղուկի անցման հաշվին լիցքաթափման խցիկում
ցածր ճնշման հատվածի ստեղծման վրա։
Ներկառուցված արտարկիչը ավելացնում է
լիցքաթափումը ներմղման կարճախողովակում և
մատուցում է հեղուկը կենտրոնախույս պոմպի
գործող անիվի կենտրոն, ընդ որում հեղուկի մի
մասը գործող անիվի կողմից ստեղծված ճնշման
ներքո վերադառնում է արտարկիչի մեջ՝ վերջինիս
աշխատանքի ապահովման համար։
Կայանքը միանում և անջատվում է ճնշման ռելեի
օգնությամբ։ Առաջնային միացման ժամանակ
ջուրը նախ և առաջ հավաքվում է բաքի մեջ,
այնուհետև ջրի մատուցումը իրականացվում է
թաղանթավոր ճնշումային բաքից (տե՛ս նկար 5

Содержание

Похожие устройства