Grundfos JP 5-48 PT-H (99463877) [67/81] Հայերեն am

Grundfos JP 5-48 PT-H (99463877) [67/81] Հայերեն am
67
Հայերեն (AM)
Անջատման ճնշման կարգավորում
1 Պտտեք պտուտակը (դիրք B, նկար 14)
ժամացույցի սլաքի ուղղությամբ, եթե
ցանկանում եք նվազեցնել անջատման ճնշումը։
Պտտեք պտուտակը ժամացույցի սլաքին
հակառակ, եթե ցանկանում եք բարձրացնել
անջատման ճնշումը։ Ճնշումների
տարբերության կարգավորման հատվածը
ընդլայնվում է կամ կրճատվում է։
2 Միացրեք պոմպը և մանոմետրի օգնությամբ
պարզեք, ապահովվում է արդյոք անջատման և
միացման պահանջվող ճնշումը։
Կրկնել գործողություններն այնքան ժամանակ,
մինչև պոմպը սկսի միանալ անհրաժեշտ ճնշման
ժամանակ։
Սարքավորումը կայուն է խանգարումների
նկատմամբ, որոնք համապատասխանում են
նշանակության պայմաններին ըստ Կիրառման
ոլորտ6-րդբաժնի և նախատեսված է բնակելի,
առևտրային և արտադրական գոտիներում
օգտագործման համար, որտեղ
էլեկտրամագնիսական դաշտի լարվածության/
էլեկտրամագնիսական ճառագայթման
մակարդակը չի գերազանցում սահմանային
թույլատրելին։
Արտադրատեսակը սարքաբերման կարիք չունի:
12. Տեխնիկական սպասարկում
JP PT կայանքի տեխնիկական սպասարկումը
կայանում է արտադրատեսակը մաքուր
պահպանելու և միացման/անջատման ճնշումը
կանոնավոր կերպով ստուգելու և ճշգրտելու մեջ։
Արտաքին մաքրման համար օգտագործեք փոշուց
զուրկ չոր հնոտի։ Կախված մղվող միջավայրից
(կախույթների, աղերի, երկաթի առկայություն, ջրի
բարձր կոշտություն) կարող է պահանջվել պոմպի
մղող մասի մաքրում։
Արտադրատեսակի ծառայության ողջ ժամկետի
ընթացքում արատորոշում չի պահանջվում։
12.1 Ճնշումային բաքի
տեխսպասարկում
Յուրաքանչյուր տարի ստուգեք բարձրացումը
ճնշամղման բաքում։
Բաքերը գործարանից մատակարարվում են
նախնական ճնշումով։
Տե՛ս բաքի ֆիրմային վահանակը։
Մի օգտագործեք այն բաքը, որն ունի
վնասվածքներ, մասնավորապես՝ փոսեր, ճաքեր
կամ կորոզիա։
12.2 Նախնական ճնշման ճշտում
Նախազգուշացում
Համակարգը ճնշման տակ
Թեթև կամ միջին աստիճանի
վնասվածք
- Տեխսպասարկման աշխատանքները
սկսելուց առաջ հարկավոր է
համոզվել, որ համակարգը և բաքը
չեն գտնվում ճնշման տակ։
- Անջատեք պոմպերը կամ սնուցման
աղբյուրը։
1 Համոզվեք, որ բաքի մեջ ջրի ճնշում չկա։
Անջատեք պոմպը և բացեք ծորակը, կամ
փակեք փակիչ կապույրները և դատարկեք
հեղուկը պոմպի միջից։
2 Օգտագործեք համապատասխան ճնշման
մանոմետր՝ նախնական ճնշումը ստուգելու
համար։
3 Բաց թողեք կամ ավելացրեք օդը, որպեսզի
հավասարեցնել նախնական ճնշումը մինչև
խորհուրդ տրվող մակարդակը։
4 Եթե նախնական ճնշումը ստուգելու ժամանակ
տեղի է ունեցել ջրի հոսակորուստ՝ նշանակում է
թաղանթը վնասվել է։
13. Շահագործումից հանում
JP PT կայանքը շահագործումից հանելու համար
ցանցային անջատիչը պետք է բերել «Անջատված»
դիրքին և հեռացնել ճնշումը պոմպային մասից և
թաղանթավոր բաքից։
Ցանցային անջատիչից առաջ գտնվող բոլոր
էլեկտրական գծերը մշտապես գտնվում են լարման
տակ։ Այդ պատճառով, որպեսզի կանխել
սարքավորման հանկարծակի կամ չթույլատրված
միացումը, հարկավոր է արգելափակել ցանցային
փոխանջատիչը:
Եթե արտադրատեսակը հանվում է
շահագործումից որոշակի ժամանակով (օրինակ՝
ձմռանը), այն անհրաժեշտ է անջատել ցանցից և
տեղադրել պահպանման չոր վայրում։
Կատարեք հետևյալը՝
1 Անջատեք արտադրատեսակը սնուցումից։
2 Բացեք ծորակը, որպեսզի գցել ճնշումը
համակարգում։
3 Փակեք փակիչ կապույրները և/կամ դատարկեք
խողովակները։
4 Դանդաղ պտտելով հանեք հեղուկաթափ անցքի
խցանը, պոմպի մեջ ճնշումը գցելու համար։
5 Դատարկեք հեղուկը։
6 Արտադրատեսակը հարկավոր է պահպանել՝
խորհուրդ տրվող պահպանման պայմաններին
համապատասխան։

Содержание

Похожие устройства