Grundfos JP 5-48 PT-H (99463877) [62/81] Հայերեն am

Grundfos JP 5-48 PT-H (99463877) [62/81] Հայերեն am
62
Հայերեն (AM)
8.1 Պոմպի տեղադրումը շահագործման
վայրում
Տեղադրեք արտադրատեսակը հորիզոնական
դիրքում առավելագույնը ± 5° անկյան տակ։
Հենասալի դիմային կողմը պետք է լինի ուղղված
դեպի ներքև։
Արտադրատեսակը պետք է ամրացվի ամուր
հորիզոնական հիմքի վրա՝ հենասալի
անցքերում դրված պտուտակների օգնությամբ։
F G
TM072334
Նկար 7 JP պոմպի հիմքը
F
G
TM072477
Նկար 8 JP PT-H տեղադրման հիմք
JP պոմպ
[մմ]
JP PT-H
[մմ] տեղադրում
F 47 265
G 110 230
Հետևեք հետևյալ կանոններին՝
Տեղադրեք արտադրատեսակը լավ օդափոխվող
տարածքում՝ դրա բաղադրիչների հովացումն
ապահովելու համար։
Արտադրատեսակը տեղակայեք այնպես,
որպեսզի կարելի լինի հեշտությամբ կատարել
դրա զննումը, տեխնիկական և սերվիսային
սպասարկումը։
Խորհուրդ է տրվում արտադրատեսակը
տեղակայել վերամղվող հեղուկի գտնվելու
վայրին առավելագույն չափով մոտ։
Խորհուրդ է տրվում սարքավորումը տեղադրել
դրենաժային խողովակի մոտակայքում կամ
դրենաժային խողովակին միացած տակդիրի
մեջ՝ սառը մակերևույթներից հնարավոր
խտուցքի հեռացման համար։
8.2 Ներմղման և ճնշումային
խողովակաշարեր
Ներմղման և ճնշումային խողովակաշարերի
միացման ժամանակ անհրաժեշտ է հետևել
նախազգուշության ընդհանուր միջոցներին։
Պոմպի օգտագործումը որպես
խողովակաշարի հենարան՝
անթույլատրելի է։ Պոմպի
մոտակայքում խողովակաշարի
ամրացման համար հարկավոր է
օգտագործել բարձակներ կամ այլ
հենարաններ։
Խողովակների ներքին տրամագիծը ոչ
մի դեպքում չպետք է լինի պոմպի
միացման տրամագծից ավել փոքր։
Խողովակաշարերը պետք է տեղադրվեն այնպես,
որպեսզի բացառվի օդային խցանների գոյացումը,
հատկապես՝ պոմպի ներմղման կողմից։
Օգտագործեք դեպի ներքև ուղղված կոնաձև
պատերով էքսցենտրիկ հարմարակցիչներ։
Խողովակաշարը պետք է անցկացնել
հնարավորինս ուղիղ գծով, խուսափելով
ավելորդ արմունկներով թեքություններից։
Շփման պատճառով կորուստները նվազեցնելու
համար խորհուրդ ենք տալիս օգտագործել
կլորացման ստանդարտ շառավիղով 90°
ճյուղեր։
Ներմղման խողովակաշարը պետք է լինի
հնարավորինս ուղիղ՝ լավագույն դեպքում
խողովակի երկարությունը պետք է լինի դրա
տրամագծից տաս անգամ մեծ։
Եթե հնարավոր է, ներմղման խողովակաշարը
հարկավոր է անցկացնել՝ պահպանելով դրա
հորիզոնական դիրքը։ Դեպի պոմպերն ուղղված
մի փոքր թեքությունը խորհուրդ է տրվում
ներմղումը լավացնելու համար, դեպի ներքև
թեքվածությունը ավելացնում է դրական
բարձրացումը։
TM040338
Նկար 9 Շփումից և օդի կուտակումից
խուսափելու համար խողովակի
խորհուրդ տրվող հավաքակցման ձևը։
Կարճ խողովակը պետք է լինի ավելի մեծ, կամ
նրա տրամագիծը պետք է լինի հավասար
ներմղման խողովակաոստի տրամագծին։
Ավելի երկար խողովակները պետք է լինեն մեկ
կամ երկու անգամ ավելի հաստ (կախված
երկարությունից)։

Содержание

Похожие устройства