Grundfos JP 5-48 PT-H (99463877) [70/81] Հայերեն am

Grundfos JP 5-48 PT-H (99463877) [70/81] Հայերեն am
70
Հայերեն (AM)
16. Անսարքությունների հայտնաբերումը և վերացումը
Նախազգուշացում
Անսարքությունը որոնելուց առաջ անհրաժեշտ է անջատել սնուցման մատակարարումը։
Համոզվեք, որ էլեկտրական սնուցումը անջատված է և նրա պատահական միացում
տեղի ունենալ չի կարող։
Անսարքություն Պատճառ Անսարքության վերացումը
1 Պոմպը չի
գործարկվում։
а) Այրվել են ապահովիչները
սնուցման մատուցման
համակարգում։
Փոխարինել ապահովիչները: Եթե նոր
ապահովիչները կրկին այրվում են,
անհրաժեշտ է ստուգել
էլեկտրասարքավորումները։
b) Գործի է դրվել հոսանքի կամ
լարման պաշտպանիչ
անջատման ավտոմատը։
Միացնել հոսանքի պաշտպանիչ
անջատման ավտոմատը և ստուգել
էլեկտրասարքավորումները։
2 Էլեկտրական
սնուցումը
մատուցվում է
ճնշման ռելեին, բայց
ոչ պոմպին։
а) Պոմպի էլեկտրասնուցման
անջատումը ճնշման ռելեի
մոդուլի հետևում
Ստուգել մալուխային միացումները։
b) Ճնշման ռելեի մոդուլը վնասվել
է։
Վերանորոգել կամ փոխարինել ճնշման
ռելեի մոդուլը։*
3 Երբ ջրմուղի ծորակը
բաց է, պոմպը չի
գործարկվում։
а) Ճնշման ռելեի մոդուլի և ջրառի
կետի միջև տարածությունն
ըստ բարձրության չափազանց
մեծ է։
Կարգավորել միացման ճնշումը։
b) Ճնշման ռելեի մոդուլը վնասվել
է։
Վերանորոգել կամ փոխարինել ճնշման
ռելեի մոդուլը։*
4 Պոմպի հաճախակի
միացումներ և
շարժականգեր։
а) Հոսաթողում խողովակաշարում։ Ստուգել և վերանորոգել խողովակաշարը։
b) Բացակայում է նախնական
ճնշումը հեղուկաբաքում, կամ
բաքի չափը փոքր է։
Ստուգել բաքի նախնական ճնշումը և
անհրաժեշտության դեպքում կրկին լցնել
բաքը։
5 Պոմպը կանգ չի
առնում։
а) Ճնշման ռելեի մոդուլը վնասվել
է։
Վերանորոգել կամ փոխարինել ճնշման
ռելեի մոդուլը։*
6 Էլեկտրաշարժիչն
անջատվում է
աշխատանքի
ժամանակ։
а) Գերտաքացումից գործի է դրվել
էլեկտրաշարժիչի ջերմային
անջատիչը։
Ջերմային անջատիչն անջատվում է
ավտոմատ կերպով՝ մինչև նորմալ
ջերմաստիճանը շարժիչի հովանալու հետո։
Եթե դա չի օգնել, հնարավոր են հետևյալ
խնդիրները և դրանց լուծումները՝
• Լռվել է գործող անիվը։ Լվանալ պոմպը:
Էլեկտրաշարժիչի անսարքություն։
Վերանորոգել կամ փոխարինել շարժիչը։*
* Դիմեք «Գրունդֆոս» ՍՊԸ-ի մոտական սպասարկման կենտրոն։
Կրիտիկական խափանումների կարող է հանգեցնել՝
- սխալ էլեկտրական միացումը,
- սարքավորման սխալ պահպանում,
- Էլեկտրական/հիդրավլիկական/մեխանիկական համակարգի վնասվածքը կամ անսարքությունը,
- սարքավորման կարևորագույն մասերի վնասվածքը կամ անսարքությունը,
- շահագործման, սպասարկման, տեղադրման, ստուգազննումների կանոնների և պայմանների
խախտումը։
Սխալ գործողություններից խուսափելու համար անձնակազմը պետք է ուշադրությամբ ծանոթանա սույն
տեղադրման և շահագործման ձեռնարկին։
Վթարի, խափանման, կամ միջադեպի պատահման ժամանակ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել
սարքավորման աշխատանքը և դիմել «Գրունդֆոս» ՍՊԸ-ի սպասարկման կենտրոն։

Содержание

Похожие устройства