Grundfos JP 5-48 PT-H (99463877) [61/81] Հայերեն am

Grundfos JP 5-48 PT-H (99463877) [61/81] Հայերեն am
61
Հայերեն (AM)
3 бара
2 бара
3,5 бара
3 բար 2 բար 3,5 բար
Նկար 5 Թաղանթային ճնշումային բաք
Պոմպը սկսելու է աշխատել հետևյալ երկու
պայմանը կատարելու դեպքում՝ այն էլեկտրական
վարդակին միացնելուց և պոմպի մուտքի վրա
ճնշման՝ մինչև նախօրոք նշանակված միացման
ճնշման արժեքը նվազելուց հետո։ Պահանջվող
ծախսը նվազելու դեպքում, կայանքի ելքի վրա
ճնշումը բարձրանում է, և անջատման ճնշման
նշանակված արժեքին հասնելուց հետո ճնշման
ռելեն անջատում է պոմպը (միանալուց և
անջատվելուց առաջ այդ գործողությունները
ավելի մանրամասնորեն ներկայացված են
հետագա տեքստի մեջ Մեխանիկականմասի
մոնտաժը8-րդև Էլեկտրականսարքավորումների
միացում9-րդբաժիններում
Էլեկտրաշարժիչը հովացվում է օդով և համալրված
է ծառայության ամբողջ ժամկետի համար
նախատեսված գնդառանցքակալներով, որի
շնորհիվ երաշխավորվում է անաղմուկ
աշխատանքը և նվազագույն տեխնիկական
սպասարկումը։
Միաֆազ շարժիչներն ունեն ներկառուցված
ջերմային անջատիչ և լրացուցիչ
պաշտպանություն չեն պահանջում։
8. Մեխանիկական մասի մոնտաժը
Սարքավորումը տեղադրելու վերաբերյալ
լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է
Համառոտ ձեռնարկում (Quick Guide)։
Նախազգուշացում
Այն համակարգը, որտեղ տեղադրվում
է տվյալ արտադրանքը պետք է
հաշվարկված լինի պոմպի
առավելագույն ճնշման համար։
Հավաքակցում՝
Պոմպը կարելի է տեղադրել ինչպես շինության
ներսում, այնպես էլ դրսում։ Արևի ուղիղ
ճառագայթներից, անձրևից կամ ձյունից
արտադրատեսակը պաշտպանելու համար
օգտագործեք համապատասխան ծածկ։
Պոմպը անհրաժեշտ է ամրացնել կոշտ
հիմնատակի վրա, որը լավ է կլանում պոմպի
շահագործման ժամանակ առաջացող
թրթռումները։
Ապահովել խողովակների այնպիսի միացում,
որի դեպքում դրանք չեն առաջացնում ներքին
լարումներ պոմպի մեջ՝ դա կկանխարգելի
դեֆորմացիաները և կոտրումները։
Օպտիմալ է պոմպի այնպիսի հավաքակցումը,
որի դեպքում այն առավել մոտ է տեղակայված
վերամղվող հեղուկի աղբյուրին։ JP PT կայանքը
պետք է տեղադրվի հորիզոնական դիրքով։
Խողովակաշարերի ներքին տրամագծերը չպետք
է լինեն պոմպի կարճախողովակի տրամագծից
փոքր։ Ներքաշող մայրագծերի համար, որոնց
երկարությունը գերազանցում է 10, իսկ
բարձրությունը՝ 4 մետրը, ներքաշող
խողովակաշարի տրամագիծը պետք է լինի 1ʺ-ից
ավել։ Որպես ճկուն ներքաշող մայրագծեր
հարկավոր է կիրառել ամրանավորված
ճկախողովակներ։ Պոմպի մեջ պինդ մասնիկների
հայտնվելուց խուսափելու համար, ներքաշող
մայրագծում կարելի է տեղադրել ֆիլտր։
Միացումների հերմետիկացման համար
օգտագործեք խցարար ժապավեն։
Միացրեք խողովակաշարերը պոմպի մուտքային
և ելքային կարճախողովակներին։ Պոմպի
օգտագործումը որպես խողովակաշարի
հենարան՝ անթույլատրելի է։
Օգտագործեք կարգավորվող մանեկադարձակ
կամ համանման գործիքներ։
Եթե պոմպը տեղադրվում է հեղուկի
մակարդակից բարձր, ներմղման
խողովակաշարում անհրաժեշտ է տեղադրել
ընդունիչ կապույր (հորատանցքերից, բաքերից
կամ ռեզերվուարներից վերամղման համար
Խորհուրդ է տրվում օգտագործել ցանցավոր
ֆիլտրով ընդունիչ կապույր։
Պոմպը անձրևաջրի կամ հորատանցքի, ջրհորի
ջրի վերամղման համար օգտագործելու դեպքում
խորհուրդ է տրվում տեղադրել ֆիլտրը պոմպի
մուտքի մոտ՝ պոմպը ավազից, կոպիճից և այլ
խառնուրդներից պաշտպանելու համար։
Օդային գրպանների առաջացումը
կանխարգելելու համար, ներքաշող
խողովակաշարը պետք է ունենա
աստիճանաբար թեքություն դեպի վերև,
պոմպի ուղղությամբ։
TM064532
Նկար 6 Ներքաշող խողովակաշար՝ պոմպի
ուղղությամբ դեպի վերև թեքությամբ

Содержание

Похожие устройства