Grundfos JP 5-48 PT-H (99463877) [66/81] Հայերեն am

Grundfos JP 5-48 PT-H (99463877) [66/81] Հայերեն am
66
Հայերեն (AM)
11. Շահագործում
Շահագործման պայմանները ներկայացված են
Տեխնիկականտվյալներ15-րդբաժնում։
Արտադրատեսակի շահագործման վերաբերյալ
լրացուցիչ հրահանգները բերված են Համառոտ
ձեռնարկում (Quick Guide)։
Ուշադրություն
JP PT կայանքի էլեկտրաշարժիչի
ծածկելն արգելվում է՝ դեպի
հովացման համակարգը օդի մուտքը
փակելուց խուսափելու համար։
11.1 Միացման և անջատման ճնշման
հաշվարկ
Միացման ճնշումը հաշվարկելիս հարկավոր է
հաշվի առնել տվյալ գործոնները՝
ջրաբաշխման բարձրագույն կետում
անհրաժեշտ նվազագույն ճնշումը;
բարձրությունը պոմպից մինչև ջրաբաշխման
բարձրագույն կետը;
խողովակաշարում ճնշման կորուստները։
Միացման խորհուրդ տրվող ճնշումը պետք է
գերազանցի միացման ճնշման հաշվարկված
արժեքը + 0,81,5 բար։
Հրահանգ
Անջատման ճնշումը չպետք է
գերազանցի պոմպի ելքային
առավելագույն ճնշումը։
11.2 Նախնական ճնշման ճշտում
Պոմպի միացման ճնշումը որոշելուց հետո կարելի
է հաշվարկել նախնական ճնշումը թաղանթավոր
հեղուկաբաքի մեջ։ Նախնական ճնշման արժեքը
հարկավոր է նշանակել պոմպի անջատման
ճնշման 90 %։
Ուշադրություն
Նախնական ճնշումը կարգավորելու/
կարդալու ժամանակ անհրաժեշտ է
համոզվել, որ խողովակաշարից ջրի
ճնշումը չի ազդում թաղանթավոր
հեղուկաբաքի վրա։
Հրահանգ
Ճնշման ռելեի կարգավորումները
փոխելիս անհրաժեշտ է նաև ճշգրտել
նախնական ճնշումը։
11.3 Ճնշման ռելեի կարգավորում
Նախազգուշացում
Ճնշման ռելեի կափարիչը բացելուց
առաջ անհրաժեշտ է անպայման
անջատել սնուցման լարումը։
Սնուցման լարումը միացնելուց,
միացման և անջատման ճնշումը
ստուգելուց առաջ ամրացրեք ճնշման
ռելեի կափարիչը։
Անջատման ճնշումը պետք է լինի պոմպի և բաքի
առավելագույն աշխատանքային ճնշումից ցածր։
Հեռացրեք ճնշման ռելեի կափարիչը, որպեսզի
հասնել կարգավորիչ պտուտակներինե՛ս
նկար 14
Նկար 14 Ճնշման ռելե
Անջատման ճնշման կարգավորումը
1 Պտտեք պտուտակը (դիրք А, նկար 14)
ժամացույցի սլաքի ուղղությամբ, եթե
ցանկանում եք բարձրացնել ճնշումը։ Պտտեք
պտուտակը ժամացույցի սլաքին հակառակ, եթե
ցանկանում եք նվազեցնել անջատման ճնշումը։
Ճնշումների կարգավորվող տարբերությունը
ընդ որում մնում է անփոփոխ։
2 Միացրեք պոմպը և մանոմետրի օգնությամբ
պարզեք, ապահովվում է արդյոք անջատման և
միացման պահանջվող ճնշումը։

Содержание

Похожие устройства