Panasonic NN-ST35MKZPE [111/146] Հարցեր և պատասխաններ

Panasonic NN-ST35MKZPE [111/146] Հարցեր և պատասխաններ
2
HY
Հարցեր և պատասխաններ
Բ. Ինչո՞ւ չի միանում վառարանը:
Պ. Եթե վառարանը չի միանում, ստուգեք հետևյալը.
1. Արդյո՞ք վառարանը միացված հոսանքի
վարդակին: Հանեք հոսանքի խրոցը վարդակից,
սպասեք 10 վայրկյան և կրկին զետեղեք այն
վարդակի մեջ:
2. Ստուգեք ավտոմատ անջատիչը և ապահովիչը:
Վերադարձեք անջատիչը իր սկզբնական դիրքի
կամ փոխարինեք ապահովիչը, եթե այն գործել
կամ փչացել է:
3. Եթե ավտոմատ անջատիչը կամ ապահովիչը
սարքին են, ապա մեկ այլ սարք միացրեք
վարդակին, վերջինիս աշխատանքը ստուգելու
համար: Եթե այլ սարքն աշխատում է, ապա
ամենայն հավանականությամբ վառարանն
անսարք է: Եթե այլ սարքը չի աշխատում է, ապա
ամենայն հավանականությամբ վարդակն անսարք
է:
Եթե կարծում եք, որ վառարանն անսարք է, դիմեք
Panasonic-ի հեղինակազորված սպասարկման
կենտրոն:
Բ
. Երբ միկրոալիքային վառարանը միացված է,
հեռուստացույցում առաջանում են խանգարումներ:
Արդյո՞ք դա անսարքություն է:
Պ. Միկրոալիքային վառարանի աշխատանքի
ժամանակ կարող են խանգարումներ առաջանալ
ռադիոընդունիչների և հեռուստացույցների մոտ:
Նման խանգարումներ առաջանում են փոքր
էլեկտրական սարքերի աշխատանքի ժամանակ,
ինչպիսիք են խառնիչները, փոշեկուլները, մազերի
հարդարիչները և այլն: Դա չի նշանակում, որ
վառարանն անսարքություններ ունի:
Բ. Երբեմն օդափոխման անցքերից տաք օդ է դուրս
գալիս: Ինչո՞ւ:
Պ. Վառարանում մթերքի պատրաստման
ջերմությունը տաքացնում է օդը վառարանի
խցիկում: Այդ օդը դուրս է հանվում վառարանի
օդատարով: Դուրս եկող օդում միկրոալիքային
ճառագայթում չկա: Մի փակեք օդափոխման
անցքերը վառարանի աշխատանքի ժամանակ:
Բ. Կարելի է արդյո՞ք վառարանում օգտագործել
սովորական վառարանի ջերմաչափ:
Պ. Որոշ ջերմաչափերում պարունակվող
մետաղական մասերը կարող են
վառարանում կայծում առաջացնել և դրանց
օգտագործումը միկրոալիքային
վառարաններում չի թույլատրվում:
Մ
իայն NN-ST34HM ZPE մոդելների համար
Բ. Վառարանը չի ընդունում տրված ծրագիրը:
Ի
նչո՞ւ:
Պ. Վառարանը այնպես է նախագծված, որ այն
չի ընդունում սխալ ծրագիր: Օրինակ,
վառարանը չի ընդունում 4 ժամ
տևողությամբ պատրաստման փուլը:
5
Հայերեն
HY
25

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад