Panasonic NN-ST35MKZPE [112/146] Վառարանի պահպանում

Panasonic NN-ST35MKZPE [112/146] Վառարանի պահպանում
HY
Վառարանի պահպանում
1. Մաքրելուց առաջ անջատեք վառարանը և
վարդակից հանեք հոսանքի լարը:
2. Վառարանի ներքին մակերևույթները, դռնակի
պնդացուցիչը և մակերևույթները պնդացուցիչի
շուրջ հարկավոր է պարբերաբար մաքրել:
Մթերքի մասնիկները, հեղուկների ցայտերը
վառարանի պատերին, դռնակի պնդացուցիչին
և պնդացուցիչի շուրջ մակերևույթները մաքրեք
խոնավ անձեռոցիկով: Շատ կեղտոտ լինելու
դեպքում կարելի է օգտագործել փափուկ
մաքրող նյութեր: Խորհուրդ չի տրվում
օգտագործել ուժեղ լվացող միջոցներ կամ
հղկանյութեր: Մի մաքրեք վառարանի խցիկի
աջ պատին գտնվող մագնետրոնի պաշտպանիչ
թիթեղի հատվածը:
3. Դռնակի մեջ տեղակայված դիտապատուհանը
մաքրելու համար մի օգտագործեք սուր մետաղյա
քերիչներ և կոշտ մաքրման քերիչներ, քանի որ
դրանք կարող են քերծել ապակին, ինչը
կհանգեցնի դրա ճաքճքման:
4. Վառարանի արտաքին մակերեսները մաքրեք
խոնավ անձեռոցիկով: Վառարանի ներքին
մասերի վնասվածքը կանխելու համար թույլ մի
տվեք, որ օդափոխման անցքերի մեջ ջուր լցվի:
5. Կառավարման վահանակը մաքրեք փափուկ
կտորով: Կառավարման վահանակի մաքրման
համար մի օգտագործեք խտացրած լվացող
միջոցներ կամ հղկանյութեր: Կառավարման
վահանակը մաքրելիս վառարանի դռնակը բաց
թողեք` վառարանի հանկարծակի միացումը
կանխելու համար: Մաքրումն ավարտելիս
սեղմեք «Կանգ/Չեղարկում» կոճակը, որպեսզի
`կրանը վերադառնա սկզբնական վիճակին կամ
տեղադրեք «Ժամանակը/Քաշը» պտտովի
փոխանջատիչը զրոյական դիրքում:
6. Եթե ներքին մակերևույթի կամ դռնակի
արտաքին եզրերի շուրջ խոնավություն է
կուտակվում, մաքրեք այն փափուկ
անձեռոցիկով: Դրա պատճառը կարող է լինել
այն, որ վառարանը շահագործվում է բարձր
խոնավության պայմաններում: Դա չի
նշանակում, որ վառարանն անսարք է:
7. Պտտովի սեղանը հարկավոր է
պարբերաբար հանել և մաքրել: Լվացեք այն
օճառաջրով կամ սպասք լվանալու մեքենայի
մեջ:
8. Գլանիկավոր օղակը և վառարանի հատալը
հարկավոր է պարբերաբար մաքրել`
վառարանի անաղմուկ աշխատանքն
ապահովելու համար: Պարզապես մաքրեք
ներքևի մակերևույթը փափուկ
լվացողմիջոցով, օրինակ` սպասք լվանալու
հեղուկ օճառով, այնուհետև լավ չորացրեք
մաքուր կտորով: Գլանիկավոր օղակը
կարելի է լվանալ օճառաջրով:
Գոլորշիացումները կուտակվում են
վառարանի ներսում երկարատև
շահագործման ընթացքում, սակայն դա չի
ազդում հատակի վիճակի և գլանիկավոր
օղակի ակերի վրա: Համոզվեք, որ մաքրելու
համար հանած գլանիկավոր օղակը
միկրոալիքային վառարանի հատակի
մասում ճիշտ եք տեղադրել:
9. Մաքրման համար չի կարելի օգտագործել
գոլորշով մաքրիչ:
10. Վառարանը պետք է սպասարկվի միայն
որակավորված անձնակազմի կողմից:
Վառարանի սպասարկման կամ
վերանորոգման անհրաժեշտության
դեպքում դիմեք մոտակա լիազորված
դիլերին:
11. Պահպանեք միկրոալիքային վառարանի
մաքրությունը. աղտոտումը կարող է վնասել
ներքին մակերևույթները, զգալիորեն
կրճատել սարքի օգտագործման ժամկետը և
վտանգավոր իրավիճակի պատճառ դառնալ:
12. Օդափոխման անցքերը միշտ պետք է
մաքուր մնան: Թույլ մի տվեք, որ վառարանի
վերևի, ստորին և հետևի մասի օդափոխման
անցքերում փոշի կամ այլ առարկաներ
կուտակվեն: Օդափոխման անցքերի
արգելափակումը կարող է հանգեցնել
վառարանի գերտաքացման, ինչը
բացասական ազդեցություն կունենա դրա
աշխատանքի վրա և կարող է վտանգավոր
իրավիճակի պատճառ դառնալ:
26
HY
26

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад