Panasonic NN-ST35MKZPE [90/146] Անվտանգության միջոցառումներ

Panasonic NN-ST35MKZPE [90/146] Անվտանգության միջոցառումներ
4
HY
Անվտանգության միջոցառումներ
3. Վառարանի նորմալ աշխատանքի համար
անհրաժեշտ է ապահովել օդի բավարար
շրջանառությունը:
Տեղադրում խոհանոցի սեղանին
a. Վառարանի վերևում թողեք 15 սմ ազատ
տարածություն, 10 սմ` վառարանի հետևում,
ոչ պակաս քան 5 սմ` կողային մասերից:
b. Եթե վառարանի մեկ կողմը կիպ կպնում է
պատին, ապա մյուս կողմը կամ վերևի մասը
չպետք է արգելափակված լինի:
4. Մի տեղադրեք վառարանը էլեկտրական
սալօջախների կամ գազօջախների մոտ:
5. Մի հանեք վառարանի ոտքերը:
6. Տվյալ վառարանը նախատեսված է միայն
կենցաղում օգտագործման համար: Մի
օգտագործեք այն դրսում:
7. Մի օգտագործեք վառարանը օդի բարձր
խոնավության պայմանում:
8. Հոսանքի լարը չպետք է դիպչի խցիկիի
արտաքին մակերեսին: Թույլ մի տվեք, որ այն
շփվի տաք մակերևույթի հետ: Հոսանքի լարը
չպետք է կախվի սեղանի կամ
աշխատանքային մակերեսի եզրից: Մի
ընկղմեք վառարանը, հոսանքի լարը կամ
խրոցը ջրի մեջ:
9. Մի ծածկեք վառարանի ձախ և ետևի
կողմերում գտնվող օդափոխման անցքերը:
Եթե շահագործման ընթացքում այդ անցքերը
փակ լինեն, ապա դա կարող է առաջացնել
սարքի գերտաքացում: Նման դեպքի համար
վառարանում նախատեսված է
պաշտպանություն` ջերմային ապահովիչի
տեսքով: Վառարանը վերսկսում է
աշխատանքը հովանալուց հետո:
10. Վառարանի լուսավորության լամպը
փոխարինելու անհրաժեշտության դեպքում
դիմեք դիլերին:
Պարագաներ
Վառարանի հետ մատակարարվող լրակազմում
ներառված է պարագաների հավաքածու: Միշտ
հետևեք դրանց օգտագործման ցուցումներին,
ինչպես օգտագործել:
Գ
լանիկավոր օղակ
Կանոնավոր կերպով մաքրեք գլանիկովոր օղակը
և վառարանի հատակը սննդամթերքի
մնացորդներից` շահագործման ժամանակ
աղմուկից խուսափելու համար:
Կերակուր պատրաստելու ժամանակ
գլանիկավոր օղակը միշտ օգտագործվում է
ապակե պտտովի սեղանի հետ միասին:
Պտտովի սեղան
Մի միացրեք վառարանն առանց գլանիկավոր
օղակի և ապակե պտտովի սեղանի:
Օգտագործեք միայն այս վառարանի համար
հատուկ նախատեսված ապակե պտտովի
սեղանը: Չի թույլատրվում վառարանի լրակազմի
պտտովի սեղանը փոխարինել մեկ այլ պտտովի
սեղանով:
Եթե ապակե պտտովի սեղանը դեռ տաք է, ապա
թւոյլ տվեք, որ այն պաղի` նախքան այն լվանալը:
Ապակե պտտովի սեղանը կարող է պտտվել
երկու ուղղություններով:
Եթե ապակե պտտովի սեղանի վրա գտնվող
կերակուրը դիպչում է վառարանի պատերին և
խանգարում դրա պտտվելուն, ապա պտտովի
սեղանը ավտոմատ կերպով կպտտվի հակառակ
ուղղությամբ: Դա նորմալ է: Բացեք վառարանի
դռնակը, ուղղեք պտտովի սեղանի վրա գտնվող
կերակուրը կամ սպասքը և կրկին միացրեք
վառարանի ռեժիմը:
Մի դրեք կերակուրն անմիջապես պտտովի
սեղանի վրա: Միշտ օգտագործեք
միկրոալիքային վառարանների համար հարմար
սպասք:
Վառարանի աշխատանքի ընթացքում ապակե
պտտովի սեղանը կարող է թրթռալ: Դա չի
ազդում կերակրի պատրաստելու գործընթացին:
10 cm
15 cm
5 cm
5 cm
սեղանածածկ
HY
4

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад