Panasonic NN-ST35MKZPE [89/146] Հայերեն

Panasonic NN-ST35MKZPE [89/146] Հայերեն
3
HY
5. Միկրոալիքային վառարանը նախատեսված է
կերակուր և ըմպելիքներ տաքացնելու համար:
Վառարանի օգտագործումը սննդամթերքի,
թերթերի, հագուստի, գործվածքների,
սպունգերի և այլնի չորացման, ջերմակների,
կոշիկների տաքացման համար կարող է
հանգեցնել վնասվածքի կամ հրդեհի:
6. Համոզվեք, որ սպասքը (տարան) հարմար է
միկրոալիքային վառարանում օգտագործելու
համար:
7. Վառարանն աշխատում է միայն փակ դռնակի
պայմանում:
8. Երբ չեք օգտագործում վառարանը, դրա մեջ մի
տեղադրեք կողմնակի առարկաներ, քանի որ
սարքը կարող է պատահաբար միանալ:
9. Չի թույլատրվում առանց մթերքի միացնել
վառարանը:
Դա կարող է վնաս հասցնել սարքին:
10. Ծխի դեպքում սեղմեք «Կանգ/Չեղարկում»
կոճակը և, փակ թողնելով դռնակը, անջատեք
ցանցային մալուխը կամ հոսանքը բաշխիչ
տուփից:
11. Վառարանի լուսավորության լամպի
փոխարինումը պետք է իրականացվի միայն
արտադրողի մոտ վերապատրաստված
սպասարկման ծառայության մասնագետի
կողմից: Մի փորձեք ինքնուրույն հանել
վառարանի արտաքին վահանակը:
Տեղադրում
Զննեք միկրոալիքային վառարանը
Ապափաթեթավորեք վառարանը և հանեք
փաթեթավորման նյութը: Ստուգեք, արդյոք առկա են
փոսվածքներ վառարանի վրա, դռնակի կոտրված
փականներ, ճաքեր դռնակի վրա և այլն: Որևէ
անսարքություն հայտնաբերելու դեպքում
անմիջապես դիմեք դիլերին: Մի տեղադրեք
անսարքություններ ունեցող միկրոալիքային
վառարանը:
Հողանցման վերաբերյալ ցուցումներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՎԱՌԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է
ՀՈՂԱՆՑՎԱԾ ԼԻՆԻ: Եթե հոսանքի վարդակը
հողանցված չէ, գնորդը պետք է փոխարինի այն
հողանցում ունեցող վարդակով:
Աշխատանքային լարում
Ցանցում լարումը պետք է համապատասխանի ֆիրմային
պիտակի վրա նշված տվյալներին: Ավելի բարձր լարում
ունեցող ցանցին միացնելու դեպքում կարող է բռնկում
կամ այլ վնասվածքներ առաջանան:
Վառարանի տեղադրում
Այս սարքը նախատեսված է կենցաղում և
համանման նպատակներով օգտագործման համար,
օրինակ`
ձեռնարկություններում, գրասենյակներում և այլ
աշխատանքային տարածքներում անձնակազմի
համար նախատեսված խոհանոցներում,
գյուղական տներում,
հյուրանոցների, մոթելների և բնակության այլ
վայրերում հաճախորդների կողմից օգտագործման
համար,
«գիշերակաց և նախաճաշ» տեսակի
հյուրանոցներում:
1. Տեղադրեք վառարանը հարթ, կայուն
մակերևույթի վրա` հատակից առնվազն 85 սմ
բարձրության վրա:
Սարքը նախատեսված է առանձին տեղադրման
համար և չի կարող ներկառուցվել պահարանի
մեջ:
2. Համոզվեք, որ տեղադրված վառարանը
հեշտությամբ կարելի է հոսանքազրկել`
հանելով հոսանքի խրոցը վարդակից կամ
անջատելով ավտոմատ անջատիչը:
Հայերեն
HY
3

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад