Panasonic NN-ST35MKZPE [95/146] Միկրոալիքային վառարանում օգտագործելու համար համապատասխան սպասք

Panasonic NN-ST35MKZPE [95/146] Միկրոալիքային վառարանում օգտագործելու համար համապատասխան սպասք
9
HY
Միկրոալիքային վառարանում օգտագործելու համար համապատասխան
ս
պասք
Ճիշտ սպասքի ընտրությունը ամենակարևոր գործոններից մեկն է, որոնք ազդում են կերակուր
պատրաստելու վրա:
ԱՊԱԿԵ ՍՊԱՍՔ
Վառարանում օգտագործելու համար հիանալի հարմար է ջերմակայուն
ապակին, օրինակ` Purex®-ը:
Մի օգտագործեք ապակե սպասքը, որը կարող է ճաքել կերակրի
տաքացման ժամանակ: Մի օգտագործեք բյուրեղյա սպասք, որը կարող է
ճաքել կամ կայծում առաջացնել:
ՃԵՆԱՊԱԿԻ և ԽԵՑԵՂԵՆ
Միկրոալիքային վառարանում կարելի է օգտագործել ափսեներ,
բաժակապնակներ, ճաշամաններ, գավաթներ և բաժակներ
խեցեղենից և ջնարակած ջերմակայուն ճենապակուց: Նրբապատ
ճենապակյա սպասք կարելի է օգտագործվել միայն կարճաժամկետ
տաքացման համար. Երկարատև տաքացման դեպքում ջերմաստիճանի
փոփոխությունը կարող է ճաքեցնել սպասքը կամ վնասել դրա
դեկորատիվ ծածկույթը: Մի օգտագործեք մետաղացված եզրով կամ
նկարով ափսեներ: Մի օգտագործեք սոսնձած բռնակներով գավաթներ
կամ սափորներ. սոսինձը միկրոալիքային վառարանում կարող է հալվել:
ԲՐՈՒՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ, ՀԱԽՃԱՊԱԿԻ, ԿԵՐԱՄԻԿԱ
Օգտագործեք միայն ամբողջությամբ ջնարակած սպասք: Պետք չէ
օգտագործել առանց ջնարակի կամ մասամբ ջնարակած ասպասք. նման
սպասքը կկլանի միկրոալիքային էներգիան, չափազանց տաքացնելով
սպասքը և դանդաղեցնելով կերակրի պատրաստումը:
ՓԱՅԼԱԹԻԹԵՂ և ՄԵՏԱՂԱԿԱՆ ՏԱՐԱՆԵՐ
ԿԵՐԱԿՈՒՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ
ՓԱՅԼԱԹԻԹԵՂ ԿԱՄ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՍՊԱՍՔ` միկրոալիքային
ճառագայթումը չի անցնում մետաղի միջով, ինչը խանգարում է կերակրի
հավասարաչափ տաքացմանը: Բացի այդ, դա կարող է վնաս հասցնել
վառարանին: Մետաղական շամփուրների փոխարեն քաբաբի համար
օգտագործեք փայտյա շամփուրներ:
ԿԵՐԱԿՐԻ ԹԱՂԱՆԹ
Կերակուրը տաքացնելիս կամ պատրաստելիս միկրոալիքային
վառարանների համար նախատեսված կերակրի թաղանթով ծածկեք
ՄԻԱՅՆ ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՒՄ, թույլ չտալով, որ թաղանթն
անմիջապես շփվի կերակրի հետ:
Հայերեն
HY
9

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад