Panasonic NN-ST35MKZPE [93/146] Ընդհանուր ձեռնարկ

Panasonic NN-ST35MKZPE [93/146] Ընդհանուր ձեռնարկ
7
HY
Ընդհանուր ձեռնարկ
Սպասման ժամանակը մատուցելուց առաջ
(Պահման ժամանակը)
Պինդ մթերքները, ինչպիսիք են միսը, կարտոֆիլը
կլեպով եփած և հրուշակեղենը, պատրաստելուց
հետո պահման ժամանակ են պահանջում
(վառարանի ներսում կամ դրսում)` ուտեստը
ամբողջությամբ պատրաստ լինելու համար
ջերմությունը դեպի ուտեստի կենտրոն
տարածելն ավարտելու նպատակով: Պահման
ժամանակի ընթացքում փաթաթեք մսի կտորները
և կլեպով եփած կարտոֆիլը ալյումինե
փայլաթիթեղով: Միսը պետք է պահվի
մետավորապես 1015 րոպե, իսկ կլեպով եփած
կարտոֆիլը` 5 րոպե: Այլ ուտեստների, ինչպիսիք
են պատրաստի ուտեստները, բանջարեղենը,
ձկնեղենը, համար պահանջվում է 25 րոպե
պահման ժամանակ: Եթե պահման ժամանակն
անց ուտեստը պատրաստ չէ, վերադարձրեք այն
վառարանի մեջ և շարունակեք պատրաստել:
Մթերքն ապասառեցնելուց հետոայն նույնպես
պահել է հարկավոր:
ՔԱՆԱԿԸ
Կերակրի փոքր բաժիններն ավելի արագ են
կպատրաստվում, քան մեծ ծավալի ուտեստները:
ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
Կերակուրն ավելի արագ և ավելի հավասարաչափ
է պատրաստվում, եթե առանձին կտորների միջև
ազատ տարածություն է պահպանվում: ԵՐԲԵՔ մի
դրեք մեկ կտորը մյուսի վրա:
ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոնավության պարունակությունը թարմ մթերքների
մեծ մասի մեջ, օրինակ` բանջարեղենի և մրգերի,
կարող է զգալիորեն տարբերվել տարվա
եղանակների ընթացքում: Այդ պատճառով
պատրաստման ժամանակը կարող է փոփոխվել և
ճշգրտվել` կախված տարվա ժամանակից:
Հատիկավոր մթերքները (բրինձը, մակարոնեղենը և
այլն) կարող են նաև փոխել խոնավությունը
պահպանման ընթացքում, և այդ դեպքում դրանց
պատրաստման ժամանակը կտարբերվի նո գնված
մթերքների պատրաստման ժամանակից:
ԿԱՇՎՈՎ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԾԱԿՈՏՈՒՄ
Պատրաստման ընթացքում առանձին մթերքների
կլեպը կամ կճեպը մքերքի ներսում գոլորշի է
կուտակում:
Խորհուրդ է տրվում նման մթերքը ծակոտել մի քանի
մասերում կամ կլեպի շերտերը հեռացնել, որպեսզի
գոլորշին հեշտությամբ դուրս գա: Դա նաև
վերաբերում է այնպիսի մթերքներին, ինչպիսիք են
ձուն, կարտոֆիլը, խնձորը, նբրերշիկը և այլն: ՁՈՒՆ
ԿՃԵՊՈՎ ՄԻ ԵՓԵՔ:
ԾԱԾԿՈՒՅԹԸ
Կերակուրը պետք է ծածկված լինի միկրոալիքային
վառարանում օգտագործելու համար
համապատասխան պլաստիկ կափարիչով կամ
կերակրի թաղանթով: Հարկավոր է ծածկել ձուկը,
բանջարեղենը, թխվածքաճաշերը, ապուրները:
Կափարիչով պետք չէ ծածկել սոուսները, թխվածքը,
կլեպով եփած կարտոֆիլը, հրուշակեղենը:
ԽՏՈՒԹՅՈՒՆԸ
Ծակոտկեն, փխրուն մթերքները ավելի շուտ են
տաքանում, քան պինդ մթերքները:
Հայերեն
HY
7

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад