Panasonic NN-ST35MKZPE [91/146] Հայերեն

Panasonic NN-ST35MKZPE [91/146] Հայերեն
5
HY
Կարևոր տեղեկատվություն
Ուտեստի
պատրաստման համար
առաջարկվող
ժամանակը գերազանցելու
դեպքում
կերակուրը փչացնում է: Բացի այդ,
կարող
է բռնկում առաջանալ կամ վառարանի
ներքին մակերևույթը կարող է վնասվել:
Խոնավության ցածր պարունակությամբ մթերքներ
Զգույշ եղեք խոնավության ցածր պարունակությամբ
մթերքներ տաքացնելիս, ինչպիսիք են
հացաբուլկեղենը, շոկոլադը, եգիպտացորենի փքված
հատիկները, թխվածքաբլիթները, չորահացը կամ
ալյուրեղենից պատրաստած այլ արտադրանքը:
Երկարատև պատրաստման դեպքում դրանք կարող
են հեշտությամբ այրել, չորանալ կամ նույնիսկ
բռնկվել: Խորհուրդ չի տրվում քիչ տաքացնել քիչ
խոնավություն պարունակող մթերքներ,
եգիպտացորենի փքված հատիկներ կամ հաց: Տվյալ
վառարանը նախատեսված է միայն սննդամթերքի
համար:
Խորհուրդ չի տրվում օգտագործել վառարանը ոչ
սննդամթերքի տաքացման համար, ինչպիսիք են
փքված եգիպտացորենը կամ ջրով շշերը:
Տաքացում
Տաքացրած կերակուրը ավելի լավ է «տաք-տաք»
մատուցել:
Կերակուրը հեռացրեք վառարանից և համոզվեք, որ
այն լավ տաքացել է, այսինք, բոլոր մասերից գոլորշի է
բարձրանում, իսկ սոուսը պղպջում է: (Կարող եք
համոզվել, որ կերակուրի ջերմաստիճանը հասել է 72
°C-ի, սննդամթերքի համար նախատեսված
ջերմաչափի օգնությամբ, բայց մի օգտագործեք
ջերմաչափը միկրոալիքային վառարանի մեջ:)
Որպեսզի ստուգել այն մթերքներիի պատրաստության
աստիճանը, որոնք հնարավոր չէ խառնել (լազանյա,
թխվածքաճաշ), կարելի է դանակով մի փոքր կտրել
դրանք կենտրոնական մասում: Նույնիսկ եթե
հետևում եք կիսաֆաբրիկատների արտադրողի
հրահանգներին, միշտ ստուգեք կերակրի պատրաստ
լինելու աստիճանը, իսկ եթե կերակուրը պատրաստ
չէ, սահմանեք պատրաստման լրացուցիչ ժամանակ:
Սպասման ժամանակը` ուտեստը մատուցելուց առաջ
(
պահման ժամանակը)
Պահման ժամանակը` կերակուրը պատրաստելու
կամ տաքացնելու վերջում ժամանակահատված է,
որի ընթացքում կերակուրը պահվում է մինչև այն
մատուցելը, այսինքն`պահելու ժամանակ է, որի
ընթացքում կերակրի ջերմությունը շարունակում է
հաղորդվել դեպի միջտեղ, տաքացնելով պաղ մնացած
մասերը:
Պատրաստման միջև կարճատև ընդհատումներ
Հաշվի առնելով, որ միկրոալիքային
վառարանում կերակուր պատրաստելը
զգալիորեն քիչ ժամանակ է պահանջում, քան
պատրաստման այլ եղանակները, պետք չէ
գերազանցել պատրաստման համար
առաջարկվող ժամանակը` առանց կերակրի
պատրաստ լինելը ստուգելու:
Պատրաստման տևողության վրա կարող են
ազդել պատրաստ լինելու նախընտրելի
աստիճանը, նախնական ջերմաստիճանը,
բարձրությունը ծովի մակերևույթից, մթերքի
ծավալը, չափը և ձևը, ինչպես նաև
օգտագործվող սպասքը: Վառարանի
աշխատանքին աստիճանաբար ծանոթանալիս
դուք կարող եք հարմարեցնել պատրաստման
վրա այս գործոնների ազդեցությունը:
Կերակուրը վառարանի մեջ ավելի լավ է փոքր-
ինչ պակաս պահել, քան ավել: Եթե մթերքը
բավարար պատրաստած չէ, այն միշտ կարելի
էվերադարձվել վառարանի մեջ և ավարտել
պատրաստումը: Իսկ եթե ուտեստն ավել է
պահվել, ապա դա ուղղել արդեն չի ստացվի:
Միշտ սկսեք պատրաստման ամենակարճ
ժամանակից:
Մթերքի փոքր բաժիններ
Երկարատև պատրաստման պարագայում
փոքր մասերը կարող են չորանալ կամ նույնիսկ
այրվել: Սահմանեք կարճ պատրաստման
ժամանակահատված և ստուգեք ուտեստի
պատրաստվածությունը:
Հայերեն
HY
5

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад