Panasonic NN-ST35MKZPE [88/146] Անվտանգության միջոցառումներ

Panasonic NN-ST35MKZPE [88/146] Անվտանգության միջոցառումներ
2
HY
Անվտանգության միջոցառումներ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
1. Դռնակի ամրացուցիչները և դրանց հարման
տեղերն անհրաժեշտ է մաքրել խոնավ
անձեռոցիկով և
ստուգել վնասվածքների առկայությունը: Դրանք
հայտնաբերելու դեպքում չի թույլատրվում
շահագործել վառարանը, մինչև
վնասվախքները չվերացվեն արտադրողի մոտ
վերապատրաստված սպասարկման
ծառայության մասնագետի կողմից:
2. Հեղուկները և այլ մթերքները չպետք է
տաքացվեն կիպ փակված կամ ծածկված
տարաներում, քանի որ դրանք կարող են
պայթել:
3. ԵԹԵ ՁԵՐ ՎԱՌԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ապա դիմեք Panasonic-ի
տեխնիկական աջակցման մոտակա
ծառայություն: Միկրոալիքային վառարանի
վերանորոգման և տեխնիկական սպասարկման
հետ կապված ցանկացած գործողություն, որը
պահանջում է իրանի կափարիչի հեռացում,
պետք է կատարվի միայն սպասարկման
կենտրոնի որակավորված անձնակազմի
կողմից, քանի որ այս պարագայում
միկրոալիքային ճառագայթման վտանգ է
առաջանում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Մի փորձեք ինքնուրույն քանդել կամ
կարգաբերել, վերանորոգել դռնակը,
կառավարման վահանակի կանգնակները,
ապահովիչ անջատիչները կամ վառարանի
որևէ այլ մաս: Մի հանեք վառարանի արտաքին
վահանակը, այն չի թողնում, որ միկրոալիքները
տարածվեն սարքի սահմաններից դուրս:
Վերանորոգումը պետք է իրականացվի միայն
սպասարկման որակավորված մասնագետի
կողմից:
2. Չի թույլատրվում շահագործել վառարանը, եթե
վնասված է ցանցային լարը, հոսանքի խրոցը,
նաև եթե սարքն ընկել կամ վնասվել է, կամ
պատշաճ կերպով չի աշխատում:
Համապատասխան որոկավորում չունեցող
անձանց կողմից վերանորոգման
իրականացումը վտանգավոր է:
3. Վնասված ցանցային լարը պետք է փոխարինվի
արտադրող գործարանի սպասարկման
ծառայության, դրա սպասարկման
ներկայացուցչի կամ նմանատիպ որակավորում
ունեցող անձի կողմից:
4. Վառարանը նախատեսված չէ այն անձանց
(ներառյալ երեխաների) կողմից օգտագործման
համար, ովքեր ունեն սահմանափակ
ֆիզիկական, զգայական և մտավոր
ունակություններ կամ փորձի ու գիտելիքների
բացակայություն: Սարքի օգտագործումը նման
անձանց կողմից թույլատրվում է միայն նրանց
անվտանգության համար պատասխանատու
անձանց հսկողության տակ: Պետք է հետևել,
որպեսզի երեխաները չխաղան վառարանի
հետ։
HY
2

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад