Panasonic NN-ST35MKZPE [94/146] Ընդհանուր ձեռնարկ

Panasonic NN-ST35MKZPE [94/146] Ընդհանուր ձեռնարկ
8
HY
Ընդհանուր ձեռնարկ
ԿԵՐԱԿՐԻ ԹԱՂԱՆԹ
Կերակրի թաղանթը նպաստում է խոնավության
պահպանմանը կերակրի մեջ, ինչի հաշվին
կրճատվում է պատրաստման ժամանակը: Սակայն
պատրաստելուց առաջ հարկավոր է ծակոտել
թաղանթը մի քանի տեղերում, որպեսզի ապահովել
ավելորդ գոլորշու հեռացումը: Այրվածքներից
խուսափելու համար պահպանեք զգուշությունը, երբ
պատրաստված ուտեստի վրայից հեռացնում եք
թաղանթը:
ՁԵՎԸ
Հարթ ձև ունեցող մթերքը ավելի հավասարաչափ է
պատրաստվում: Միկրոալիքային վառարանում
կլորավուն ձև ունեցող սպասքի մեջ կերակուրն
ավելի լավ է պատրաստվում, քան քառակուսի ձև
ունեցող սպասքի մեջ:
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
Որքան ցածր էմթերքի սկզբնական ջերմաստիճանը,
այնքան երկար է տևում դրա տաքացումը:
Սառնարանից հանած կերակուրն ավելի շատ
ժամանակ է պահանջում, քան սենյակային
ջերմաստիճան ունեցող մթերքները:
Պատրրաստելուց առաջ մթերքների ջերմաստիճանը
պետք է լինի 5-8 ° C-ի սահմաններում:
ՀԵՂՈՒԿՆԵՐ
Բոլոր հեղուկները անհրաժեշտ է ԽԱՌՆԵԼ
ՄԻՆՉԵՎ տաքացնելը, տաքացման ԸՆԹԱՑՔՈՒՄ և
տաքացնելուց ՀԵՏՈ: Ջր թափվլը կանխելու համար
հարկավոր է խառնել այն տաքացնելուց առաջ և
տաքացնելու ընթացքում: Մի տաքացրեք արդեն
եռացած հեղուկներ: ԹՈԸՅԼ ՄԻ ՏՎԵՔ, ՈՐ
ՀԵՂՈՒԿՆԵՐԸ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՏԱՔԱՆԱՆ:
ՇՐՋՈՒՄ ՈՒ ԽԱՌՆՈՒՄ
Որոշ մթերքներ հարկավոր է խառնել պատրաստման
ընթացքում: Միսը և թռչնեղենը պատրաստման
ժամանակի կեսին պետք է շրջել դեպի մյուս կողմ:
ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
Որոշ մթերքների առանձին մասեր, օրինակ` հավի
կտորները կամ թակած միսը, պետք է տեղադրվեն
սպասքի մեջ այնպես, որ դրանց ավելի մեծ մասերը
գտնվեն կենտրոնական մասից հեռու:
ԿԵՐԱԿՐԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՍՏՈՒԳՈՒՄ
Կարևոր է ստուգել ուտեստի պատրաստ լինելը
պատրաստման ընթացքում և բաղադրատոմսում
նշված ժամանակի ավարտին, նույնիսկ եթե
օգտագործվում է ավտոմատ պատրաստման
ծրագիր (ինչպես սովորական ջեռոց
օգտագործելիս): Եթե ուտեստը դեռ բավարար
պատրաստ չէ, նորից տեղադրեք այն վառարանի
մեջ և հասցրեք պատրաստ լինելուն:
Ս
ՊԱՍՔԻ ՉԱՓՍԸ
Սպասքի չափն ազդում է կերակրի պատրաստման
ժամանակին: Այդ պատճառով հարկավոր է
օգտագործել բաղադրատոմսում նշված չափսի
սպասք: Մեծ տարայի մեջ տեղադրված կերակուրը
նաև ավելի արագ կպատրաստվի, քան նույն
քանակի կերակուրը, որը տեղադրված է ավելի
փոքր տարայի մեջ:
ՄԱՔՐՈՒՄ
Քանի որ միկրոալիքային ճառագայթումն ազդում է
կերակրի մասնիկների վրա, միշտ պետք է
պահպանել վառարանի մաքրությունը: Կերակրի
կայուն բծերը հեռացվում են միկրոալիքային
վառարանների համար նախատեցված
աէրոզոլային մաքրող նյութով, որը պետք է լցնել
փափուկ կտորի վրա: Մաքրելուց հետո միշտ լավ
չորացրեք վառարանը:
HY
8

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад