Panasonic NN-ST35MKZPE [92/146] Անվտանգության միջոցառումներ

Panasonic NN-ST35MKZPE [92/146] Անվտանգության միջոցառումներ
6
HY
Անվտանգության միջոցառումներ
Կափարիչներ
Կերակուրը միկրոալիքային վառարանի մեջ
տեղադրելուց առաջ միշտ հեռացրեք սափորների,
տարաների և կերակրի համար նախատեսված
կոնտեյներների կափարիչները: Եթե չհեռացնել
կափարիչը, ապա գոլորշին և ճնշումը ներսում կարող է
կերակրով լի տարայի պայթյունի պատճառ դառնալ`
նույնիսկ միկրոալիքային վառարանի աշխատանքն
ավարտվելուց հետո:
Կ
երակրման շշեր և պահածոներ մանկական սննդի
հ
ամար
Կերակրման շշերը վառարանի մեջ հարկավոր է
տեղադրել առանց կափարիչների և ծծակների: Շշի վերևի
մասում գտնվող հեղուկը շատ ավելի տաք կլինի, քան
հատակի մասում, այդ պատճառով` նախքան
ջերմաստիճանը ստուգելը, հարկավոր է շիշը
թափահարել և խառնել դրա պարունակությունը:
Այրվածքներից խուսափելու համար կերակրելուց առաջ
ստուգեք շշի պարունակության ջերմաստիճանը: Տես էջ
26
Եփած ձու
Չի թույլատրվում ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ռեժիմում եփել
կճեպով ձու կամ տաքացնել պինդ եփած ձու, քանի որ
մթերքը կարող է պայթել ներքին ճնշման բարձրացման
պատճառով:
Կ
եղևով մթերքներ
ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ռեժիմում ոչ ծակոտկեն կլեպով
մթերք (կարտոֆիլ, ձվի դեղնուց, նրբերշիկ և այլն)
պատրաստելիս խորհուրդ է տրվում նախօրոք ծակել
դրանք, որպեսզի մթերքը չպայթի:
Թուղթ և պլաստիկ
Պլաստիկ նյութից կամ թղթե փաթեթներոով մթերք
տաքացնելիս պետք է հետևել գործընթացին, քանի որ
գերտաքացման դեպքում պլաստիկ նյութը կամ թուղթը
կարող են բռնկվել: Մթերքը վառարանի մեջ տեղադրելուց
առաջ հեռացրեք բոլոր մետաղալարե ամրուցիչները,
որոնք կարող են պարունակվել փաթեթի մեջ և
վառարանում կայծման պատճառ դառնալ:
Մի տեղադրեք վառարանի մեջ մթերքներ, որոնք
փաթեթավորված են երկրոդրական հումքից
վերամշակված թղթի մեջ (օրինակ` փաթեթավորման
թղթի կամ թղթե սրբիչների), բացառությամբ այն
դեպքերի, երբ թղթի վրա հատուկ պիտակ կա`
<Անվտանգ է միկրոալիքային վառարաններում
օգտագործման համար>, քանի որ փաթեթը կարող է
վառարանի շահագործման ընթացքում կայծում կամ
բռնկում առաջացնող խառնուրդներ պարունակել:
Հեղուկներ
Միկրոալիքային վառարանում հեղուկներ
տաքացնելիս դրանց եռացումը կարող է
կատարվել առանց տեսանելի պղպջակների:
Արդյունքում եռացող հեղուկը կարող է դուրս
թափվել տարայից: Դրանից խուսափելու
համար հետևեք հետևյալ կանոններին.
а) Մի օգտագործեք ուղիղ կողմեր և նեղ
պարանոց ունեցող տարաներ:
б) Թոըյլ մի տվեք, որ հեղուկները չափից ավել
տաքանան:
в) Հեղուկը խառնեք երկու անգամ. մեկ անգամ`
հեղուկով տարան վառարանի մեջ
տեղադրելուց առաջ, և երկրորդ անգամ`
պատրաստման համար նախատեսված
ժամանակի կեսին:
г) Տաքացնելուց հետո որոշ ժամանակով
թողնեք հեղուկը վառարանի մեջ, այնուհետև
խառնեք և զգուշորեն հանեք տարան
վառարանից:
Տապակում ֆրիտյուրի մեջ
Մի տապակեք մթերքը եռացող յուղի մեջ:
Կայծում
Կայծումը կարող է հանկարծակի առաջանալ`
մետաղյա տարա օգտագործելու կամ
անհամապատասխան քաշով բաժին
պատրաստելու դեպքում: Կայծումը
միկրոալիքային վառարանում դրսևորվում է
որպես կապույտ լույսի փայլատակումներ:
Կայծում առաջանալու դեպքում հարկավոր է
անմիջապես անջատել վառարանը: Առանց
հսկողության թողած վառարանում կայծումը
կարող է դրա վնասման պատճառ դառնալ:
Մսի ջերմաչափ
Մսի կամ թռչնամսի պատրաստ լինելու աստիճանը
որոշելու համար կարող եք օգտագործել մսի
ջերմաչափ: Դրա համար հարկավոր է հանել
ուտեստը վառարանից: Եթե ուտեստը պատրաստ չէ,
վերադարձրեք այն վառարանի մեջ և շարունակեք
պատրաստել այն առաջարկվող հզորությամբ մի
քանի րոպե: Միկրոալիքային ռեժիմում
պատրաստելիս մսի ջերմաչափը վառարանի
ներսում մի օգտագործեք:
HY
6

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

Как отключить звук
4 месяца назад